հասարակություն
Եկեղեցին՝ քրեա-օլիգարխիական կլանի քաղաքական աջակից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը այսօր հայտարարություն է տարածել, որում ընդգծել է՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանիրավի մեղադրանքներ է հնչեցնում Հայոց Եկեղեցու հասցեին։ Մայր Աթոռի հայտարարության ուշագրավ միտքը, այն է, իբրև, Հայոց եկեղեցին՝ հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել ազգապահպան իր առաքելությունը հայ…
Քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանքը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում
Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում: Մասնավորապես, այդպիսի բառապաշար օգտագործող քաղաքական ուժերի և նրանց ղեկավարների հռետորաբանությունը արագ տարածվում է յուրաքանչյուրի կողմնակիցների ու հակառակ կարծիք ունեցողների շրջանում: Մտահոգիչ զարգացում են ստանում նաև վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակներ քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին: Տպավորություն…
Եղանակը Հայաստանում և Արցախում
Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-15-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ը…
Արցախում կան բավարար երաշխիքներ, բայց արձանագրվել են աշխատանքային իրավունքի խախտումներ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ Աշխատասիրությունը, աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ հարգանքը մեր ազգային ինքնատիպ առանձնահատկություններից են, որը մշտապես պետք է պահպանենք՝ մեր ընտանիքիների և պետության ամրապնդման համար։ Աշխատանքի օրը առիթ է բարձրաձայնելու…
Ինչ՞ է կատարվում Հայաստանում. Ձայն քաղաքական նախաձեռնություն
Հանրությունները մանիպուլացվում են ամենատարբեր մեթոդներով և վաղուց, և դրանցից թերևս ամենահզոր մեթոդը վախն է։ Այսօր Հայաստանի քաղաքացին վախի թակարդում է։ Վախեցի՜ր։ Վախեցի՜ր, հայաստանցի, նախկինների վերադարձից։ Վախեցի՜ր թուրքից։ Սորոսից։ Պուտինից։ Նաև՝ կովիդից։ Կովիդի դեմ պատվաստումից էլ։ Սփյուռքից, նույնիսկ, վախեցի՜ր, ու ըստ այդմ՝ ընտրություն արա վատի ու ավելի վատի միջև, քանզի չունես այլ հնարավորություն։ Մեզ կրկին բերեցին…
Մահացել է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի դերասանը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում իր մահկանացուն է կնքել ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն Նշվում է, որ հայտնի դերասանը 83 տարեկան էր։ Մյագկովը շատ հայտնի է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» և «Ծառայողական սիրավեպ» ֆիլմերում կերտած իր կերտած կերպարներով։
Facebook, Viber և WhatsApp հավելվածներում ակտիվորեն գործում են խարդախության սխեմաներ
Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, Facebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ։ Կոչ ենք անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել ձեր անձնական տվյալները, հակառակ դեպքում կկորցնեք ձեր օգտահաշիվը և կկրեք ֆինանսական կորուստներ»։ https://www.facebook.com/infocheck.am/posts/727160774578611
Մեր ընկալած ազգային շահը հանդիսանում է ոչ ավելի, քան էթնիկ խմբի շահ․ Միսկարյան
ՔՈ ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քաղաքական ազգերի պետությունները սպասարկում են ազգային շահը, ապաքաղաքական ազգերը սպասարկում են այլ պետությունների ազգային շահը։ Ցավոք, բովանդակային առումով մեր ընկալած ազգային շահը հանդիսանում է ոչ ավելի, քան էթնիկ խմբի շահ։ Մեր ընկալումները դրա շուրջ են պտտվում։ «Ով առաքելական չի` հայ չի» առաջին…
Տեղեկատվություն տնտեսվարողների կողմից իրականացվող գործարքների փաստաթղթավորման վերաբերյալ
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկատվություն է հայտնում տնտեսվարողների կողմից իրականացվող գործարքների փաստաթղթավորման վերաբերյալ: Չնայած պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ոչ բնականոն իրավիճակին` տնտեսվարողները, գիտակցելով տնտեսական կայունության կարևորությունը, շարունակում են բնականոն իրականացնել իրենց գործունեությունը: Հետպատերազմյան ժամանակաշրջանում նկատվում է ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2020…
Հրադադարի մասին լուր են տարածում. ամեն մանրուքի նկատմամբ ուշադիր եղեք
Հրանտ տեր-Աբրահամյանը անդրադարձել է քիչ առաջ ԶԼՄ-ներում տարածվո տեղեկություններին այն մասին, որ այսօր հրադադար կլինի: «Հենց նոր անցանք տեղեկատվական պատերազմի ևս մի կենդանի դաս: Հրադադարի մասին լուր են տարածում: Մարդիկ հուսադրվում են, ինչ որ չափով լիցքաթափվում են: Հետո լուրը պաշտոնպաես հերքվում է: Մարդիկ հիասթափություն են ապրում: Պարզ, հոգեբանական հնար: Հենց դրա համար էլ ամեն ինչի…
Հակառակորդը facebook-ում կեղծ էջեր է ստեղծել և ապատեղեկատվություն է տարածում. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հակառակորդի կողմից ստահոդ տեղեկությունների տարածմանը և հայկական կեղծ էջերին: «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու…
Բելառուսում որոշ չափով ավտորիտար համակարգ է տիրում․ Լուկաշենկո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 31-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Գերագույն դատարանի նախագահի հետ և նրան խնդրել է միանալ Սահմանադրական փոփոխությունների աշխատանքին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել БЕЛТА-ն։ Լուկաշենկոն նշել է, որ իշխանությունները ժողովրդին առաջարկելու են փոփոխություններ, որոնք առաջ կտանեն հասարակությունը, և նպատակահարմար չի համարել 1994-ի Սահմանադրությանը վերադառնալը, ինչպես առաջարկում էր ընդդիմությունը։ «Ես կարծում եմ, որ չնայած այն…
Թրամփը ամերիկյան հասարակության մեջ ատելություն և պառակտում է սերմանում. Բայդեն
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Զոզեֆ Բայդենը խոսել է երկրում բռնությունների մասին: Բայդենը դատապարտել է բռնությունները Պորտլենդում (Օրեգոն) անկարգությունների ժամանակ, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ամերիկյան հասարակության մեջ ատելություն և պառակտում հրահրելու մեջ: «Մահվան հանգեցրած բռնությունը, որը մենք տեսանք անցած գիշեր Պորտլենդում, անընդունելի է: Անընդունելի է կրակել ամերիկյան մեծ քաղաքի փողոցներում: Ես անվերապահորեն դատապարտում…
Այդ ո՞նց է լինում, որ Ճվճվ Արոյի որդին 2 ոստիկան է սպանում ու համաներմամբ ազատ է արձակվում. Արա Պապյան
«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Սարգիս Վարդանյանի բանտից համաներմամբ ազատվելու գործին: «Մի հարց ոստիկանապաշտ հայրենակիցներիս. Այդ ո՞նց է լինում, որ տխրահռչակ Ճվճվ Արոյի ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ (08.01.2018թ.) ոսկե զավակը՝ Սարգիս Վարդանյանը, երկու տարվա ձգձգումից հետո մի կերպ դատապարտվում (29.01.2020թ.) է 6 տարի 6…













