Հայաստանի ազգային հավաքական

  • Ալեքսանդր Կարապետյանը տրանսֆերային գնի աճ է գրանցել․ Transfermarket

    Ալեքսանդր Կարապետյանը տրանսֆերային գնի աճ է գրանցել․ Transfermarket

    Transfermarket-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Ըստ նոր, թարմացված ցուցակի՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչի»-ի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը գրանցել է տրանսֆերային գնի աճ: 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 100 հազար եվրոյով աճել է։ Այն այժմ կազմում է 500 հազար եվրո:

  • Ազգային ֆեդերացիաները պետության աջակցության կարիքը չունեն․ Սուրեն Բաղդասարյան

    Ազգային ֆեդերացիաները պետության աջակցության կարիքը չունեն․ Սուրեն Բաղդասարյան

    Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան շարժման նախաձեռնությամբ հրավիրված հանրային քննարկման ժամանակ բարձրացվեցին բազմաբովանդակ խնդիրներ և օրինակներ, հնչեցին դրանց լուծման ամենատարբեր առաջարկներ, որոնք երբեմն հակասում էին մեկը՝ մյուսին, կամ չէին համապատասխանում սահմանված օրենքներին: Մասնավորապես, մասնակիցներից մեկը պետությանը քննադատեց այն բանի համար, որ աջակցություն չի ցուցաբերում մանկապատանեկան ֆուտբոլին: Նրան հակադարձեց բազմափորձ ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:…

  • Ավագի փոփոխություն է պետք․ Մխիթարյանը թքած ունի հավաքականի վրա․ ՀՖՖ ներկայացուցիչ

    Ավագի փոփոխություն է պետք․ Մխիթարյանը թքած ունի հավաքականի վրա․ ՀՖՖ ներկայացուցիչ

    ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը, որը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է, գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլի խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին. «Հայկական ֆուտբոլի ողբերգությունը ունի տասնամյակների հիմք։ Տեղային, կարճաժամկետ հաջողությունները հետ են շպրտել երկարաժամկետ նպատակները։ Ամեն անգամ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալուն պակասում…

  • ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է․ Արսեն Թորոսյան

    ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է․ Արսեն Թորոսյան

    Երեկ հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը նաև ՀՖՖ գործկոմի անդամ է, Facebook-ի իր էջում տարածել է ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի տեղադրած լուսանկարով, որտեղ նշվում է, որ ֆեդերացիայի նախագահը իրավունք չունի հավաքականի մարզիչ նշանակելու։ «ՀՖՖ նախագահի նման…

  • ՀՖՖ-ն հերքել է Մինյանոյի՝ գլխավոր մարզիչ նշանակվելու վերաբերյալ լուրերը

    ՀՖՖ-ն հերքել է Մինյանոյի՝ գլխավոր մարզիչ նշանակվելու վերաբերյալ լուրերը

    Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Խավիեր Մինյանոն պետք է նշանակվի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար։ Վերջինս մեր ազգային թիմի և «Վալենսիա»-ի ֆիզպատրաստության մարզիչն է։ Լուրը հերքվել է ՀՖՖ մամուլի ծառայության կողմից։ Նշվում է, որ նորություն լինելու դեպքում՝ իրենք հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։ Հավանական է, որ ազգային հավաքականը առաջիկա օրերին կունենա գլխավոր մարզչի պաշտոնակատար, քանի…

  • Խավյեր Մինյանոն կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը

    Խավյեր Մինյանոն կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը

    Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Խավյեր Մինյանոն, ով ֆիզպատրաստության գծով մարզիչն է: Այս մասին գրում է Notes of the Dark Knight անունով Telegram-յան ալիքը: Աղբյուրը նշում է, որ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հեռանալուց հետո հավաքականը չի կարողացել նրան փոխարինող գտնել, սակայն անհրաժեշտ է նախապատրաստվել Եվրո-2020-ի որակավորման փուլի եզրափակիչ խաղերին: Ուստի, շատ հավանական…

  • Տեղեկություն է տարածվել, թե երբ Մխիթարյանը կվերադառնա խաղադաշտ

    Տեղեկություն է տարածվել, թե երբ Մխիթարյանը կվերադառնա խաղադաշտ

    Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպանը կարող է շարք վերադառնալ արդեն հոկտեմբերի 20-ին: Այս տեղեկությունը տարածված է իտալական մամուլում։ «Լեչչե»-«Ռոմա» խաղում ստացած վնասվածքից հետո ակումբը հայտարարել էր, որ հայ ֆուտբոլիստին վերականգնվելու համար անհրաժեշտ է լինելու երեք շաբաթ: Մխիթարյանն այժմ մարզվում է մարզասրահում, իսկ հաջորդ շաբաթվանից, հնարավոր է, միանա ընդհանուր թիմին եւ կմասնակցի հոկտեմբերի 20-ին կայանալիք…

  • Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ժամանեցին Ավանի ֆուտբոլի ակադեմիա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ժամանեցին Ավանի ֆուտբոլի ակադեմիա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Հայաստանի հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում հանդիպելու է «Լիխտենշտեյնի» և «Ֆինլանդիայի» հավաքականների հետ: Հայ ֆուտբոլիստները այսօր ժամանել են Ավանի ֆուտբոլի ակադեմիա՝ սկսելու մարզական հավաքը կարևորագույն հանդիպումներից առաջ: ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել մեր ֆուտբոլիստների ժամանումից.

  • Հոֆենհայմի երկրպագուների բուռն աջակցությունը Սարգիս Ադամյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հոֆենհայմի երկրպագուների բուռն աջակցությունը Սարգիս Ադամյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը երեկ կայացած «Բավարիայի» դեմ խաղից հետո արժանացել է իր թիմի երկրպագուների բուռն աջակցությանը: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը դուբլ էր ձևակերպել «Բավարիայի» դեմ խաղում:  

  • Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

    Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին: «Շնորհավոր եմ, եղբայր: Գիտեմ, որ սա միայն սկիզբն է» իր Ինստագրամյան էջում գրել է Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Սասուոլո»-ին և հաղթեց 4:2 հաշվով: Մխիթարյանն իր նորամուտը տոնեց գոլով: Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ…

  • Հենրիխ Մխիթարյանը՝ հավաքականի հաղթանակի մասին

    Հենրիխ Մխիթարյանը՝ հավաքականի հաղթանակի մասին

    Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղից ու փայլուն հաղթանակից հետո գրառում է կատարել: «Հայաստանի շոուն»,- գրել է Մխիթարյանը։ Ազգային հավաքականի ավագը այսօր Երևանում կայացած խաղի ժամանակ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: https://www.facebook.com/HenrikhMkh/posts/2524933440900677 Մխիթարյանի գրառման կողքով անտարբեր չի անցել նաև իտալական «Ռոման», որի շարքերը հայ…

  • Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։ Խաղը կայացավ Եվրո 2020-ի որակավորման փուլի շրջանակներում։ Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սակայն 13-րդ րոպեին հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը Էդին Ջեկոյի խփած գոլի շնորհիվ։ Առաջին խաղակեսը ոչ ոքի ավարտվեց, սակայն երկրորդ խաղակեսում՝ 66-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյան իր…

  • Յուրա Մովսիսյանը 9 տարի առաջ հեղինակեց իր առաջին գոլը հավաքականում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Յուրա Մովսիսյանը 9 տարի առաջ հեղինակեց իր առաջին գոլը հավաքականում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ուղիղ 9 տարի առաջ այս օրը՝ 2010թ․-ի սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը մրցեց Մակեդոնիայի հետ։ Խաղը կայացավ Եվրո 2012-ի ընտրական փուլի շրջանակներում։ Արտագնա խաղում մեր հավաքականը ոչ-ոքի՝ 2:2 ավարտեց խաղաց։ Այդ օրը, սակայն, նշանակալի էր այն առումով, որ հավաքականի կազմում իր առաջին գոլը խփեց Յուրա Մովսիսյանը։ Նշենք, որ մեր հավաքականը Եվրո 2012-ի ընտրական փուլուն զբաղեցրեց 3-րդ…

  • Իտալիան անընդհատ մեկ հոգու առավելություն ուներ տուգանայինի դիմաց. Վարազդատ Հարոյան

    Իտալիան անընդհատ մեկ հոգու առավելություն ուներ տուգանայինի դիմաց. Վարազդատ Հարոյան

    Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, անդրադառնալով Իտալիայի հետ Երևանում անցկացրած խաղին, նշեց, որ մեր ընտրանին գոնե մեկ միավորի արժանի էր այդ խաղում: «Իհարկե, հաշիվը մոռանալ չի լինի, բայց կարծում եմ՝ մեկ միավորի արժանի էինք: Երկու տարբեր խաղակես ստացվեց, չեմ կարծում, որ կարմիր քարտը փոխեց խաղը, 10 հոգով կարող էինք հաջողության հասնել. երկրորդ գոլը խփեինք,…

  • Մարկոս Պիզելին վնասվածքի պատճառով չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին

    Մարկոս Պիզելին վնասվածքի պատճառով չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին

    Վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: «Ակտոբեն» հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Մարկոսը չի մասնակցի Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիոպումներին: «Պիզելին չի օգնի Հայաստանի ազգային հավաքականին: «Կարմիր-սպիտակների» առաջատար Մարկոս Պիզելին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հանդիպումները: Ֆուտբոլիստը Ղազախստանի առաջնության առաջիկա հանդիպումներում նույնպես չի օգնի ակտյուբինյան թիմին։ Մարկոսից մի քանի…