հռոմի պապ
Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Բելառուսում ընթացող ցույցերի կապակցությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անդրադարձել է Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից ի վեր շարունակվող բողոքի ակցիաներին: «Ես կոչ եմ անում երկխոսություն սկսել, հրաժարվել բռնությունից և հարգել արդարությունն ու իրավունքները»,-ասել է Հռոմի պապն իր կիրակնօրյա ուղերձում՝ ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում: Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունը։
Առանձնահատուկ ձևով հետևում եմ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացման շուրջ։ «Առանձնահատուկ ձևով և մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ միջադեպերի ընթացքում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության…
Հռոմի պապը նշել է՝ համավարակը նվազեցրել է շրջակա միջավայրի աղտոտվածությունը
Reuters-ի հաղորդմամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել է, որ համավարակի պատճառով կարանտինային միջոցառումների ընթացքում գլոբալ աղտոտվածության մակարդակի կտրուկ անկումը պետք է բարձրացնի մարդկանց գիտակցությունը շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ։ «Սահմանափակումները հանգեցրել են շրջակա միջավայրի աղտոտվածության նվազմանը և մեզ հնարավորություն տվել նորից տեսնելու շատ վայրերի գեղեցկությունը», – ընդգծել է Հռոմի պապը։ Հռոմի պապը կոչ է արել մարդկանց ավելի…
Հռոմի Պապը օրհնել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին
Associated Press-ի հաղորդմամբ՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվել են Իտալիայի հավատացյալ կաթոլիկները վերջին ամսվա ընթացքում առաջին անգամ և ստացել են Հռոմի Պապի օրհնությունը։ Համաշխարհային պանդեմիայի օրերին Հռոպի Պապը ուղղել է օրհնություն Առաքելական գրադարանից։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հայտնվել է պատուհանի մոտ, որից սովորաբար օրհնություն է շնորհում հավատացյալներին, և ձեռքով ողջունել է հավաքվածներին։ Հավատացյալներին ողջունելուց հետո Հռոմի…
Պանդեմիան հանկարծակի սկսվեց, սակայն կան այլ պանդեմիաներ, որոնք մենք չենք նկատում․ Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը «Սուրբ Մարֆայի տուն» նստավայրից հեռարձակվել է Vatican News-ի եթերում։ Հռոմի պապը հիշեցրել է պանդեմիայից բացի այլ վտանգավոր աղետների մասին։ «Կորոնավիրուսի պանդեմիան հանկարծակի սկսվեց, ինչպես ջրհեղեղը, սակայն կան այլ «պանդեմիաներ», որոնք մենք չենք նկատում, օրինակ՝ քաղցը, որն այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում խլել է 3,7 մլն մարդու կյանք: Այսօր իմ աղոթքն…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ, հայտնում են վարչապետի պաշտոնական կայքից։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և խոցելի խավերին օգնություն տրամադրելու հարցում Հռոմի Սրբազան եկեղեցու և անձամբ Ֆրանցիսկոս Պապի ջանքերի համար և ներկայացրել համավարակի դեմ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Նշվում է, որ երկուստեք…
Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին թույլ չտալ, որ խավարը խլի իրենց հույսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամեն տարի Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակը և տաճարը բազմամարդ է եղել Սուրբ Հարության տոնի ժամանակ։ Տոնի առթիվ Հռոմի պապը տոնական ուղերձ է հղել հավատացյալներին, իսկ այս տարի աշխարհում հայտարարված պանդեմիայի պատճառով Ֆրանցիսկոս պապը միայնակ է մատուցել Զատկի սուրբ պատարագը։ Կաթոլիկ աշխարհի հավատացյալները պատարագին մասնակից են եղել միայն ուղիղ հեռարձակմամբ: Պատուհանից իր օրհնությունն ու ուրախության խոսքը…
Հռոմի Պապը պատարագ է մատուցել Սուրբ Պետրոսի կիսադատարկ տաճարում
Ծաղկազարդի տոնի կապակցությամբ Սուրբ Պետրոսի կիսադատարկ տաճարում պատարագ է մատուցել Հռոմի Պապը: Պապը պատարագի ժամանակ դիմել է երիտասարդներին և կոչ արել չվախենալ ռիսկի դիմել կյանքով, եթե առաջնագծում լինելը կփրկի հարազատներին կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ: «Տեսեք իսկական հերոսներին, որոնց մենք տեսնում ենք այսօր․ նրանք հայտնի չեն, հարուստ չեն ու հաջողակ մարդիկ չեն։ Նրանք մարդիկ են, որոնք զոհաբերում…
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Արմեն Սարգսյանը եղել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին արտակարգ և լիազոր դեսպանը: Իսկ 1997թ. Հռոմի Նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի: Նրա գործուն մասնակցությամբ 1999 թվականին…
Հռոմի պապը կիրակնօրյա աղոթքը անցկացրել է տեսակապով
Հռոմի պապը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փոխել է իր քարոզարշավի ձևաչափը և հավատացյալների հետ կիրակնօրյա քարոզը անցկացրել է տեսակապով: Սովորաբար Վատիկանում` Սուրբ Պետրոսի հրապարակում, պապի քարոզը լսելու համար հավաքվում են տասնյակ, երբեմն՝ հարյուր հազարավոր մարդիկ աշխարի ամենատարբեր երկրներից: Սակայն, այսօր Ֆրանցիսկոս պապն «Աստծո հրեշտակ» (Angelus) աղոթքը կարդացել է ոչ թե Վատիկանի Առաքյալական պատուհանից, այլ…
Հռոմի պապ կոչ է արել ապրել իրական կյանքով և կտրվել սոցցանցերից
Հռոմի պապ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում հայտարարել է, որ երիտասարդությունը այժմ ավելի մտահոգված է իր կյանքի տարբեր պահերը սոցցանցերում ֆիքսելով և գրառումներ կատարելով և ոչ թե իրական կյանքում դրանք զգալով և ապրելով: «Երիտասարդ մարդիկ և մեծահասակները իրենց կյանքը վատնում են մակերեսային բաների վրա։ Նրանք մտածում են, թե ապրում են։ Իրականում ներսում նրանք արդեն…
Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը կեղծ է
Հռոմի պապի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին լուրը կեղծ է եղել: Բրիտանական The Independent պարբերականը հայտնել է, որ իր կայքը կոտրել են և կեղծ տեղեկություն հրապարակել: Մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ Հռոմի Պապի մոտ իսկապես վիրուս կա, բայց ոչ COVID-19-ը: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Հռոմի պապը «թեթև հիվանդության» պատճառով չեղարկել էր առաջիկա մի…
Հռոմի պապը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-Իրան հակամարտության առիթով
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր խորին մտահոգությունն է հայտնել Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակամարտության կապակցությամբ և կոչ արել կանխել հակամարտության խորացումը: «Հատկապես մտահոգիչ են Մերձավոր Արևելքից ստացվող ազդանշանները Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության աճի ֆոնին, որոնք առաջին հերթին ռիսկի են ենթարկում Իրաքի վերականգնման դանդաղ պրոցեսը, ինչպես նաև հիմքեր ստեղծում ավելի մեծ մասշտաբի հակամարտության համար, որը…
Հռոմի պապը երկխոսության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին կողմերին երկխոսության և զսպվածության կոչ է արել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Վատիկանում «Անգելուս» կիրակնօրյա աղոթքի ժամանակ ելույթի ժամանակ Հռոմի Պապը երկրների անուններ չի նշել, սակայն ընդգծել է լարվածության սարսափելի մթնոլորտը, որն այժմ տիրում է աշխարհի շատ մասերում: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին…










