համաշխարհային օր
Հուլիսի 28-ը Հեպատիտի համաշխարհային օրն է
Հեպատիտի համաշխարհային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ մասնագետները խոսել են հեպատիտների կանխարգելման, ախտորոշման, բուժման, ծրագրային մոտեցումների մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշել է, որ օրը հնարավորություն է հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու առումով: ԱՀԿ տվյալներով` աշխարհում 325…
Այսօր փախստականների համաշխարհային օրն է
Ամեն տարի հունիսի 20-ին նշում են փախստականների համաշխարհային օրը։ Այն հաստատվել է 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից: Փախստականներն ու հարկադիր տեղահանվածները մարդիկ են, որոնք փախուստի են դիմել իրենց երկրներից՝ հիմնվելով ռասայական, կրոնական պատկանելիության, քաղաքացիության, քաղաքական հայացքների կամ կոնկրետ սոցիալական խմբի պատկանելիության պատճառով վախերի վրա: Շատերը փախստական են դառնում տարերային աղետների կամ տեխնոգեն աղետների պատճառով:…
Այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
«Հունիսի 14-ը աշխարհում նշվում է որպես Արյան դոնորի համաշխարհային օր: Այս տարի օրվան նվիրված միջոցառումների և արշավի կարգախոսն է «Անվտանգ արյուն բոլորի համար»։ 2018 թվականին Հայաստանում իրականացվել է ավելի քան 18 հազար արյունատվություն», – տեղեկացնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը։ https://www.facebook.com/armgovernment/posts/2384950384861345?__xts__[0]=68.ARDBRiG0wN-6N-ZqXQjMrmV4wNplTLIpWglaa6qU3_xvmpRVONllqSRPCMdowaVVkT-UUrKpyNfFIMo1_0KhkXg1vhL8WXmHXbdFXdD7tTaQfcZEiz6LJ8SgIRwAmVn0cAtbNnLJvQ89L8-8TpI3HlEztUhmKtG41EBTr7JQUfPts0TDZ25yMd_Ob28sPQjjby5n41WElexdj1eZzvCwBlzuRA9VIgvhs-f8foxVcHVpLpw0SeOd0pZnfAYzQ1dWLUH3juc8qzc7YrukcZaz_Q9tR0jLYJaCVIfz5TUtVhmvElwbVov4bBMKpQ4YiVk0jPaI53gCkjdAm34aQqygRbSM-A&__tn__=-R
Արյունատվություն արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ. Արսեն Թորոսյան
Այսօր արյան դոնորի համաշխարհային օրն է: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես արյուն է հանձնել: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան ուղիղ եթերից: «Արյունատվություն արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ», – գրել է նախարարը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/355906468402966/?notif_id=1560337029053694¬if_t=live_video
Այսօր Կրիաների համաշխարհային օրն է
Մայիսի 23-ին շատ երկրներում նշվում է Կրիաների համաշխարհային օրը. կենդանի, որը խորհրդանշում է իմաստությունը, հարստությունը և երկարակեցությունը: Այս անսովոր տոնը ծնվել է 2000 թվականին Կրիաների փրկության ամերիկյան միության նախաձեռնությամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Մալիբուում քաղաքի շրջակայքում բնակվող կրիաների պոպուլյացիան պահպանելու համար: Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեծ քանակի կրիաների ոչնչացման խնդրի վրա։ Նրանց…
Մայիսի 8-ը Կարմիր խաչի շարժման համաշխարհային օր
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարդասիրական գործունեություն ծավալելով ավելի քան 150 տարի՝ Կարմիր խաչի շարժումը ձգտում է խոցելի համայնքների համար ապահովել համապատասխան և ժամանակին մարդասիրական ծառայություն՝ այժմ և ապագայում։ Ամբողջ աշխարհում Կարմիր խաչի և Կարմիր…
Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է
1993թ․ ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր։ Այս որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունքն էր։ Կազմակերպությունը 1991թ․ «Աշխարհում մամուլի ազատության ապահովմանը նպաստելու մասին» բանաձևում նշել էր, որ ազատ, այլընտրանքային և անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։ Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ աֆրիկյան մամուլի անկախության և այլընտրանքայնության ապահովմանը նպաստելու մասին…
Այսօր մալարիայի համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ապրիլի 25-ը հռչակվել է Մալարիայի համաշխարհային օր, որը նշվում է 2007 թվականից: Այս տարվա կարգախոսն է. «Զրո մալարիան սկսվում է ինձնից»: Մալարիայի դեմ պայքարում ավելի քան մեկ տասնամյակի կայուն առաջընթացը դադարել է: ԱՀԿ-ի մալարիայի համաշխարհային իրավիճակի վերջին զեկույցի համաձայն՝ 2015-ից մինչև 2017 թվականը մալարիայի դեպքերի նվազեցման հարցում որևէ նշանակալի ձեռքբերում…
Այսօր առողջապահության համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով կառույցի հիմնադրումը: Այս օրը նշելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր է առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակը բարելավելու համար: Ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահական…
Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է
Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է: Այս տարվա թեման է «Կյանքը ջրի տակ` մարդկանց և մոլորակի համար»: Թեև Հայաստանը հեռու է օվկիանոսից, սակայն այն համաշխարհային ջրային համակարգի մասն է, որը սնում և նպաստում է կենսապահովմանը, զբոսաշրջությանն ու հանգստին ողջ աշխարհում: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում․ «Եկեք այսօր ըստ արժանվույն գնահատենք…
Ռադիոյի համաշխարհային օրն է
Ռադիոյի համաշխարհային օրն է այսօր։ Առաջին անգամ այն նշել են 2012թ․։ Իսկ տոնն ամեն տարի փետրվարի 13-ին նշելու որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը ընդունել է 2011-ին։ Ամսաթիվը պատահական չի ընտրված, հենց 1946թ․ փետրվարի 13-ին առաջին անգամ եթեր դուրս եկավ «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակում։











