հաղթող

  • Պատմական երեկո էր, Իսպանիան կարող է դառնալ առաջնության հաղթող․ Դե լա Ֆուենտե

    Պատմական երեկո էր, Իսպանիան կարող է դառնալ առաջնության հաղթող․ Դե լա Ֆուենտե

    Հուլիսի 5-ի երեկոյան Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Իսպանիան 119-րդ րոպեին Միկել Մերինոյի՝ ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթել էր Գերմանիային՝ հանդիպումն ավարտելով 2:1 հաշվով: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է իր թիմի՝ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին։ «Սա ճիշտ պահն է գնահատելու և վայելելու այն ամենը, ինչին հասել ենք։ Տեսնենք, թե ինչպես…

  • Ալաշկերտը և Ուրարտուն չպարզեցին հաղթողին

    Ալաշկերտը և Ուրարտուն չպարզեցին հաղթողին

    Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալեց «Ուրարտուին»։ «Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։ Այս խաղից հետո «Ալաշկերտն» իր ակտիվում ունի 34 միավոր և երկրորդն է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։ «Ուրարտուն» 38 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Քիչ հետո կկայանա նաև երկրորդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը։

  • Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, այն երբեք չպետք է սանձազերծվի. Բայդեն

    Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, այն երբեք չպետք է սանձազերծվի. Բայդեն

    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի առանցքային թեման եղել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ ԱՄՆ նախագահը շեշետել է՝ Վաշինգտոնը գործակցում է դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի տարածքի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը կանխելու համար: «Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, այն երբեք չպետք է սանձազերծվի»,- շեշտել է Բայդենը: Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև այլ հարցերի՝…

  • Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Հայաստանի կանանց առաջնության հաղթող

    Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Հայաստանի կանանց առաջնության հաղթող

    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել շախմատի Հայաստանի կանանց 77-րդ առաջնությունում: Վերջին՝ 9-րդ տուրից առաջ Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը հավասար միավորներով կիսում էին առաջատարությունը, բայց վերջին տուրում մրցեցին միմյանց դեմ, ու պարտիան ավարտվեց Մկրտչյանի հաղթանակով: «Այս հաղթանակի շնորհիվ Մարիամ Մկրտչյանը 7 միավորով միանձնյա գլխավորեց կանանց Հայաստանի…

  • Հայ ժամանակակից գրողի գիրքը լավագույնն է ճանաչվել միջազգային մրցույթում

    Հայ ժամանակակից գրողի գիրքը լավագույնն է ճանաչվել միջազգային մրցույթում

    Հայ ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Կարմիր» գիրքը ճանաչվել է Լավագույն գեղարվեստական գիրքը՝ TCK Publishing-ի կազմակերպած մրցույթում։ Այս մասին տեղեկացնում է ինքը՝ Աֆյանը։ Նրա խոսքով՝ հարյուրավոր գրքերի մեջ իր գիրքը միակն էր, որը Հայաստանից էր։ Նա նշել է, որ այժմ կարող է գլուխը հանգիստ դնել բարձին՝ վստահությամբ, որ Հայաստանի համար մի բան արել է։ Նշենք, որ…

  • Հայաստանը ներկայացնող Բալետի արտիստը հաղթել է միջազգային փառատոնում

    Հայաստանը ներկայացնող Բալետի արտիստը հաղթել է միջազգային փառատոնում

    Բալետի հայազգի արտիստը հաջողություն է գրանցել Բելառուսում անցկացվող «Գոմել Ֆեստ» երրորդ միջազգային փառատոնում։ Այս մասին տեղեկանում ենք Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ փառատոնն անցկացվել է նոյեմբերի 18-ից 21-ը, որին մասնակցել են 300 արտիստներ՝ 15 երկրներից։ Մասնակիցների թվում է եղել նաև Թատրոնի արտիստ Գոռ Սարգսյանը։ Ըստ աղբյուրի՝…

  • Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթի հաղթել է կանադացի դաշնակահարը

    Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթի հաղթել է կանադացի դաշնակահարը

    Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթի հաղթողն է կանադացի Բրյուս Սյաոու Լյուն, ով ստացել է ոսկե մեդալ և 40 հազար եվրո մրցանակ: Երկրորդ տեղը կիսել են ճապոնացի և իատալացի դաշնակահարները: Նրանք ստացել են արծաթե մեդալ և 30 հազար եվրո: Բրոնզե մեդալ և 20 հազար եվրո ստացել է երրորդ տեղը գրաված Իսպանիայի ներկայացուցիչը:  

  • «Նոր Ալիք 2021». Հայաստանցի Սարո Գևորգյանը դարձավ հաղթող

    «Նոր Ալիք 2021». Հայաստանցի Սարո Գևորգյանը դարձավ հաղթող

    Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք» երգի մրցույթը։ Դրա հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը։ Այսօր վերջին մրցութային օրն էր։ Սարոն առաջատարի դիրքերում է եղել բոլոր մրցութային օրերին։ Հայ երգիչը հավաքել է ընդհանուր 267 միավոր ու 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Դենիցա Կարասլավովան (Բուլղարիա) հետ էր մնում նրանից 6 միավորով։ Նշենք նաև, որ Սարոն այսօր կատարեց հատուկ իր համար…

  • ՀՀ թղթադրամների նոր շարքը հաղթող է ճանաչվել High Security Printing միջազգային մրցույթում

    ՀՀ թղթադրամների նոր շարքը հաղթող է ճանաչվել High Security Printing միջազգային մրցույթում

    Մրցանակաբաշխությունը կազմել է Reconnaissance International ընկերության կողմից 2020 թ․մարտի 9-11-ը Լիսաբոնում (Պորտուգալիա) անցկացված High Security Printing EMEA ամենամյա կոնֆերանսի մի մասը: Մրցանակաբաշխությունն իրականացվել է երեք անվանակարգերում՝ «Լավագույն նոր շարք», «Լավագույն նոր թղթադրամ» և «Լավագույն նոր հավաքորդական հուշադրամ»: Նշվել է նաև, որ 1000, 2000, 5000, 2790, 20000 և 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամների շարքը արտադրված է…

  • Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց հաղթանակը The Masters-ում

    Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց հաղթանակը The Masters-ում

    Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հաղթող է ճանաչվել Դանիայում տեղի ունեցած Thor Masters միջազգային մրցաշարում: 77 կգ քաշային հունահռոմեական ըմբիշը 7 հաղթանակ է տարել, այդպիսով նվաճելով հաղթողի տիղոսը։ Հավելենք, որ Ջուլֆալակյանը մրցավայր էր մեկնել իր հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ։ Նշենք, որ 19 երկրի 165 ըմբիշ է մասնակցել այս մրցաշարին։…

  • Ծանրորդ Տաթև Հակոբյանը Քաթարում դարձել է մրցաշարի հաղթող

    Ծանրորդ Տաթև Հակոբյանը Քաթարում դարձել է մրցաշարի հաղթող

    Հայ ծանրորդները Քաթարում մասնակցել են օլիմպիական վարկանիշային մրցաշարի։ Մեր ծանրորդներից Տաթև Հակոբյանին հաջողվել է դառնալ մրցաշարի հաղթող։ Նա պոկել է 105, հրել 127 կիլոգրամ ու երկամարտի 232 կիլոգրամ արդյունքով գրավել առաջին հորիզոնականը։ Տաթևը հանդես է եկել 87 կիլոգրամ քաշային կարգում։    

  • Լևոն Բաբուջյանը՝ Ղազախստանի Գավաթի խաղարկության հաղթող

    Լևոն Բաբուջյանը՝ Ղազախստանի Գավաթի խաղարկության հաղթող

    Այսօր ավարտվեց Ղազախստանի շախմատի Գավաթի խաղարկությունը, որն անցկացվում էր շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով: Տղամարդկանց մրցաշարում հիանալի հաջողության հասավ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և դարձավ Ղազախստանի շախմատի Գավաթակիր: Կանանց պայքարում հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ելենա Տոմիլովան: Մրցաշարին մասնակցող Մարիա Գևորգյանը անհաջող հանդես եկավ և 1,5 միավորով գրավեց 10-րդ հորիզոնականը: Այս մասին…

  • ՊՍԺ-ն երբեք չի հաղթի Չեմպիոնների լիգայում․ Կավանիի հայրը՝ որդուն

    ՊՍԺ-ն երբեք չի հաղթի Չեմպիոնների լիգայում․ Կավանիի հայրը՝ որդուն

    «ՊՍԺ»-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հայրը՝ Լուիս Կավանին, չի հավատում, որ ֆրանսիական ակումբը երբևէ կարող է հաղթանակ տանել Չեմպիոնների լիգայում։ «Չեմպիոնների լիգայում հաղթանակը երազանք է Էդինսոնի համար: Նա իր տան սեղանի վրա գրել է՝ «ՊՍԺ-ն Եվրոպայի 2019 թվականի չեմպիոնն է»: Ես ծիծաղեցի ու վերևում ավելացրի՝ «Հա-հա-հա»,-պատմել է հայրը: Ավագ Կավանին կարծիք է հայտնել, որ որդին…

  • Էնդի Մարեյը ATP 250 շարքի մրցաշարի հաղթող է ճանաչվել

    Էնդի Մարեյը ATP 250 շարքի մրցաշարի հաղթող է ճանաչվել

    Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող ATP 250 շարքի մրցաշարի հաղթող է ճանաչվել շոտլանդացի թենիսիստ Էնդի Մարեյը։ Եզրափակչում Էնդի Մարեյը երեք սեթում առավելության է հասել Ստեն Վավրինկայի նկատմամբ՝ 3-6, 6-4, 6-4 հաշվով։ Սա Մարեյի առաջին տիտղոսն է այն բանից հետո, ինչ նա ենթարկվել էր ազդրի ծանրագույն վիրահատության, ինչն այնքան լուրջ է եղել, որ թենիսիստը հնարավոր է ավարտեր…

  • Կարեն Գրիգորյանը 100 տոկոսանոց արդյունքով հռչակվել է միջազգային մրցաշարի չեմպիոն

    Կարեն Գրիգորյանը 100 տոկոսանոց արդյունքով հռչակվել է միջազգային մրցաշարի չեմպիոն

    Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի փայլուն հաղթանակով է ավարտվել Պորտուգալիայում կայացած Մարքես դե Պոմբալ միջազգային մրցաշարը: Մեր շախմատիստը 7 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գրիգորյանը Պորտուգալիայում կայացած մեկ այլ մրցաշարում 9 հնարավորից վաստակել էր 9 միավոր: