Մոսկվայում ամպրոպի ու փոթորկի ժամանակ ծառերի տապալման հետևանքով մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 18-ը։
Այս մասին տեղեկացրել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։
«Ծառերի տապալման հետևանքով տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Երկու մարդ մահացել է»,- ասել է գործակալության աղբյուրը։
Կիրակի ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինական բուլվարում ծառն ընկել է տղամարդու վրա։ Նա տեղում մահացել է:
Նիժեգորոդսկայա փողոցում 3 մեքենա ջախջախվել է տապալված ծառից: Բացի այդ, մայրաքաղաքում սաստիկ քամու պատճառով հասարակական տրանսպորտի կանգառը շուռ է եկել: