մահ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ
Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության թագավոր Նորին Մեծություն Չարլզ Երրորդին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։ Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական նամակում նշել է, որ երկարամյա գահակալության ընթացքում Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը Միացյալ Թագավորությանը…
Սյունիքի մարզում վթարից 2 զինծառայողներ են մահացել
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 01:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Ֆահրադ Հակոբյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե պատնեշին ու ծառին: Վթարի հետևանքով…
Բախվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Սարուշենի բնակչի ավտոմեքենաները. 4 կին մահացել է
Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ…
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 798 դեպք, որից 331-ը՝ արտակարգ
Հուլիսի 11-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 798 դեպք, որից 331-ը արտակարգ, այդ թվում՝ 223 հրդեհի, 1 պայթյուն, 10 ինքնասպանության փորձի դեպք, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 222 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 8 մահ: Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին Փրկարարները ցուցաբերել են…
Մոսկվայում վատ եղանակի պատճառով մարդիկ են մահացել
Մոսկվայում ամպրոպի ու փոթորկի ժամանակ ծառերի տապալման հետևանքով մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 18-ը։ Այս մասին տեղեկացրել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։ «Ծառերի տապալման հետևանքով տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Երկու մարդ մահացել է»,- ասել է գործակալության աղբյուրը։ Կիրակի ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինական բուլվարում ծառն ընկել է տղամարդու վրա։ Նա տեղում…
Մահացած զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Երևանի քաղաքապետարանում հայտնաբերվել է պաշտոնյաների կողմից…
Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը
Կյանքից հեռացել է լրագրող, գրող ու հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։ «Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ…», – գրել է Խաչատրյանը։
Մահացել է Ռոնալդուի նորածին տղան
Պորտուգալական ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ մահացել է իր ու Ջորջինա Ռոդրիգեսի նորածին տղան։ Նա այս մասին հրապարակում է կատարել սոցցանցերում։ Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Ռոնալդուն ու Ջորջինան զույգի են սպասում՝ տղա և աղջիկ։ Ֆուտբոլիստը գրել է, որ միայն իրենց աղջկա ծնունդն է ուժ տալիս, որ հաղթահարեն այս պահը։…
Վլադիմիր Ժիրինովսկին մահացավ
Կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։ Այս մասին RIA-ին հայտնել է սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինը։ Նշվում է, որ Ժիրինովսկին մահացել է Մոկսվայի հիվանդանոցներից մեկում։ Ըստ աղբյուրի՝ քաղաքական գործիչը հոսպիտալացված էր փետրվարի 2-ից, երբ նրա մոտ ախտորոշվեց կորոնավիրուսային վարակ։ Ժիրինովսկին 75 տարեկան էր։
Դիրքերում մահացած զինծառայողի գործով ձերբակալվել են նրա 2 ծառայակիցները․ պարզվել են մի շարք հանգամանքներ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ ՊՆ-ն մեկ օրվա մեջ 2-րդ անգամ է հայտարարում ժամկետայինի դի հայտնաբերելու մասին Մարտական դիրքում հայտնաբերվել է…
Կյանքից հեռացել է անվանի բժիշկ Հովհաննես Սարուխանյանը
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում հայտնել է պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի մահվան մասին։ Հայաստանում 2-րդ օրն անընդմեջ գրանցվում է քովիդի 100-ից քիչ նոր դեպք Առավոտյան այցելեցինք սրճարան, օրենքն աշխատում է․ Արսեն Թորոսյան «Խորը ցավով տեղեկացա, որ մահացել է անվանի բժիշկ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը․․․ Կես դարից ավել Հովհաննես Սարուխանյանը ճերմակ խալաթ կրեց՝պատվով…
Մահացել է «Երջանկության արցունքները» երգի հեղինակ Սարքի Մուրադյանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կյանքից հեռացել է հեռուստաալրագրող, ռեժիսոր, երգահան, գրող Սարքի Մուրադյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գագիկ Կարապետյանը։ Սարքի Մուրադյանը հայ ունկնդիրին շատ հայտնի «Երջանկության արցունքները» երգի հեղինակն է։ Մուրադյանը ծնվել էր 1931 թվականին՝ Բեյրութում։
Մահացել է դերասան Ռուբեն Կարապետյանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Այս մասին Armenpress-ին ասել է նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը։ Կարապետյանը 74 տարեկան էր։
Մահացել է Հայաստանի ամենատարեց ուսուցիչը
Կյանքին հրաժեշտ է տվել Հայաստանի ամենատարեց մանկավարժ, երաժշտագետ Մարիամ Տոնյանը։ Այս մասին տեղեկանում ենք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Facebook-ի էջից։ Նշենք, որ Տոնյանը ծնվել է 1919 թվականին՝ Թիֆլիսում։ Նա դասավանդում էր Չայկովսկու դպրոցում 1939 թվականից, այսինքն՝ շուրջ 82 տարի։ Հավելենք, որ Տոնյանը 2019 թվականին երախտագիտության մեդալի է արժանացել։
Կատարում քովիդից նորածին է մահացել
Կատարում ցավալի դեպք է տեղի ունեցել․ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է ընդամենը 3 շաբաթական երեխա։ Այս մասին հայտնել են երկրի Առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ երեխան չի ունեցել ժառանգական ու այլ հիվանդություններ։ Ըստ աղբյուրի մահը վրա է հասել հենց քովիդից առաջացած բարդությունների հետևանքով։ Նշվում է նաև, որ սա Կատարում արդեն 2-րդ նորածնի մահվան դեպքն է՝…














