Կոռուպցիա
2018թ. ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի 1,233 քրեական գործ․ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները: 2018թ. ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1.233 քրեական գործ (2017թ.- 542), որից 1.077-ը վարույթ է ընդունվել 2018թ. ընթացքում (2017թ.- 403), իսկ 156-ը փոխանցվել են 2017թ.-ից: Վերլուծությունները ցույց…
Դավիթ Սանասարյանի ուղերձը ՊՎԾ աշխատակիցներին
Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, որպես ՊՎԾ պետ, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ուղերձ հղելով ՊՎԾ աշխատակիցներին։ «Ուղերձս ՊՎԾ աշխատակիցներին Սիրելի թիմակիցներ, կոռուպցիայի դեմ պայքարող իմ զինակիցներ, Գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով։ Սակայն խնդրանքս է. երբեք չվարանեք, մի վայրկյան…
Ալժիրում միլիարդատերեր են ձերբակալվել
Ալժիրում մեծահարուստների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել: Նրանք կասկածվում են կոռուպցիոն գործողությունների մեջ: Այս մասին հայտնում է տեղի պետական հեռուստաընկերությունը: Հաղորդվում է, որ իշխանությունները ձերբակալել են այդ երկրի ամենահարուստ մարդը համարվող Իսահադ Ռեբրադային, որի կարողությունը կազմում է 3.8 մլրդ դոլար: Ձերբակալվել են նաև Կունինեֆ մեծահարուստ ընտանիքի 4 եղբայրները, որոնք, որոշ տեղեկություններով, մտերիմ են եղել երկրի…
Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր. Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե հեմոդիալիզի շուկայում խոսվում է մենաշնորհի մասին, ասել է. «Մենաշնորհների հարցերով Հայաստանում զբաղվում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Կարծում եմ, որ իրենք պետք է մեկնաբանեն սարքավորումների ներկրման շուկայում մենաշնորհ լինել-չլինելու մասին տեղեկությունները»: Հարց հնչեց նաև, թե առողջապահության նախարար տեղակալի հետ կապված կոռուպցիոն գործով պայմանավորված նախարարությունում արդյո՞ք…
Պերուի նախկին նախագահը ինքնասպանությունից առաջ գրություն է թողել
Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանությունից առաջ գրություն է թողել՝ հայտնելով, որ մեղավոր չէ կոռուպցիայի մեջ, հաղորդում է El Tiempo-ն։ Նախկին նախագահը նամակում գրել է, որ կաշառք չի վերցրել․ «Երկրի կառավարման հարցում իրենց սխալների համար մեր ընդդիմադիրներն ընտրել են իմ անվան քրեականացումը։ Բայց նրանք ոչինչ չեն գտել, ես կրկին հաղթեցի նրանց, որովհետև նրանք երբեք ոչինչ…
Բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի և Եվրովերելակ ՍՊ-ի միջև կնքված պայմանագրով նշված ՍՊԸ-ն պետք է իրականացներ Կապանի բազմաբնակարան շենքերի 28 վերելակների կապիտալ վերանորոգում, սակայն…
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր հավաքվել ենք ամփոփելու առնվազն միջանկյալ այն քննարկումները, որոնք ունեցել ենք…
Եթե վարչապետն ինձ չվստահի, այդ վայրկյանին կազատի պաշտոնից. ՊՎԾ պետ
Այսօր լրագրողների հարցերին Կառավարության նիստից հետո պատասխանեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը: Խոսելով վերջերս շրջանառվող լուրերի մասին, համաձայն որոնց Դավիթ Սանասարյանը ներքաշված է կոռուպցիոն գործերի մեջ՝ ՊՎԾ-ն ասաց. «Որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել: Ես ինքս սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ, և հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ, իմ անունը…
Կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորն այն է, որ ինքս չներգրավվեմ դրա մեջ. ՀՀ վարչապետ
Ապրիլի 11-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, պատասխանելով ներկաների հարցերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ ես մտածում եմ, թե որն է ամենամեծ բանը, որ պետք է անեմ անձամբ կոռուպցիայի դեմ պայքարի համար, իմ միակ, և ամենավստահելի պատասխանն այն է, որ ես ինքս կոռուպցիայի մեջ չպետք է ներքաշվեմ: Շատ կարևոր է,…
Արդարադատությունն ինչպե՞ս է իրականացվում. հարց ՀՀ վարչապետին՝ ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդարադատությունն ինչպե՞ս է իրականացվում հարցին, արձագանքել է՝ նշելով, թե հեղափոխություն տեղի է ունեցել քաղաքական համակարգում, բայց դատական համակարգում հեղափոխություն չի եղել: «Մեզ համար առանցքային նշանակություն ունի, որ դատական համակարգը լինի անկախ: Մենք հասկանում ենք, որ անառարկելիորեն անկախ դատական համակարգի մենք չենք կարող մեր պետության ուժեղացում: Ունե՞նք այդպիսի դատական համակարգ: Ցավոք…
Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել. վարչապետի ելույթը ԲԴԽ նիստին
Բարձրագույն դատական խորհուրդն ամփոփում է իր գործունեության վերջին 1 տարին: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ անկախության հռչակման առաջին օրից խոսել ենք անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի արդարությունը երկրում, օրինականությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը: Նա ընդգծեց, որ…
Մասիսում կաշառակերության դեպք է բացահայտվել
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ապրիլի 5-ին ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ պարզվել է` նրանք նույն օրը՝ ժամը 20.00-ի սահմաններում, բանավոր պայմանավորվածության համաձայն, Գետափնյա…
Սվիտալսկին անդրադարձել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման խնդրին
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և նրանք ամբողջությամբ առաջնորդում են այս գործընթացը: Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Ալիև-Փաշինյան հանդիպման վերաբերյալ հարցին: Անդրադառնալով Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, դեսպանը…
Առողջապահության փոխնախարարը երկու ամսով կալանավորվել է
Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ դատարանն այսօր երկամսյա կալանք կիրառելու որոշում է կայացրել: Այս լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Դավթյանին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման…













