հունահռոմեական ոճ
Եվրոպայի առաջնություն մեկնող հունահռոմեկան ոճի ըմբիշները անունները հայտնի են
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը հրապարակել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների անունները: Փետրվարի 10 –ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկող ստուգատեսում մեր վարպետներից մրցագորգ կելնեն Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ /, Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /, Սահակ Հովհաննիսյանը / 63 կգ /, Կարեն Ասլանյանը / 67 կգ /, Մալխաս Ամոյանը / 72 կգ /,…
Ըմբիշները տարեվերջյան հավաքն են անցկացնում Ծաղկաձորում
Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները տարեվերջյան հավաքն են անցկացնում Ծաղկաձորում գտնվող ուսումնամարզական համալիրում: Ազատ ոճի ըմբիշները հավաքը սկսել են դեկտեմբերի 8-ին և կավարտեն դեկտեմբերի 22-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 32 ըմբիշներ: Հունահռոմեականների հավաքը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանի…
Կյանքից հեռացել է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը
60 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող, աշխարհի գավաթակիր Բենուր Փաշայանը: Հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշը ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000թթ.: Ըմբիշի կարիերան ավարտելուց հետո Բենուր Փաշայանը զբաղվել է նաև մարզչական աշխատանքով։ ՀԱՕԿ-ը ցավակցում է անվանի մարզիկի ընտանիքի անդամներին, հարազատներին և…
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնների մեկնաբանությունները
«Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշները լրագրողների հետ զրույցում պատմեցին տպավորությունների մասին: Սահակ Հովհաննիսյան (63 կգ). «Մեծահասակների Հայաստանի առաջնությունում պայքարը ավելի թեժ էր, քանի որ գոտեմարատերը ավելի բարդ ընթացք են ունենում, թեև նույն 6 րոպեն ու հիմնականում նույն մրցակիցներն են։ Իհարկե, գոտեմարտերս բարդ ստացվեցին,…
Յուրաքանչյուր քաշային կարգում կար պայքար, ինչը գեղեցկացրեց այս տարվա առաջնությունը․ Էդուարդ Սահակյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն ամփոփել է «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցած Հայաստանի առաջնությունը: «Բոլորդ էլ տեսաք, որ յուրաքանչյուր քաշային կարգում կար պայքար, ինչը գեղեցկացրեց այս տարվա առաջնությունը: Եվրոպայի առաջնությունից առաջ կունենանք հավաքներ և մրցաշարեր, այնուհետև պարզ կլինի հավաքականի կազմը: Ունենք խոցելի տեղեր, կաշխատենք շտկել սխալները և…
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դեկտեմբերի 3-ին և 4-ին կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով 8 քաշային կարգերում հայտնի են դարձել այս տարվա չեմպիոններն ու մրցանակակիրները: Ընդհանուր առմամբ, առաջնությանը 82 ըմբիշ է մասնակցել Հայաստանից և Արցախից: 55 կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ մրցել են Ռուդիկ Մկրտչյանն ու Նորայր Հախոյանը. վերջինս 1:5 հաշվով պարտություն է կրել ու…
Մեկնել էի հաղթանակով վերադառնալու համար․ Դավիթ Օվասապյան
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Օվասապյանը (130 կգ) լրագրողների հետ զրույցում ամփոփել է իր ելույթը: «Լավ էի պատրաստվել այս առաջնությանը, մեկնել էի հաղթանակով վերադառնալու համար, բայց ինչ-որ բան չբավականացրեց: Պետք է էլ ավելի կատարելագործվել», – ասաց ըմբիշը: Խոսելով կիսաեզրափակչում իր մրցակից, վրացի Զվիադի Պատարիձեի մասին՝…
Կար ավելի շատ մեդալներ նվաճելու հնարավորություն․ Էդուարդ Սահակյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճել էր մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ: «Հնարավորություն կար նվաճել ավելի շատ և ավելի բարձր հարկի մեդալներ, բայց այս պահին ունենք այսքանը, և պետք է բավարարվենք դրանով։ Մեդալ…
Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին․ Արմեն Մելիքյան
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Արմեն Մելիքյանը (60 կգ) հայրենիք վերադառնալուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ ճեպազրույցում պատմել է տպավորությունների մասին: «Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին։ Շատ գոհ եմ իմ մարզիչներից և շնորհակալ եմ Աստծուն հաղթանակիս համար։ Եզրափակիչ գոտեմարտը մի քիչ բարդ ընթացավ, քանի որ արդեն…
Աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանի հաղթական ընթացքը (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը տարավ 4 հաղթանակ և դարձավ ոսկե մեդալակիր: Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին, իսկ վճռորոշ գոտեմարտում 11:7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին: Տեսանյութերում ներկայացված են Մելիքյանի բոլոր գոտեմարտերը աշխարհի Մ-23 առաջնությունում:…
Մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս ստուգատեսում ևս ներկայացված է 9 մարզիկով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ),…
Գնում եմ նպատակիս հետևից․ Միհրան Հարությունյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում կրած առաջին պարտությունից հետո առաջին գրառումն է արել Instagram-ում։ «Պարտության ժամանակ քննադատում են, իսկ հաղթանակներից հետո հրաժարվում են նախկին վիրավորանքներից։ Շնորհակալ եմ բոլորից` ջերմ խոսքերի համար։ Ինչպես արդեն ասել եմ, ինձ կսիրեն ու կատեն, դա նորմալ է։ Դուք շարունակեք ձեր գործը, իսկ…
Հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթներից և՛ գոհ ենք, և՛ դժգոհ․ մարզիչ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց Ղազախստանի մայրաքաղաքում Նուր-Սուլթանում անցկացված աշխարհի առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը նշեց, որ ըմբիշների ելույթներից և՛ գոհ է, և՛ դժգոհ: «Աշխարհի առաջնությունը բարդ էր, քանի որ այն վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար: Բոլոր թիմերը լավ էին պատրաստվել, և փորձում էին նվաճել հնարավորինս շատ…
Հունահռոմեական ոճի ըմբիշները վերադարձան Հայաստան (ՖՈՏՈՇԱՐՔ)
Սեպտեմբերի 18-ի ուշ գիշերը Ղազախստանից Երևան են ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Օդանավակայանում նրանց դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը, ՀԱՕԿ սպորտի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը և այլք։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան էին ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72կգ) և Մաքսիմ Մանուկյանը (82…
Հիասթափությունների, բայց ուղեգրերով ու մեդալներով հարուստ Աշխարհի առաջնություն
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Սեպտեմբերի 17-ին պայքարն ավարտեցին հունահռոմեական ըմբիշները։ Հայաստանի հավաքականը նախաօլիմպիական ԱԱ-ին մասնակեց 10 քաշային կարգերից 9-ում։ Հայաստանը ներկայացուցիչ չուներ միայն 130 կգ քաշային կարգում։ Հավաքականը նվաճեց մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ և 2 օլիմպիական ուղեգիր՝ 77 և 97 կգ քաշային կարգերում։ Փորձենք ամփոփել 9 քաշային կարգերում հանդես եկած…














