ՀՀ նախագահ
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Արմեն Սարգսյանը խոսք է հղել ԶՈՒ-ում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի առթիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքն է հղել Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի լրատվական ծառայությունը: «Սիրելի հայրենակիցներ, Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը: Յուրաքանչյուր զինվորի…
Ընդունվում են հայտեր նախագահի՝ 2020-ի երիտասարդական մրցանակի համար
ՀՀ քաղաքացի տաղանդավոր երիտասարդները մինչև այս տարվա փետրվարի 28-ը կարող են դիմել ՀՀ նախագահի 2020 թվականի երիտասարդական մրցանակի համար։ Վիզուալ արվեստների բնագավառում նախատեսված է երիտասարդական 4, իսկ գրականության բնագավառում՝ 1 մրցանակ։ Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Այս մասին…
Նախագահը չի բացառում հանրաքվեի վերաբերյալ իր կողմից հետագա քննարկումների շարունակումը
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին վերաբերող՝ ԶԼՄ-ների հարցերին։ Արձագանքում ասվում է. «Ի պատասխան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի՝ հայտնում ենք. Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին…
Ապրիլի 5-ին կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը․ Նիկոլ Փաշինյան ( ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը: Դուխով»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2551526365167743
Վիրահատվել է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը
«Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր վիրահատվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Արմեն Սարգսյանն այս պահին բժշկական կենտրոնում է։ 168.am-ի փոխանցմամբ, նրան տեսակցության է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից.…
Աշխատել ենք՝ միշտ հիմնառանցք ունենալով օրենսդրական կարգավորումները․ Մուկուչյան
«Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված է դրույթ, որով սահմանված են հանրաքվեի անցկացման ժամկետի սկիզբ և ժամկետի ավարտ՝ 50-65 օր. թե կոնկրետ որ օրը կնշանակվի, դա արվում է ՀՀ նախագահի կողմից: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ասաց, որ քվեաթերթիկի վրա պետք է նշվի հարցը, պետք է նշվի…
Նախագահը չի ստորագրել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը ու դիմել է ՍԴ
Նախագահը չի ստորագրել Բանկային գաղտնիքի մասին օրենքն ու դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին հաղորդում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»…
Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,-ասված է հրամանագրում:
Նախագահը կարտահայտի իր կարծիքը ՍԴ-ի վերաբերյալ, երբ ժամանակը գա․ խորհրդական
Երբ ժամանակը գա, նախագահն անպայման կարտահայտի իր կարծիքը ՍԴ հարցի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։ Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ բոլորն արդեն արել են, այդ թվում և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Պողոսյանի խոսքով՝ բոլորը…
Շուտով կհանգուցալուծվի․ վարչապետը՝ ՍԴ իրավիճակի մասին
Շուտով կհանգուցալուծվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Այլ մանրամասների մասին նա ոչինչ չասաց: Նույն հարցը լրագրողները ուղղեցին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին,վերջինս միայն ասաց. «Եթե կարելի է դրա մասին էսօր չխոսենք»: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը…
Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Mitsubishi Heavy Industries-ի խորհրդի նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունենում աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահը հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ճապոնական Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի…
Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է «Բարաքա» ատոմային էլեկտրակայան
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է «Բարաքա» ատոմային էլեկտրակայան: Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրներից միակն է, որը կառուցում և արդեն ավարտին է հասցնում շատ մեծ հզորությամբ միջուկային էլեկտրակայան։ Կայանը հիմնված է կորեական տեխնոլոգիայի վրա և արևային,…
ՀՀ նախագահի հրամանագրով Կամբոջայում նոր դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամբոջայում ՀՀ դեսպան նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանին, համատեղության կարգով, նշանակել Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ):












