հրդեհ
Բաքվի տներից մեկում գրանցված պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամալի շրջանում գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 մարդու մարմին: Պայթյունի հետևանքով մահացել են տան 3 բնակիչները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Երևանում հրդեհի հետևանքով ծխախեղդ է եղել 100 թութակ
Հունվարի 6-ին՝ ժամը 19:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:39-ին, մարվել՝ 19:53-ին: Այրվել է տան բակում գտնվող անասնագոմի տանիքից 5 քմ հատված, ներսում ծխախեղդ է եղել մոտ 100…
Պայթյուն Նյու Յորքում
Նյու Յորքի Քուինսի շրջանում տրանսֆորմատոր է պայթել Consolidated Edison ընկերության գործարանում: Դեկտեմբերի 27-ին այս մասին իր Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանությունը։ «Լույսը, որը դուք քաղաքում տեսնում եք, ինչպես պարզվեց, հայտնվել է Քուինսի Con Ed ձեռնարկությունում տրանսֆորմատորի պայթյունի պատճառով: Հրդեհը վերահսկվում է: Մենք կհաղորդենք նորությունները, երբ ավելի շատ տեղեկատվություն լինի»,- ասված է հայտարարության մեջ: Նյու Յորքի…
Փայտի վերամաշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 25-ին, ժամը 05:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին այրվում է ավտոտեխսպասարկման կետ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտի վերամաշակման արտադրամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:20-ին, մարվել՝ 06:55-ին: Ամբողջությամբ այրվել է արտադրամասի տանիքը (մոտ 60 քմ), էլ.մալուխ (մոտ 3…
Այրվել է բուսածածկ տարածք
Դեկտեմբերի 22-ին, ժամը 12:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Զույգ աղբյուրներ» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել, որը կարող է մոտենալ անտառին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:40-ին, մարվել՝ 13:54-ին: Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:
Բրազիլիայում հրդեհը 600 տուն է ոչնչացրել
Բրազիլիայի Մանաուս քաղաքում մոլեգնած հրդեհի հետևանքով մոտ 600 տուն է ոչնչացվել, հայտնում են Ամազոնասի նահանգի հրշեջ ծառայությունից: Globo պորտալի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով 4 մարդ է տուժել: Զոհերի մասին չի հաղորդվում: Հրդեհը տարածվել է աղքատ շրջանից, որտեղ գերակշռում են փայտե շինությունները: Այնուհետև այն տարածվել է քարե տների շրջանում:
Մումբայում հրդեհի հետևանքով 8 մարդ է մահացել
Հնդկաստանի Մումբայի պետական հիվանդանոցներից մեկում նախօրեին բռնկել է խոշոր հրդեհ, մահացել է առնվազն 8 մարդ, ավելի քան 140-ը վիրավորվել է, հայտնել NDTV հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ ողբերգության զոհերից մեկը եղել է վեց ամսական մի երեխա: 145 տուժածներից առնվազն 28-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ: «Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ»,- ANI գործակալությանը հայտարարել է տեղական իշխանությունների…
Կալիֆոռնիայի հրդեհների պատճառած վնասը կազմել է 20 միլիոն դոլարից ավել
ԱՄՆ ներքին գործերի նախարար Ռայան Զինքեն հայտարարել է, որ Հյուսիսային Կալիֆոռնիայի հրդեհների պատճառած նյութական վնասը կկազմի միլիարդավոր դոլարներ՝ տեղեկացնում է Slaq.am-ը: Նա նշել է, որ կան մեծ թվով բաներ, որոնց համար ինքը կնախընտրեր ծախսել այդ դաշնային միջոցները, եթե այս միջադեպը տեղի չունենար: Նշվում է, որ կառավարությունը արդեն 20 միլիոն դոլարից ավելին է հատկացրել աղետի հետևանքով…
Վոլգոգրադում զուգարանի թղթի պահեստ է այրվում
Վոլգոգրադում զուգարանի թղթի պահեստ է այրվում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ ներկայացուցչին: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Բռնկման պատճառները պարզվում են: Նախնական տվյալով՝ զոհեր կամ վիրավորներ չկան։
Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել
Երեկ երեկոյան Տավուշի մարզում մեքենա է հրդեհվել, պատճառը վերասարքավորումն է (ղեկը փոխելը)։ Այս մասին ասված է «Ղեկը աջ» նախաձեռնության հայտարարության մեջ: «Մեքենան դեպքից ժամեր առաջ էր վերասարքավորվել։ Կառավարությունը չպետք է թույլ տա, որպեսզի մեր հասարակությունը նման վտանգի ենթարկվի»,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։ Ըստ նախաձեռնության՝ ՀՀ կառավարությունը շարունակում է անտեսել իրենց զգուշացումները, որի հետևանքով նմանատիպ դեպքերը անխուսափելի են…