մահ
Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, անվանի բժիշկ Ռուբեն Հովհաննիսյանը
Կյանքից հեռացել է բժիշկ, կլինիկական ախտաբան-ֆիզիոլոգ, ռեանիմատոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուբեն Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնել են Առողջապահության ազգային ինստիտուտից։ Հովհաննիսյանը հանդիսանում էր ինստիտուսի աշխատակից։ Նշվում է, որ նա իր կյանքն անմնացորդ ծառայեցրել է գիտությանը՝ թողնելով աշխատանքային հարուստ կենսագրություն։ Ինստիտուտը ցավակցություն է հայտնել՝ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ։ Նշենք, որ Հովհաննիսյանը նաև Հայաստանում միկրոշրջանառության առաջին լաբորատորիայի հիմնադիրն էր։
ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
«Արմավիր» քրեակատարողական հիմնական հոկտեմբերի 21-ին մահացել է 33-ամյա կալանավոր Ա․Ս․ -ն։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նշվում է, որ ժամը 11:10-ի սահմաններում կալանավորի վիճակը կտրուկ վատթարացել է, իսկ 11:35-ի սահմաններում գրանցվել է նրա կենսաբանական մահը։ Ըստ աղբյուրի՝ մահվան հանգամանքները պարզելու համար նյութեր են նախապատրաստվում։ Կկատարվի դատաբժշկական փորձաքննություն։
Պայթյուն՝ Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում
Թուրքիայի Բուրսա նահանգի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով 1 բանվոր մահացել է, ևս 6-ը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ ու հոսպիտալացվել են։ Պայթյունի հստակ պատճառները պարզման փուլում են։
ՌԴ-ում կորոնավիրուսի պատճառով 973 մահ են արձանագրել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 973-ով՝ մեկ օր առաջվա 957-ի դիմաց։ Այս մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։ Արդեն յոթ օր շարունակ երկրում արձանագրում են կորոնավիրուսի պատճառով 900-ից ավելի մահ մեկ օրում: Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 28…
Դժբախտ դեպք Իսակովի պողոտայում․ մահացել է երեխա
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 00։10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում, երեխան մնացել է փլատակների տակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Բագրևանդ թաղամասում միմյանց են բախվել 3 մեքենա․ կան տուժածներ Գորիսում մառախուղ է Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության…
Մահացել է Ալբերտ Ազարյանի տիկինը
Մահացել է հռչակավոր մարմնամարզիկ, «Ազարյանական խաչի» հեղինակ Ալբերտ Ազարյանի տիկին՝ Ելիզավետա Ազարյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի Facebook-ի էջում։ ՀՄՖ-ն իր ցավակցությունն է հայտնել է Ելիզավետա Ազարյանի հարազատներին։ Նշենք, որ Ազարյանը մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։
Մահացել է Լրատվական ռադիոյի հիմնադիր Կորյուն Խումարյանը
Մահացել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրեն, «Լրատվական ռադիոյի» հիմնադիր Կորյուն Խումարյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա որդին՝ Գարեգին Խումարյանը։ Նա 69 տարեկան էր, իսկ 70-ամյակը լրանալու էր նոյեմբերի 1-ին։ Նրա հոգեհանգիստը կկայանա այսօր՝ 18:00-20:00-ն՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունն էլ կկայանա հոկտեմբերի 2-ին՝ Շահումյան-2 գերեզմանատանը։
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հայկոյի մահվան կապակցությամբ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է հայտնի երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել երգչի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Տաղանդավոր մարդ կորցրինք․ ԵՊԲՀ ռեկտորը՝ Հայկոյի մահվան մասին Երգիչ Հայկոն մահացավ «Խոր ցավով տեղեկացա սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ…
Երգիչ Հայկոն մահացավ
44 տարեկան հասակում կյանքից հեռացել է երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիս Հայկոն։ Ինչպես հայտնում է Araratnews-ը, այս մասին քիչ առաջ տեղեկացել է Միքայելյան հիվանդանոցից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով ու ախտահարվել են նրա թոքերի 80 տոկոսը։ Բժիշկները օրեր շարունակ պայքարում էին Հայկոյի կյանքը փրկելու համար։
Չինաստանում տղամարդն արագ 1,5 լիտր կոկա-կոլա է խմել ու դրանից 1 օր անց մահացել
Չինաստանում 22-ամյա տղամարդը տապից հովանալու համար 1,5 լիտր կոկա-կոլա է խմել 10 րոպեում, որից մեկ օր անց գրանցվել է նրա մահը։ Այս մասին հայտնում է Daily Maily: Իրադարձությունները զարգացել են այս կերպ․ նախ տղամարդն ըմպելիքը օգտագործելուց 6 ժամ անց դիմել էր հիվանդանոց՝ որովայնի շրջանում ցավերի ու փքվածության գանգատով։ Բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել, սակայն չինացու…
Ողբերգություն Պերմում․ համալսարանում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանի Պերմ քաղաքի պետական համալսարանում ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել։ Հրաձիգը կրակ է բացել, որի հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ, ևս 19-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական Telegram-յան ալիքներից։ Ըստ եղած տվյալների՝ հանցագործը 18-ամյա Տիմուր Բեկմանսուրովն է։ Ոստիկաններին հաջողվել է նրան վնասազերծել, բայց ստացած վնասվածքներից նա հիվանդանոցում մահացել է։…
Հայտնի ծանրորդը 25 տարեկանում մահացել է
Ղազախ 25-ամյա հայտնի ծանրորդ Ալբերտ Լինդերն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կյանքին հրաժեշտ է տվել։ Այս մասին հայտնում են Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Մահվան պատճառների մասին չի նշվում։ Լինդերը եղել է Ղազախստանի բազմակի չեմպիոն, Ասիայի չեմպիոն, Աշխարհի պատանեկան չեմպիոն և այլն։
Չինաստանում երկրաշարժի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Չինաստանի Սիչուան նահանգում մահաբեր երկրաշարժ է տեղի ունեցել։ 6 մագնիտուդանոց ցնցումը խլել է առնվազն 3 մարդու կյանք, իսկ 60-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է պետական CGTN հեռուստաալիքը։ Նշվում է, որ ցնցման էպիկենտրոնը 40 կիլոմետր խորության վրա է գտնվել։ Երկրաշարժի հետևանքով նաև տասնյակ տներ են ավերվել, իսկ հազարավոր մարդիկ տարհանվել են։
Ռուսաստանում մահացել է հայազգի դերասան Արթուր Դիլանյանը
Մոսկվայում մահացել է ռուսաստանաբնակ հայազգի դերասան Արթուր Դիլանյանը։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Նշվում է, որ Դիլանյանը վիճակը հանկարծակիորեն վատացել է դրսում ու բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Ըստ աղբյուրի՝ նախնական տվյալներով՝ Դիլանյանը մահացել է սրտի սուր անբավարարությունից։ Դերասանը հայտնի է մասնավորապես «Кухня», «Վերջին Մագիկյանը», «Ջոկերը», «Երկու անգամ երկուս» ֆիլմերում իր կերտած կերպարներով։…
Մահացել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը
Կյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Բալյանը 97 տարեկան էր։ Նրա մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:















