հետազոտություն
Արագ սնունդը 28%-ով վատթարացնում է մտավոր կարողությունները
Բարձր վերամշակում անցած սննդամթերքի հաճախակի գործածությունը բարձրացնում է կոգնիտիվ գործառույթների վատթարացման հավանականությունը, որը ավելի շատ վտագավոր է միջին տարիքի մարդկանց համար։ Այս մասին փաստել են ամերիկացի գիտնականները, իրենց անցկացրած հետազոտության մեջ։ Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են News-Medical-ում, անցկացվել է 35-74 տարեկան կամավորների մասնակցությամ, որը տևել է 8 տարի։ Գիտնականներն արձանագրում էին կամավորների կողմից վնասակար մթերքի…
Օրական քանի՞ ձու կարելի է ուտել
Օրական մեկ ձուն չի բարձրացնում սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, նշել են Հարվարդի համալսարանի Տ.Հ. Չանի անվան հանրային առողջապահության դպրոցի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ-ում։ Հետազոտողներն ուսումնասիրել են երեք մեծ հետազոտություն, որոնց մասնակցել է 215 000 մարդ, որոնք լուրջ քրոնիկական հիվանդություններ չեն ունեցել հետազոտությունն սկսելու պահին։ Նրանց առողջական վիճակին հետևել են 34 տարի։ Հետազոտողներն ուսումնասիրել…
Սպանախը նպաստում է մկանների աճին
Սպանախը պատկանում է առողջարար և օգտակար կանաչեղենների թվին՝ ի հաշիվ նիտրատների, մագնիումի, կալիումի, երկաթի և այլ տարրերի բարձր պարունակության։ Նիտրատները, որոնցով հարուստ է տերևավոր կանաչեղենը, օրգանիզմում վերափոխվում են ազոտի օքսիդի, ինչը նպաստում է անոթների ընդլայնմանը, արյան մեջ թթվածնի պարունակության ավելացմանը և կանխում է թրոմբների առաջացումը։ Ավստրալացի գիտնականները գնահատել են նիտրատների բարձր պարունակությամբ մթերքների ազդեցությունը մկանային…
Ինչպե՞ս է լվացվելն ազդում սթրեսի վրա
Լվացվելը կարող է մեղմացնող ազդեցություն ունենալ սթրեսային իրադարձությունների հոգեբանական հետևանքների վրա, ասվում է Social Psychological and Personality Science ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Տորոնտոյի և Ամստերդամի Ազատ համալսարանի կողմից անցկացված հետազոտության շրջանակներում 1150 մարդ վախեցած կնոջ մասին տեսանյութ է դիտել, որը պատրաստվում է բանջի-ջամփինգի ատրակցիոնին, որից հետո հետազոտության մասնակիցները նաև ձեռքերը լվանալու, շրջան նկարելու և ձվեր…
Հրապարակվել են Տաշիր պիցցայից վերցված նմուշների հետազոտությունների արդյունքները
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ու Առողջապահության նախարարությունը համատեղ հայտարարությամբ հրապարակել են «Տաշիր պիցցայի» դեպքերի հետ կապված լաբորատոր հետազոտության արդյունքները։ Տաշիր պիցցայում թունավորվելու դեպքերով քրգործ է հարուցվել Տաշիր պիցցայից օգտվողների շրջանում դեպքերի թիվը հասել է 171-ի․ ԱՆ «2021 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացած 179 անձանցից 35-ը 0-18…
Մեսին բժշկական հետազոտություն է անցել Մադրիդում
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին նախօրեին այցելել է Մադրիդի կլինիկա՝ բժշկական հետազոտություն անցնելու ու վնասվածքի լրջությունը պարզելու համար: AS-ի հաղորդմամբ՝ արգենտինացին ծնկի հատվածում վնասվածք չունի, ինչպես հաղորդվում էր նախկինում: Մեսիին անհանգստացնում են ձախ ազդրի հատվածում ունեցած ցավերը: Ֆուտբոլիստը մի քանի ժամվա ընթացքում երկու թերապիա է անցել:
Աշխատողը ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատը գործատուին պետք է ներկայացնի հոկտեմբերի 1-ից 14-ը
Սեպտեմբերի 30-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում։ «Պատվաստման հավաստագրի կամ 14 օրվա ընթացքում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի առկայության, ինչպես նաև համապատասխան գրանցամատյանների վարման պահանջների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության…
Իրանի ԱԳ փոխնախարարը կայցելի Ադրբեջան
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել և հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Քազիմ Սաջապուրը սեպտեմբերի 21-ին այցելելու է Ադրբեջան։ Փոխնախարարը Ադրբեջան է այցելում մասնակցելու Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի վերլուծական կենտրոնների եռակողմ հանդիպմանը: Բաքու եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարը, ով նաև Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի…
Ավտովթարի հետևանքով տուժածներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են. ԱՆ
Հայաստանի առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել այսօր Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին: «Այսօր Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածներից 14 հոգի նախնական հետազոտություն է անցնում Արտաշատի բժշկական կենտրոնում: Նրանցից 1-ը վիրահատվում է: Եվս 16 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջիններս հոսպիտալացվել են 12 բաժանմունքում, 4-ը` վերակենդանացման»,-ասվում է…
Հանրային ծառայողները կպատվաստվեն կամ կթեստավորվեն Covid-19-ի դեմ. կան բացառություններ
ՀՀ կառավարությունը, կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու, ինչպես նաև հանրային առողջության բավարար մակարդակն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որոշ հանրային ծառայողների համար առաջարկում է նոր աշխատանքային կարգավորումներ կիրառել: Մասնավորապես, սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից ելնելով առաջարկվում է, որ հանրային ծառայողն աշխատանքի ներկայանալիս կամ ներկայացնի Covid19-ի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական…
ՀՀ-ում գրանցվել է արտահանման 23 տոկոս աճ․ հետազոտություն
Հայաստանում, ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ընթացիկ տնտեսագիտական հետազոտության, 2021 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է արտահանման 23 տոկոս աճ։ Մամուլի սրահում տեղի ունեցած «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» թեմայով ասուլիսին, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը նշեց, որ փոքր տնտեսություն ունեցող երկրի տնտեսական աճն ապահովում է արտահանումը։ «Դեպի…
Բացահայտվել է խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը
Օգոստոսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական և…
ՀՀ-ում 30 նմուշից 25-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Դելտա» շտամը
Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է կորոնավիրուսի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ վերցվել է 30 նմուշ, որոնցից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը: Ըստ աղբյուրի՝ հետազոտությունն իրականացրել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների…
Ան-ը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ մուտք գործելու համար
Հուլիսի 12-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ մուտք գործելու համար: «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս. · Կա՛մ ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության սերտիֆիկատ, · Կա՛մ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված…














