հեռուստաալիք
Մարադոնայի հրաժեշտի արարողության ժամանակ բախումներ են եղել
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բախումներ են տեղի ունեցել՝ օրերս մահացած Դիեգո Մարադոնայի հրաժեշտի արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է TN24 հեռուստաալիքը։ Կրքերը բորբոքվել են այն բանից հետո, երբ նախագահը հայտարարել է, որ Մարադոնային հրաժեշտ տալու ժամանակը կրճատվել է ու շատերը դուրս են մնացել հիմնական հերթից։ Նշվում է, որ ոստիկանությունը օգտագործել է ռետինե փամփուշտներ։ Կան տուժածներ։
Պատերազմը Ղարաբաղում երբեք չի ավարտվել. Սարգսյանը` RT հեռուստաընկերությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել RT հեռուստաընկերությանը. Հարց- Պարոն նախագահ, շնորհակալ ենք այս դժվար ժամանակահատվածում մեզ ընդունելու համար: Ինչպես բոլորս գիտենք, բարդ ժամանակներում անհրաժեշտ է խոսել և լինել իրազեկ, այդ իսկ պատճառով մենք հիմա այստեղ ենք: Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ վերջին զարգացումներ կան հակամարտության գոտում և ուղիղ պատասխանել հարցին՝ հրադադարը…
Ադրբեջանի հետ հակամարտությունը վերածվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Sky news հեռուստաալիքին, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտությունը, ըստ էության, վերածվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի: Բախվելով անլուծելի խնդրի, որը ծագել է իր պաշտոնավարման տարիներից շատ առաջ, և վկայակոչելով սիրիացի վարձկանների մասին լուրերը՝ պարոն Փաշինյանը…
Խաղաղություն չի կարող լինել միայն ՀՀ կողմից միակողմանի գործողություններով. Ն. Փաշինյանը` BBC-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC հեռուստաալիքի HARDtalk հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում մեկնաբանել է հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածությունը` հայտարարելով, որ հենց Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա: Վարչապետը նշել է, որ խաղաղություն չի կարող լինել միայն Հայաստանի կողմից դրան ուղղված միակողմանի գործողություններով: «Ադրբեջանը հուլիսին ռազմական հարձակում էր սկսել Հայաստանի դեմ: Երկար ժամանակ է՝ Ադրբեջանի նախագահը…
Փաշինյանի ակնթարթային արձագանքը միայն ամրապնդում է իմ ենթադրությունը. Մարգարիտա Սիմոնյան
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր Facebook էջում նոր գրառում է կատարել: Սիմոնյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի արձագանքին: «Лента.ру»-ն հոդված է գրել իմ այս գրառման և դրան Նիկոլ Փաշինյանի արձագանքի մասին: Կարելի է վստահության մեծ չափաբաժնով ասել, որ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում կարևորագույն պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, կովկասյան այդ հանրապետությունը միջպետական…
Թուրք դերասանուհի Սոնգյուլ Օդենն ու հայ գործարար Արման Բիչախչյանը ամուսնացել են
Թուրքահայ գործարար Արման Բըչաքչին (Բիչախչյան) ու թուրք հեռուստատեսային և թատրոնի հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը ամուսնացել են։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Նշվում է, որ ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում։ Մինչ ամուսնությունը նրանք հանդիպել են 4 տարի։ Ըստ աղբյուրի՝ Բըչաքչին բիզնեսով է զբաղվում թանկարժեք զարդերի ոլորտում։ Նրա հայրը հոգևորական Տեր Զավեն Բիչախչյանն…
Ինչքան քաղաքական դիակ կա, 6-7 հեռուստաալիքով գարշահոտություն է տարածում. վարչապետ
Այսօր` հունիսի 25-ին, Ազգային ժողովում 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց` ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որ հետևում է աշխարհում ազատությունների իրավիճակին, արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության ընթացքում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում: «Ընդհանրապես սա ամբողջ աշխարհի բոլոր կազմակերպությունների…
2019 թ. երկու հեռուստաալիք առաջին անգամ պատժվել է բռնության տեսարաններ ցուցադրելու համար
Այսօր` հունիսի 17-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ 2019 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատմության մեջ առաջին անգամ երկու հայկական հեռուստաալիքներ առաջին անգամ պատժվել են կրոնական խտրականության և բռնության տեսարաններ ցուցադրելու համար: Հակոբյանի խոսքով՝ դրանցից մեկն, ի դեպ,…
Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը գրառում է կատարել Facebook-ում: Համակարգը հայտնում է, որ կտեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը, որը կօծվի կաթողիկոսի կողմից: «Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։ Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված…
ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութը մինչև տարեվերջ կարող է չստեղծվի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ ամերիկացի մանսագետները հույս ունեն, որ կորոնավիրուսի պատվաստանյութը մինչև տարեվերջ կստեղծեն, սակայն լիարժեք վստահություն էլ չունեն, որ կկարողանան դա անել: Թրամփը նշել է, որ ինքը ոչ մի բանում համոզված լինել չի կարող, բայց հայտնել է, որ հիանալի շանսեր կան այս գործում հաջողության հասնելու համար:…
NBA-ի բասկետբոլիստները մայիսից վերսկսելու են մարզումները
ESPN հեռուստաընկերության լրագրող Ադրիան Վոյնարարովսկին Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Լրագրողը հայտնում է, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ակումբներին թույլ կտա մայիսի 1-ից բացել մարզաբազաները խաղացողների համար: Մարտի 12-ին NBA-ն հայտարարել էր, որ մրցաշրջանը դադարեցվում է անորոշ ժամանակով։ Որոշումը կայացվել է, քանի որ Յուտա Ջազի բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ հաստատվել էր կորոնավիրուս։ «Թիմերին թույլատրվելու…
Հ1-ից արտահոսք չի եղել. Հեռուստաընկերության հայտարությունը
Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ում հայտարարություն է տարածել` Նիկոլ Փաշինյան ուղիղ հեռարձակման ժամանակ եթեր չգնացած կադրերի արտահոսքի մասին: Հ1-ը մասնավորապես գրել է. «Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել…
«Ռոսիա 1» հեռուստաալիքը Հայաստանի մասին հաղորդում է պատրաստել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարկվել, որին կից գրված է․ «Արդեն հասցրե՞լ եք դիտել По секрету всему свету հաղորդումը Հայաստանի մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքով։ Հատուկ շնորհակալություն նկարահանումներին աջակցելու համար BERT Dance Ensemble HayAr Jewellery Artak Tadevosyan Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն/Shirak Tourism R&D center Գյումրիում ամենահայտնի քյալլա պատրաստող Արայիկ Հովսեփյանին ?…
Al Arabiya և Al Hadath հեռուստաալիքների հեռարձակումը Իրաքում կդադարեցվի
Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ երկրի տարածքում կդադարեցվի սաուդյան Al Arabiya և Al Hadath հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ Իրաքի ղեկավարությունի նշել է, որ այս որոշման պատճառը հեռուստաալիքների լիցենզիայի բացակայությունն է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Իրաքում սկսվել են նոր բողոքի ցույցեր, որոնք ուղղված են կյանքի որակի վատթարացման, գործազրկության…
Բրիտանիայում նոր հեռուստաալիք է գործարկվում, որը չի լուսաբանելու Brexit-ը։
Sky News բրիտանական հեռուստաընկերությունը նախատեսում է նոր ալիք գործարկել, որը չի լուսաբանի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ նորությունները: Հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի երկուշաբթիից ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 17-ից մինչև 22-ը: «Sky News Brexit-Free-ն (Sky News-ն առանց Brexit-ի) համարձակ որոշում է: Բայց այն բանից հետո, երբ մենք հետևեցինք հանրային կարծիքին վերջին շաբաթների ու ամիսների ընթացքում, հասկացանք,…