խուան գուայդո
Թրամփն ու Գուայդոն հանդիպում են ունեցել Սպիտակ տանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի հետ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան Twitter-ի էջում արված հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել տարածաշրջանում գործընկերների հետ Վենեսուելայում ապօրինի բռնապետության դեմն առնելու համար, ինչպես նաև կշարունակի աջակցել Վենեսուելայի ժողովրդին ժողովրդավարական ապագայի և բարգավաճման համար: Փետրվարի 4-ին Գուաիդոն այցելել էր…
Մեր ծրագրով Մադուրոն պետք է հեռանա․ Պոմպեոն անդրադարձել է Վենեսուելային
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխատում է միջազգային հանրության հետ՝ Վենեսուելայում իշխանափոխության հասնելու համար: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոլումբիական Caracol TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: «Ծրագիրը, որի վրա մենք աշխատում ենք, պետք է հանգեցնի նրան, որ նախագահ Մադուրոն հեռանա, և Վենեսուելայի ժողովուրդը կարողանա ազատ և արդար ընտրություններ անցկացնել: Մենք աշխատում ենք Հարավային Ամերիկայի, Կենտրոնական…
ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ
ԱՄՆ-ն Վենեսուելայի վերաբերյալ պատժամիջոցային ցանկում է ընդգրկել երեք ֆիզիկական անձի և 16 ընկերության՝ պարենի բաշխման ժամանակ կոռուպցիոն սխեմաներին մասնակցության համար: Այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության հրապարակված փաստաթղթում: «Վարչությունը պատժամիջոցներ է սահմանում երեք ֆիզիկական անձանց և 16 ընկերությունների դեմ՝ Կոլումբիայի քաղաքացի Ալեքս Նաին Սաաբ Մորանի և նրա գործընկեր Ալվարո Էնրիկե…
Գուայդոյի գրասենյակը իշխանության հետ բանակցությունները մեռած է համարում
Քաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ իշխանությունների հետ բանակցությունները կարելի է մեռած համարել: Այս մասին, ինչպես փոխանցում է Интерфакс-ը, հայտարարել է Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյի գրասենյակը: «Նիկոլաս Մադուրոյի դիկտատորական վարչակարգը դադարեցրեց բանակցային գործընթացը՝ թաքնվելով ստահոդ արդարացումների հետևում»,-ասված է Գուայդոյի գրասենյակի հաղորդագրության մեջ: Վենեսուելայի կառավարության և Գուայդոյի ներկայացուցիչների միջև բանակցությունները տեղի են ունցել Բարբադոսում Նորվեգիայի միջնորդությամբ: Վենեսուելայի…
Մադուրոն հայտարարել է ընդդիմության ուժերի հետ բանակցությունների մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ընդդիմադիր ուժերի հետ բանակցությունների մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Ըստ աղբյուրի՝ բանակցություններն ընթանում են Բարբադոս կղզում՝ նորվեգական կողմի մասնակցությամբ։ Մադուրոյի խոսքով սկիզբը շատ խոստումնալից է։ «Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված։ Այսօր բանակցությունները տևել են 5 ժամ, քայլ առ քայլ մենք կարող ենք Վենեսուելայի համար բացել խաղաղության,…
Վենեսուելայի իշխանությունները Գուայդոյին մեղադրում են պետական միջոցները թալանելու մեջ
Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյինն մեղադրել են մարդասպաններ վարձելու նպատակով պետական միջոցներ թալանելու մեջ։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը: Խորխե Ռոդրիգեսը նշել է, որ Վենեսուելայի կառավարությունն ապացույցներ ունի, որ Գուայդոն կոռուպցիոն խարդախության մասնակից է: Նրա խոսքով՝ խարդախության մասնակիցները հափշտակել են արտասահմանում Վենեսուելայի պետական ընկերությունների միջոցները։
Մարդը հրապարակում իրեն երկրի ղեկավար է հայտարարում, դա նորմա՞լ է․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մասին, որն ամիսներ առաջ իրեն երկրի նախագահ է հռչակել: Պուտինն ասել է, որ Գուայդոն համակրելի մարդ է, նրան նորմալ, լրիվ չեզոք է վերաբերվում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: «Բայց եթե կիրառության մեջ դնենք իշխանության գալու այդ միջոցը՝ մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը…
Վենեսուելայի իշխանությունն ու ընդդիմությունը պայմանավորվածության չեն հասել Օսլոյում
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գոայդոյի հաղորդակցությունների կենտրոնը հայտնում է, որ երկրի իշխանությունն ու ընդդիմությունը պայմանավորվածությունների չեն հասել Օսլոյում կայացած հերթական հանդիպմանը։ «Հանդիպումն ավարտվեց առանց պայմանավորվածությունների: Մենք շնորհակալ ենք Նորվեգիայի կառավարությանն այն քաոսի հաղթահարմանն աջակցելու նրանց կամքի համար, որում գտնվում է երկիրը: Մենք պատրաստ ենք շարունակել (աշխատել) նրանց հետ միասին», – հավելել են կենտրոնում:
Հայտնի է Գուայդոյի ներկայացուցչի և ԱՄՆ զինվորականների հանդիպման օրը
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ ԱՄՆ-ում իր ներկայացուցիչ Կառլոս Վեկկիոն ամերիկացի զինվորականների հետ կհանդիպի մայիսի 20-ին: Նա նաև հավելել է, որ բանակցությունները տեղի կունենան Պետդեպարտամենտի շենքում:
Վենեսուելայում ձերբակալվել է Գուայդոյի տեղակալը
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ձերբակալ են իր տեղակալ Էդգար Սամբրանոյին, ով հանդիսանում է Ազգային ժողովի փոխխոսնակը։ «Նրանք ձեռնարկում են փորձեր՝ կործանելու բոլոր վենեսուելացիներին ներկայացնող իշխանությունը, սակայն դա նրանց չի հաջողվի», – գրել է Գուայդոն։ ТАСС գործակալության հաղորդմամբ՝ Արգենտինայի և Կոլումբիայի իշխանություններն արդեն դատապարտել են Սամբրանոյի ձերբակալությունն ու պահանջել…
Գուայդոն չի բացառել երրորդ երկրի ռազմական միջամտությունը Վենեսուելայում
Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոն չի բացառում, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու համար այլ պետություններ ռազմական միջամտության իրականացնեն: Ինչպես հաղորդում է բրազիլական Folha de San Paulo պարբերականը, Գուայդոն նշել է, որ իրադարձությունների զարգացման այս տարբերակը «ծայրահեղ միջոց» է իր համար և հույս ունի, որ իշխանափոխությունը կհաջողվի իրականացնել խաղաղ ճանապարհով: Խոսելով ներկայիս վարչակարգի անկումից…
Գուայդոն հայտարարել է Վենեսուելայում համընդհանուր գործադուլի մասին
«Կսկսվի աշխատղների ու պետական ծառայողների գործադուլ։ Ռեժիմը զարմացած կմնա», – այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում անցկացված հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ Նա նշել է, որ համընդհանուր գործադուլը կսկսվի մայիսի 2-ին, որին կմասնակցեն հասարակության բոլոր շերտերը։ Գուայդոն նաև կոչ է արել զինվորականներին աջակցել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերին։
Մոսկվան մեկնաբանել է Պոմպեոյի խոսքերը Մադուրոյի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն է համոզել Մադուրոյին չփախչել երկրից: Զախարովայի խոսքերով` ամերիկյան կողմն անընդհատ ցանկանում է ազդել այդ երկրի բանակի վրա, որ թուլացնի Մադուրոյի դիրքերը, և դրա համար տարբեր կեղծ լուրեր է տարածում: Մինչ այդ Պոմպեոն հայտարարել էր, որ Մադուրոն մտադիր է եղել…
Վենեսուելայում բախումներ են տեղի ունեցել. կա 70-ից ավել տուժած
Վենեսուելայում բախումներ են սկսվել, այն բանից հետո, երբ ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյի պետական հեղաշրջում իրականացնելու կոչ է արել։ Բողոքի ակցիայի մասնակիցներն անկարգություններ են սկսել Չակաոյի շրջանում։ Նրանց ցրելու համար իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել։ Ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 71-ի։ Եվրամիությունը բռնությունից և մարդկային զոհերից խուսափելու կոչ է արել։ Եվրոպական…
Վենեսուելայում ընդդիմության դեմ արցունքաբեր գազ է կիրառվել
Վենեսուելայում ըննդիմության դեմ արցունքաբեր գազ է կիրառվել: Հայտնում է TVVenezuela-ն։ Ըստ աղբյուրի՝ արցունքաբեր գազը կիրառվել է Կառլոթ ավիաբազայի մոտակայքում, որտեղ ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն քաղաքացիներին և զինվորականներին կոչ է անում հանդես գալ ընդդեմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության: #30Abr Distintas personas continúan llegando al Distribuidor Altamira para respaldar el llamado del Pdte (E) @jguaido y el…