ՀՀԿ

  • Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

    Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

    ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։ «Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկի հարակից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է…

  • Ասում են` հներին գործոն մի դարձրեք. սրա մեջ կա և՛ ճշմարտություն և՛ մոլորություն. Գագիկ Քամալյան

    Գագիկ Քամալյանն իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ նախկին իշխանությունների դեմ տարվող քաղաքականությանը և գրել՝ «Նիկոլը կարող է ու գործում է մարտավարական սխալներ, բայց նա երբե՜ք պետության ու իր սկզբունքների դեմ որևէ կուլիսային գործարքի չի՜ գնա: Վաղ թե ուշ հայաստանյան հանցավոր կապիտալի կծիկը քանդվելու է, ավելին ասեմ, այն արդեն քանդվելու պրոցեսի մեջ է: Ասում…

  • Կաշառակերներ, ցուցարար ծեծողներ ու ՀՀԿ-ականներ՝ Աջափնյակի թաղապետարանում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Կաշառակերներ, ցուցարար ծեծողներ ու ՀՀԿ-ականներ՝ Աջափնյակի թաղապետարանում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Այս տարվա փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Թելման Թադևոսյանը, որը նախկինում կապեր է ունեցել ՀՀԿ-ականների հետ և այժմ թաղապետարանի տարբեր հաստիքներում նշանակում է կոռուպցիայի համար դատապարտված, խաղաղ ցուցարարների ծեծուջարդին մասնակցած ու ՀՀԿ-ական կադրերի: Թադևոսյանի հետ փոխկապակցված անձինք՝ թաղապետարանում 2020 թ. ապրիլին Թելման Թադևոսյանի տեղակալ է նշանակվել Գևորգ Բադեյանը։ Վերջինիս տղան` Երեմ Բադեյանը, Թադևոսյանի…

  • Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԽ նախկին նախագահի հետ

    Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԽ նախկին նախագահի հետ

    Այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը: Այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպում է…

  • ՀՀԿ 3 անդամներ լքել են կուսակցությունը

    ՀՀԿ 3 անդամներ լքել են կուսակցությունը

    Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար մարմնի՝ խորհրդի երեք անդամներ Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը դուրս են եկել կուսակցությունից՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին մեղադրելով կուսակցությունում քրեաօլիգարխիկ բարքերի ամրապնդման մեջ։  Այս մասին «Ազատությանը» հայտնել է Լեռնիկ Ալեքսանյանը։ « ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը գրել եմ դեռ այս տարվա հունվարի 13-ին։ Դուրս ենք եկել անդամությունից՝ հունվարի 13-ին, ես, Ֆիրդուս…

  • ՀՀԿ հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործի վերաբերյալ

    ՀՀԿ հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործի վերաբերյալ

    Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Հայտարարությունում ասվում է։ «Այսօր մեկնարկում է մի քրեական գործով դատավարություն, որի շրջանակներում շինծու և անհեթեթ պատրվակով որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա…

  • ՀՀԿ-ն որևէ կերպ չի մասնակցելու հանրաքվեի քարոզաշրշավին

    ՀՀԿ-ն որևէ կերպ չի մասնակցելու հանրաքվեի քարոզաշրշավին

    Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական: Այս մասին նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության տեքստում։ Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը…

  • Հուսամ` երբ ժամանակը գա չեք զարմանա, թե ինչ կանի ձեզ հետ ժողովուրդը. Արման Բաբաջանյան

    Հուսամ` երբ ժամանակը գա չեք զարմանա, թե ինչ կանի ձեզ հետ ժողովուրդը. Արման Բաբաջանյան

    ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Կոշիկների տիրակալն այսօր հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի անունից։ Չգիտեմ` Սերժը նրան այդ իրավունքը տվել էր, թե ոչ, բայց այդպիսի հարված ՀՀԿ-ին վաղուց ոչ ոք չէր հասցրել։ Վստահ եմ` եթե ՀՀԿ-ն իշխանության լիներ և սրանցից մեկը փորձեր այսօրինակ ոճով խոսել որևէ ընդդիմադիր գործչի հասցեին, ՀՀԿ-ի վերնախավը,…

  • ՍԴ նախագահը ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ․ Նիկոլ Փաշինյան

    ՍԴ նախագահը ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ․ Նիկոլ Փաշինյան

    Գրիչն այն սիմվոլն է, որը ցույց է տալիս, որ մենք կարող էինք ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված խնդրին: «Այսօր ՀՀԿ-ի նախկին իշխանության անդամները երկրից երկիր են գնում, միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն՝ արձանագրելու համար, որ ՀՀ իշխանությունները հետապնդման են…

  • Ռուբեն Ռուբինյանը լատենտ սուրճ խմող է․ Էդմոն Մարուքյան

    Ռուբեն Ռուբինյանը լատենտ սուրճ խմող է․ Էդմոն Մարուքյան

    Մարդկային հարաբերությունների մակարդակում որևէ բարդույթ չունեմ որևէ մեկի հետ սուրճ խմելու: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ «Իմ քայլի» պատգամավորները հայտարարում են, որ ԼՀԿ-ականները կարոտել են ՀՀԿ-ին, ակնարկում են, որ գուցե սուրճ խմելու գնան ՀՀԿ-ականների հետ, կարոտն առնեն: Նրա խոսքով՝ երբ իշխող մեծամասնությանը համեմատել…

  • ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կանցկացնի Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ

    ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կանցկացնի Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ

    Հայաստանի հանրապետական կուսակցությունը այսօր՝ հունվարի 17-ին, գործադիր մարմնի նիստ կանցկացնի։ Այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նիստը կվարի ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Աշոտյանը հավելեց, որ նիստը վաղուց է պլանավորված եղել, որևէ կապ չունի ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան հետ. «Տարեսկզբյան անդրանիկ նիստն է, օրը և ժամը նախապես որոշված էր»։…

  • Առաջին հերթին քաղաքական պատասխանատվություն են կրում նախկին իշխանությունները․ Գևորգ Պապոյանը՝ ապօրինի որդեգրումների մասին

    Առաջին հերթին քաղաքական պատասխանատվություն են կրում նախկին իշխանությունները․ Գևորգ Պապոյանը՝ ապօրինի որդեգրումների մասին

    Նման դեպքերի համար առաջին հերթին քաղաքական պատասխանատվություն են կրում նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ղեկավարությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ ամբոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով երեխաների ապօրինի որդեգրման սկանդալային բացահայտմանը: «Միայն վերից վար կոռումպացված, հովանավորչությամբ երկրում էր հնարավոր 1, 2, 5 ,1, 15, 50, 100 երեխայի վաճառել և պատասխանատվություն…

  • Լավ կլիներ՝ այսօր գոնե Շմայսը ԱԺ-ում լիներ, խորհրդարան կդառնար․ Գալուստ Սահակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Լավ կլիներ՝ այսօր գոնե Շմայսը ԱԺ-ում լիներ, խորհրդարան կդառնար․ Գալուստ Սահակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ գործող իշխանությունները պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անեն և այդպիսով իրենց կադրային խնդիրները լուծեն։ Այս մասին նա նշել է A1plus.am-ին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ խորհրդարանի կազմը և իշխանության մեջ գտնվող այլ պաշտոնյաներ փորձառու չեն։ «Ամոթ է, մեր երկիրը չպետք է այսպիսի Ազգային ժողով…

  • Սուտ մատնություն է այդ տխրահռչակ մարդու կողմից. Ռուբեն Հայրապետյանը՝ Աշոտ Աղաբաբյանի մասին

    Սուտ մատնություն է այդ տխրահռչակ մարդու կողմից. Ռուբեն Հայրապետյանը՝ Աշոտ Աղաբաբյանի մասին

    Վերջին 1.5 տարվա մեջ ոստիկանության մեջ նոր տեխնոլոգիա է գոյացել, մարդուն նախապես զգուշացնում են՝ փախիր, որովհետև քո դեմ քրեական գործ են հարուցել: Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 16-ին, «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին և հավելելով, որ իրեն…

  • Արդյո՞ք կառավարությունում տեղյակ են Լոռու մարզպետարանի նման աշխատելաոճից․ Վահրամ Բաղդասարյան

    Արդյո՞ք կառավարությունում տեղյակ են Լոռու մարզպետարանի նման աշխատելաոճից․ Վահրամ Բաղդասարյան

    Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անտրամաբանական, ոչ մասնագիտական հրապարակմանն ու անհեթեթ քրեական գործի հարուցմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։ «Խոսքը վերաբերում է Վանաձոր քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին մորթու մուշտակի ֆաբրիկայի տարածքին: Հիսուն տարուց ավելի պատմություն ունեցող ֆաբրիկայի արտադրական շինությունները երկրաշարժից…