հոլանդիա
Կարող ենք աջակցել ՀՀ-ին թավշյա հեղափոխությունից հետո․ Հոլանդիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանում դեսպանատուն բացելու մասին
Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հայաստանում դեսպանություն բացելու հիմնավորումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Հոլանդիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը: «Հայաստանը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև է, հետևաբար ռազմավարական կարևորություն ունի: 2018 թվականի ապրիլին այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Հոլանդիան կարող…
Ես չեմ ցանկանում այլ ակումբների մասին խոսել․ Վան դե Բեկ
Հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը խոսել է «Ռեալ» տեղափոխվելու մասին։ «Չեմ կարող ոչինչ ասել: Չեմ մտածում տրանսֆերների մասին: Ես «Այաքսի» ֆուտբոլիստ եմ և չեմ ցանկանում այլ ակումբների մասին խոսել: Իհարկե, հաճելի է տեսնել, որ թոփ ակումբները ուշադրություն են դարձնում քո խաղին, բայց դա չպետք է շեղի ինձ: Ես անում եմ իմ գործը», –…
Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Հոլանդիայի խորհրդարանի դիրքորոշումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Երևանում դեսպանություն հիմնելու Հոլանդիայի խորհրդարանի դիրքորոշումը: «Այս քայլն աջակցություն է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի Հայաստանի և Հոլանդիայի բազմամյա համագործակցությունը»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հիշեցնենք, որ Հոլանդիայի խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն…
Հոլանդիայի խորհրդարանում ցանկանում են դեսպանություն բացել Երևանում
Հոլանդիայի խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Այս մասին Արմենպրես լրատվական գորածակալության հետ զրույցում նշեց Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը` ընդգծելով, որ այս քայլով Հոլանդիան կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը…
Հայ մարզիկը՝ Սպիտակից, դարձել է Հոլանդիայի չեմպիոն
Ben Bril Memorial մրցաշարի նախօրեին հայկական ծագմամբ հոլանդացի բռնցքամարտիկ Ռաֆայել Հարությունյանը նվաճեց Հոլանդիայի չեմպիոնի կոչումը։ RusArmInfo-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը մրցել է արգենտինացի Դամինա Լոենարդու Յապուրայի հետ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ հռչակվել չեմպիոն։ Մարզիկը ծնվել է 1988 թվականին՝ Սպիտակում, բայց այժմ ապրում է մարզվում է հոլանդական Դեն Բոշ քաղաքում։ Հարությունյանի ակտիվում կա 13 հաղթանակ և 3 պարտություն։
Բարսելոնան գլխավորելն իմ երազանքն է․ Կուման
Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»։ «Հոլանդիայի հավաքականի հետ իմ պայմանագրում կա կետ, որն ինձ թույլ կտա Եվրո-2020-ից հետո պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ: Իհարկե, ես մեծ սիրով կընդունեմ «Բարսելոնայի» առաջարկը, քանի որ այդ ակումբը գլխավորելն իմ երազանքն է», – Կումանի խոսքերը փոխանցում է AS-ը: Հավելենք, որ ավելի…
Արմունկով հարված ստանալուց հետո ԱԶ Ալկմարի ֆուտբոլիստը զրկվել է իր 2 ատամներից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ Հոլանդիայի Էրիդիվիզիի 11-րդ տուրի շրջանակներում ՊՍՎ-ն սեփական հարկի տակ ընդունել է «ԱԶ Ալկմարին»։ Հյուրերին հաջողվել է հաղթել 0-4 հաշվով։ Խաղի 80-րդ րոպեին ուշագրավ դեպք է գրանցվել։ Օդային պայքարում միմյանց են բախվել մրցակից թիմերի ֆուտբոլիստներ Պանտելիս Հատցիդիակոսը և Կոնստանտին Միտրօղլուն, որի արդյունքում վերջինս զրկվել է դիմացի զույգ ատամներից։ Հատցիդիակոսի արմունկով հարվածը ճակատագրական է եղել Միտրօղլուի…
Ինչ կարողացել ենք, արել ենք․ Արմեն Գյոզալյան
Հոլանդիայի Ապելդորն քաղաքում հոկտեմբերի 16-21-ը տեղի է ունեցել հեծանվասպորտի Եվրոպայի առաջնութունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը 17-րդ տեղն է գրավել սկրետչ մրցաձևում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն ամփոփեց Ստեփանյանի ելույթը: «Էդգարի ձեռքի վնասվածքից հետո կարճ ժամանակ էր անցել, ուստի ինչ կարողացել ենք, արել ենք: Սկրետչ մրցաձևում 23 մասնակցիների մեջ գրավեց…
Հոլանդիայում ռոբոտացված բարձ են ստեղծել, որն օգնում է քնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոլանդիայի Դելֆթ քաղաքի տեխնիկական ինստիտուտում ռոբոտացված բարձ են ստեղծել, որը, շնչառության ձայն հանելով, օգնում է քնել: Այս մասին գրում է Designboom պարբերականը: Բարձը պետք է գրկել փափուկ խաղալիքի նման, այդ դեպքում այն օգնում է հավասարեցնել շնչառության ռիթմը: Sommox բարձը հագեցած է տվիչներով, որոնք որոշում են, թե արդյոք մարդը քնած է: Հետո բարձն ավտոմատ ադապտացվում է…
Եվրո-2020. Հոլանդիան ուժեղ գտնվեց Բելառուսից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրո-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը մրցեց Բելառուսի հետ։ Հոլանդիան կարողացան հաղթել մրցակցին 2-1 հաշվով։ Առաջին կեսում դուբլ ձևակերպեց Ջինի Վեյնալդումը։ Երկրորդ կեսում Ստանիսլավ Դրագունը կրճատեց հաշվի տարբերությունը։ Բայց Բելառուսի ընտրանին ավելին անել չկարողացավ։ Այսպիսով, Հոլանդիան 15 միավոր է վաստակել 6 խաղից հետո և գլխավորում է C խումբը։ https://m.youtube.com/watch?v=IVgVT3gbXG4
Հազվադեպ երևույթ․ հայ-հոլանդական միջպառլամենտական խումբ է կազմավորվել
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-Նիդերլանդական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեց միջպառլամենտական-բարեկամական խումբ, որը ներառում է քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչների: Խումբը հայկական կողմից կղեկավարեմ ես, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը:…
Բելգիայի, Ռուսաստանի ու Խորվաթիայի ջախջախիչ հաղթանակները, և Հոլանդիայի հրաշալի քամբեքը․ Եվրո-2020, 7-րդ տուր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ կայացան Եվրո-2020-ի որակավորման փուլի հերթական հանդիպումները։ 7-րդ տուրի շրջանակներում միմյանց հետ մրցեցին Բելգիայի ու Սան Մարինոյի, Ռուսաստանի ու Շոտլանդիայի, Հոլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի և Խորվաթիայի ու Հունգարիայի հավքականները։ Հատկանշական է, որ բոլոր խաղերում գրանցվեց խոշոր հաշիվ։ I խմբում Բելգիային հաջողվեց Սան Մարինոյին ճանապարհել ոչ ֆուտբոլային հաշվով։ Տիլեմանսի ու Լուկակուի դուբլերի, Շադլինի, Վերսհարենի, Բենտեկենի 1-ական…
Հոլանդիա – Հյուսիսային Իռլանդիա․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակներում մեկնարկում է Հոլանդիա – Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը։ Մրցավեճը կկայան «Ֆեյենորդ» մարզադաշտում։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Հոլանդիա 🔶| Deze elf staan aan de aftrap tegen Noord-Ierland.#NEDNIR #TheNewWave pic.twitter.com/U2D4IvKxAs — OnsOranje (@OnsOranje) October 10, 2019 Հյուսիսային Իռլանդիա Here's the starting line-up for…
Նիդեռլանդների կառավարությունը ցանկանում է հրաժարվել Հոլանդիա անվանումից
Նիդեռլանդների կառավարությունը որոշել է հրաժարվել երկրի երկրորդ՝ Հոլանդիա անվանումից: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Այս որոշումով կառավարությունը նպատակ ունի վերափոխել երկրի իմիջը: Ազգային վերափոխման ծրագիրը, որը ստորագրվել է բիզնես լիդերների, զբոսաշրջային խորհրդի և կառավարության միջև, ուժի մեջ կմտնի այս տարվա վերջ: «Տոկիո 2020»-ի օլիմպիական խաղերում և «Եվրատեսիլ» երգի մրցույթում «Նիդեռլանդները» կդառնա երկրի պաշտոնական անվանումը: «Եվրատեսիլ…














