հանք
Հայաստանը չի կարող թույլ տալ, որ կարճաժամկետ տնտեսական շահույթը վտանգի երկրի գլխավոր ջրային ռեսուրսը։
Այս գիշեր պայթյուն է գրանցվել Վրաստանի Տղիբուլ քաղաքի ածխածնի հանքերից մեկում։ Պայթյունի տեղի է ունեցել մեթանից։ Այս մասին հայտնել է Տղիբուլիի քաղաքապետը։ Նա նշել է, որ պայթյունի հետևանքով մեկ հոգի զոհվել է, իսկ 9 հոգի ստացել են այրվածքներ ու տարբեր վնասվածքներ։ Պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ղազախստանի Կարագանդայի մարզում․ Աբայի հանքում մեթանի արտանետումներ են տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Նշվում է, որ վթարի պահին հանքում գտնվել է 64 աշխատակից, որոնցից 56-ը անմիջապես տարհանվել են, իսկ մյուս 8 աշխատակիցներից 6-ը զոհվել են, 2-ը ստացել տարբեր աստիճանի…
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոլումբիայի Տոպոգա քաղաքում․ ածխահանքում գրանցված պայթյունից զոհվել է առնվազն 11 մարդ։ Այս մասին տեղեկացնում է El Tempo պարբերականը։ Նշվում է, որ պայթյունից ծանր վնասվածքներ են ստացել ևս 2 անձ, իսկ 1 մարդ էլ համարվում է անհետ կորած։ Տեղի ունեցածի վերաբերյալ դեռևս կոնկրետ պատճառներ ի հայտ չեն բերվել, բայց կա նախնական…
«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտնել է, որ այս գիշեր Սոթքի հանքի մոտակայքում իրավիճակը բավականին հանգիստ է եղել, ուստի ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել վերսկսել հանքի աշխատանքները և աշխատակիցները բնականոն հունով վերադարձել են աշխատանքի։ Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի հատվածում ադրբեջանցիների կողմից հնչած կրակոցների պատճառով խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի…
«Չաարատ Կապան» ՓԲԸ–ի, Կապանի լեռնահարստացման նախկին կոմբինատի մոտ 400 աշխատակիցներ հինգշաբթի՝ ապրիլի 8-ին, հրաժարվել են աշխատանքի դուրս գալ և հանք մտնել, գրում է Aravot-ը։ Ինչպես Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշել են աշխատակիցները, տնօրինությունից պահանջում են աշխատանքային պայմանների անվտանգության ապահովվում, աշխատավարձի բարձրացում, արտահագուստի, մասնավորապես դիմակի ապահովում։ «Սաղ օրը փոշին շնչում ենք։ Ստանում ենք միջինը 80-120 հազար դրամ,…
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը խոսեց Ամուլսարի հանքի մասին։ Նա ասաց, որ Կառավորությունում չկա ֆիքսված որոշում հանքի շահագործման վերաբերյալ։ Ըստ Պետրոսյանի՝ քանի դեռ քրգործը հանգուցալուծված չէ, և օբյեկտիվ որոշում հրապարակայնացված չէ, ինքը չի կարող որևէ մեկնաբանություն անել։
Լուրեր էին շրջանառվում է, որ «Լիդիան Արմենիան» հայտ է ներկայացրել, որպեսզի շահագործի Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հանքերը։ Ընկերությունից արձագանքել են այս լուրին՝ այն անվանելով կեղծ։ ««Լիդիան Արմենիան» ստիպված է արձագանքել ընկերության վերաբերյալ հերթական անհեթեթությանը, որը տեղ է գտել ադրբեջանական մամուլում: Ընդհանրապես Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրի` Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարները մշտապես մտահոգել են Ադրբեջանին, իսկ…
Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև հանքարդյունաբերության ու Ամուլսարի մասին։ Նա նշեց, որ արդյունաբերության այդ ճյուղը էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Վարչապետի խոսքով՝ պետք է կայացնել որոշումներ ու ներդրումային որոշակի ծրագրերն ավելի ընդունելի դարձնել Հայաստանի և Հայաստանի հանրության համար։ Նա նշել է, որ այդպիսի որոշում պետք է կայացվի…
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Պաշտպանը հանդիպումներ է ունեցել համապատասխան զորամիավորման հրամանատարի հետ, քննարկումներ՝ Գեղարքունիքի մարզպետի, ինչպես նաև Գեղամասար համայնքի ղեկավարի հետ։ Հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Սոթք, Կութ, Նորաբակ և այլ գյուղերում: Սահմանային դարձած գյուղերի բնակիչներն իրական մտահոգություններն են հայտնել, որոնք վերաբերում են ինչպես կյանքի և…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սա էլ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի սահմանագծերի նկարագրությունը՝ 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այսօր մեր զինված ուժերը տեղակայված են այս նկարագրությամբ։ Հիշեցնեմ՝ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Կողմ քվեարկած պատգամավորներից և նախարարներից շատերը…
Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քանի որ շատ է խոսվում է Սոթքի հանքից ու բերվում են ինչ-որ ֆանտաստիկ թվեր իրենց վճարած հարկերի վերաբերյալ՝ նշեմ մի քանի թիվ, որ իրականությունը հասկանալի դառնա բոլորին․ Այդ հանքը շահագործող ռուսական ծագման, օֆշորային «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը 12 տարվա ընթացքում՝ 2009-2020թթ, վճարել է 93,4 միլիարդ դրամ ընդհանուր հարկեր։…
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը։ Նշված օրը հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի…
Հայկական բնապահպանական ճակատը գրառում է կատարել Facebook-ում: ՀԲՃ-ն ահազանգում է: «Ահազանգ․ պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք Ակնհայտ է, որ նոր տերեր ունեցող Լիդիան ընկերության ստրատեգիան բռնություններ հրահրելն է, որպեսզի այն արդարացնի ոստիկանության միջամտությունը։ Միլիտարիստական կեցվածքով, սպառնալիքներով ու սադրանքներով ակտիվացված Լիդիանի գործողությունները հուշում են, որ այս մասնավոր ընկերությունը կարող է…
Համացանցում տեսանյութ է հրապարակվել ֆեյսբուքի օգտատեր Վրեժ Դիլանյանի կողմից, որտեղ երևում է Ողջի գետի աղտոտվածությունը: «Կավարտի լքված հանքի տարածքից Ողջի գետ լցվող հեղուկ զանգվածը Կապանի տարածքում, որը պարունակում է բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներ ու նյութեր»-, գրել է օգտատերը: «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունն էլ անդրադարձել է գետի աղտոտվածությանը և գրել․ «Տարածքը, որն այժմ կոչվում է…