կոսովո
Միջազգային հանրությունը անզորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում. Վուչիչ
Այսօր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդես է եկել հայտարարությամբ: Նա հայտնել է, որ միջազգային հանրությունը լիակատար անզորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում: «Այս հակամարտության մեջ մենք տեսանք ամբողջ միջազգային հանրության բացարձակ անզորությունը, ուստի ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտության վիճակին: Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված…
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Սերբիայի և Կոսովոյի իր գործընկերներ Ալեքսանդր Վուչիչի և Հաշիմ Թաչիի հետ: Նշվում է, որ կողմերը քննարկել են Թուրքիայի, Սերբիայի և Կոսովոյի միջև երկկողմանի հարաբերությունները ամրապնդելու ուղղված քայլերը: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:`
ՀՀ ԶՈւ զորախմբի 32-րդ հերթափոխը մեկնեց Պրիշտինա
Ուկրաինայում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Օգոստոսի 1-ին ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխը Կիևով մեկնեց Պրիշտինա: «Բորիսպիլ» միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում 🇦🇲 զորախմբի անդամներին ողջունեցին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և դեսպանության խորհրդական Տիգրան Ապկարյանը։ Բարի և անվտանգ ծառայություն մաղթենք մեր քաջարի սպաներին և…
Իտալիան երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը
Live Italy-ի հաղորդմամբ՝ Իտալիայի իշխանությունների որոշմամբ՝ երկրիը երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը: Որոշման պատճառ է դարձել այն, որ երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասը՝ 30-40 տոկոս, կապված է արտասահմանցիների կամ արտասահմանցիների հետ շփում ունեցածների հետ: Հայաստանի համար ևս երկարաձգվել է մուտքի արգելքը: Մյուս երկրներն են՝ Բանգլադեշը, Բահրեյնը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեհովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային…
Սպիտակ տանը կայացել է Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հանդիպումը
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և չճանաչված Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին հանդիպում են ունեցել Սպիտակ տանը, որտեղ նրանք հրավիրվել էին Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների կողմից: Այս մասին չճանաչված կազմավորման ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում։ «Հենց նոր Սպիտակ տանն ավարտվեց Սերբիայի նախագահի հետ հանդիպումը Ռիչարդ Գրենելի (Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդի-խմբ.) և Ռոբերտ…
Հայ խաղաղապահները Կոսովոյում և Գերմանիայում նշել են ՀՀ ԶՈւ կազմավորման 28- ամյակը
Կոսովոյի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վերապատրաստվող հայ խաղաղապահները տեղակայման վայրերում կազմակերպել են ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Համագործակցող ստորաբաժանումների ղեկավարները միմյանց են փոխանցել խորհրդանշական նվերներ:
Արդեն 16-րդ երկիրն է հետ կանչում Կոսովոյի անկախության ճանաչումը
Գանայի Հանրապետությունը Սերբային ծանուցել է իր կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը հետ կանչելու մասին։ Այսպիսով Գանան դառնում է 16-րդ երկիրը, որն այդ կերպ է արել: Համապատասխան նոտան հասցվել է Բելգրադ: Տեղեկությունը հայտնել է Սերբիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ «Գանայի կառավարության կարծքով՝ Կոսովոյի և Մետոքիայի միակողմանի հռչակված անկախության ճանաչման՝ 2012 թվականի որոշումը եղել է վաղաժամ, ճանաչումն ու դիվանագիտական…
Գոլ 1-ին րոպեին, 2 11-մետրանոց, 2 դուբլ, 8 գնդակ դարպասում և ոչ միայն․ Անգլիա – Կոսովո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի A խմբում կայացավ Անգլիա – Կոսովո Հանդիպումը։ Գոլառատ այս մրցավեճի ժամանակ առաջինը հաջողության հասան Կոսովոյի ֆուտբոլիստները։ Խաղի հենց առաջին րոպեին Անգլիայի պաշտպանի սխալից օգտվեց Կոսովոն և Վալեն Բերիշան բացեց հանդիպման հաշիվը։ Գոլից հետո Կոսովոյի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի դեմքի արտահայտությունը չփոխվեց, երևի մարզիչը հասկանում էր, որ սա բարկացնելու է…
ԵՄ-ն և ԱՄՆ-ն օգնություն են առաջարկել Սերբիային ու Կոսովոյին
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և ԱՄՆ-ն օգնություն են առաջարկել Սերբիային և Կոսովոյին՝ երկրների միջև կապերի կարգավորմանն համար։ ԵՄ հովանու ներքո բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին հայտնում է AP-ը: Վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նրանց նպատակը Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է՝ համապարփակ, քաղաքականապես կայուն և իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի միջոցով,…
Կոսովոն ժամանակավորապես արգելել է սերբ պաշտոնյաների մուտքը
Կոսովոն ժամանակավորապես արգելել է սերբ պաշտոնյաների մուտքը իրենց երկիր, ինչը բուռն արձագանքի է արժանացել Բելգրադում։ Այս մասին հաղորդում է AP-ը: Կոսովայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կոսովոյի նկատմամբ Սերբիայի սպառնալիքների եւ մշտական քարոզչության պատճառով բոլոր սերբ պաշտոնական անձանց հարցումները կմերժվեն, քանի դեռ իրավիճակը չի փոխվել: Ավելի վաղ սերբ պաշտոնական անձինք հայտարարել էին, որ Կոսովոն…
Սերբիայի նախագահը Կոսովոն ճնշելու կոչ է արել Թրամփին
Սերբիայի առաջնորդը կոչ է արել Թրամփին ճնշում գործադրել Կոսովոյի վրա, որ վերջինս վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հաղորդում է AP-ը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շնորհավորական նամակ է հղել Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ նա հետևում է ԱՄՆ-ի նախագահի ակտիվ և համարձակ աշխատանքին, որը երբեմն հանգեցնում է խնդիրների լուծման անսպասելի մոտեցման: Վուչիչը խնդրել է Թրամփին ազդել…
ԵՄ-ն զսպվածության կոչ է արել Սերբիային և Կոսովոյին
ԵՄ-ը ԵՄ-ն զսպվածության կոչ է արել Սերբիային և Կոսովոյին: Դա կապված է Կոսովայի հյուսիսային հատվածում լարվածության աճի հետ: Այս մասին հայտարարել է ԵՄ մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը: Վերջինս նշել է, որ Բրյուսելը կապ է պաշտպանում Պրիշտինայում և Բելգրադում և կոչ է անում մաքսիմալ զսպվածություն պահպանել:
Սերբիայի բանակը մարտական պատրաստության է բերվել
Սերբիայի բանակը բերվել է մարտական պատրաստության Կոսովոյում ստեղծված լարվածության կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Սերբիայի ազգային հեռուստատեսությունը: Ըստ Բելգրադի՝ Կոսովոյի հատուկ նշանակության ոստիկանության ստորաբաժանումը նախօրեին ներխուժել է հիմնականում սերբերով բնակեցված ավաններ: Ի պատասխան՝ վրդովված սերբերը Կոսովսկա-Միտրովիցայում սկսել են կառուցել բարիկադներ: Զուբին-Պոտոկ գյուղի մոտ տեղի է ունեցել բախում, երկու սերբեր թեթև վնասվածքներ են ստացել: Կոսովոյի ոստիկանները…
Սերբիայի նախագահը խոստովանել է, որ կորցրել են Կոսովոն
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադն այլևս չի վերահսկում իրավիճակը չճանաչված Կոսովոյում։ «Մենք պետք է դադարենք խաբել մեր հասարակությանը»,-ասել է նախագահը։ Նրա խոսքով՝ Սերբիան պետք է ընտրի, թե հետագայում ինչպես է պետք զարգացնել հարաբերությունները Կոսովոյի հետ։ Նա նաև հավելել է, որ ինքը կողմ է Կոսովոյի հետ հարաբերությունների բարելավմանը։ Բացի դրանից՝ Վուչիչը հայտարարել է,…
Գերմանիան և Ֆրանսիան ավելի ակտիվ են մասնակցելու Սերբիայի և Կոսովոյի երկխոսությանը
Գերմանիան և Ֆրանսիան` Եվրամիության հետ միասին, ավելի ակտիվորեն են մասնակցելու Սերբիայի և Կոսովոյի իշխանությունների երկխոսությանը: Այդ մասին Արևմտյան Բալկանների երկրների և ԵՄ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Ապրիլի 29-ին Բեռլինում տեղի է ունեցել Արևմտյան Բալկանների պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովը՝ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Հրավիրված էին Ալբանիայի,…














