ՄԱԶԾ
Բաքուն ցանկանում է փակել Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գրասենյակները Բաքվում
Ադրբեջանը, ըստ տեղեկությունների, ձգտում է դադարեցնել Կարմիր խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գործունեությունը Բաքվում՝ մեղադրելով լրտեսության և կոռուպցիայի մեջ։
Էկոնոմիկայի նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությամբ․ Քերոբյան
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից։ Փաշինյանը մեկնում է Վրաստան Այս պահի դրությամբ՝ ԵԱՏՄ դիտորդ դառնալու կարգավիճակի հայտ որևէ պետություն չի ներկայացրել․ ԱԳՆ խոսնակ «Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը, Արշակ Ասլանյանը, Անի Իսպիրյանը, նախարարության…
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԱԶԾ Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան ծրագրի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին: «Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարևորել է կառույցի հետ ՀՀ Ազգային ժողովի արդյունավետ համագործակցությունը` ուղղված Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին,…
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակը նոր մշտական ներկայացուցիչ ունի
Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը նոր մշտական ներկայացուցիչ ունի։ Այս մասին տեղեկանում ենք կառույցի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ նոր մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Նացվլիշվիլին նշել է, որ իր համար մեծ պատիվ ու արտոնություն է Հայաստանում աշխատելը։ Նա ասել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը…
Մեկնարկել է «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» քառամյա ծրագիրը
ՀՀ Ազգային ժողովին աջակցելու նպատակով միջազգային հանրությունը մեկտեղում է ջանքերը՝ բարձրացնելու այս կառույցի ընդհանուր արդյունավետությունը որպես քաղաքականություն մշակող հաստատություն, ամրապնդելու անհրաժեշտ կարողությունները սեփական մանդատի կենսագործման ու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ներ) իրականացումը մոնիթորինգի ենթարկելու համար՝ կառավարման ժամանակակից ու նորարարական գործիքների ու մեխանիզմների կիրառման միջոցով: Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և…
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգողին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Բադասյանը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական և հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է, այնուհետև ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը: ՄԱԶԾ մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել…
52 երկրների շարքում Հայաստանն արժանացել է ԱՃԹՆ-ի նախագահության հատուկ մրցանակին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հունիսի 18-ին մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019թ. Համաշխարհային համաժողովին։ Երեք տարին մեկ անցկավող այս համաժողովը ԱՃԹՆ-ի 52 անդամ երկրների և արդյունահանող ոլորտի շահառուների համար բացառիկ հարթակ է հանդիսանում բնագավառի կառավարման և ԱՃԹՆ-ի ազդեցության հետ կապված բազմաբովանդակ քննարկումների համար: Համաժողովի…
Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՄԱԶԾ Ճգնաժամային բյուրոյի տնօրեն Ասակո Օկայի հետ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ֊ի Զարգացման Ծրագրերի գրասենյակի (ՄԱԶԾ) Ճգնաժամային բյուրոյի տնօրեն Ասակո Օկայի հետ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել ԱՌՆ ոլորտում ՀՀ Կառավարության և ՄԱԿ֊ի Զարգացման Ծրագրերի գրասենյակի երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքները և վերահաստատել հետագա գործունեության ուղղությունները։ ԱԻ նախարարը,…
Մեկնարկել է «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ…
Հայտարարություն «Գաստրո բակ» նախագծի համաֆինանսավորման մրցույթի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը (ՄԱԶԾ ԻԳԶԶ) հայտարարում է գյուղական համայնքներում «Գաստրո բակ» նախագծի իրականացման մրցույթ՝ համաֆինանսավորման սկզբունքով, որը տրամադրվելու է գինեգործական սարքավորումների, նախագծային և նախահաշվային աշխատանքների, շինանյութի և գույքի, մասնագիտական խորհրդատվության ձեռք բերման նպատակով: «Գաստրո բակ» նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների դիվերսիֆիկացմանը, զարգացմանը և խթանմանը: Այն ստեղծում…
Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Միրյանա Շպոլյարիչին
Մարտի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչին: Ողջունելով ՄԱԶԾ կառավարչի տեղակալ Միրյանա Շպոլյարիչի առաջին այցելությունը Հայաստան՝ նախարար Մնացականյանը կարևորեց ՄԱԶԾ ավելի քան քառորդդարյա գործունեությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի շրջանակներում ծավալվող շարունակական բազմաբնույթ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը…
Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային տնօրենին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանին անկախությունից ի վեր ՄԱԶԾ ցուցաբերած աջակցությունը և համոզվածություն հայտնել, որ կառույցի հետ համագործակցությունն ապագայում էլ ավելի արդյունավետ ու հավակնոտ է լինելու: Փոխվարչապետը նաև…
IDeA հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների իրագործմանը
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) իրագործմանը։ Հունվարի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել IDeA հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական Ներկայացուցչության համատեղ միջոցառումը՝ «Գաղափարներ ազդեցության համար․ Ներգրավել ներդրումներ Կայուն Զարգացման Նպատակների համար» խորագրով։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՄԱԿ-ի անդամ երկրների դեսպաններ,…
«Թավշյա հեղափոխությունից հետո նոր հեռանկարներ են բացվել ՄԱԿ-ի հետ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման համար», – Տիգրան Ավինյան
Gov.am-ը գրում է. Նոյեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ…














