Մաուրիցիո Սարի
Յուվենտուսի սպորտային տնօրենը հանդիպում է ունեցել Սարիի հետ
«Յուվենտուսի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Մաուրիցիո Սարին է: «Ծեր սինյորայի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին հանդիպում է ունեցել իտալացու հետ ու բանակցություններ վարել: «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզչի գործերն այնքան էլ լավ չեն Լոնդոնում: Նշվում է, որ Սարին մոտ օրերս կհեռացվի և իր տեղը կզիջի Ֆրենկ Լեմպարդին: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: Հիշեցնենք, որ…
Չելսին կհեռացնի Սարիին անկախ ամեն ինչից
Մաուրիցիո Սարին կհեռացվի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից մրցաշրջանի ավարտից հետո: «Չելսիի» նախագահ Ռոման Աբրամովիչը կհեռացնի 60-ամյա մասնագետին, եթե նույնիսկ թիմը նվաճի Եվրոպա լիգայի գավաթը: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Աբրամովիչը նման քայլի կարող է գնալ հանուն թիմի երկրպագուներին: Երկրպագուները բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել Սարիի խաղաոճից ու գրանցած արդյունքներից:
Այնտրախտը շատ վտանգավոր է. Սարի
Մաուրիցիո Սարին մեկնաբանել է «Այնտրախտի» հետ առաջին խաղի արդյունքը (1:1): «1:1 հաշիվն այնքան էլ վատ արդյունք չէ: Չեմ կարծում, որ մենք ինչ-որ բան փոխեցինք ընդմիջմանը: Մեր թիմը դեռ առաջին կեսում փոխեց տրամադրվածությունը: Առաջին 25 րոպեի ընթացքում մենք փորձեցինք պահել 0:0 հաշիվը: Պետք է խուսափեինք հակագրոհներից, քանի որ մրցակիցը շատ վտանգավոր է, երբ ազատ տարածություն է…
Ցանկանում եմ շարունակել աշխատանքս ԱՊԼ-ում . Սարի
Մաուրիցիո Սարին խոստովանել է, որ ցանկանում է մարզել «Չելսին» նաև հաջորդ մրցաշրջանում: «Անգլիայի Պրեմիեր լիգան հրաշալի է, և ես կցանկանայի շարունակել աշխատանքս այս մրցաշարում: Ցանկանում եմ մնալ «Չելսիում», քանի որ այս ակումբի մակարդակը շատ բարձր է: Մթնոլորտը մարզադաշտերում իրոք ֆանտաստիկ է: Վստահ եմ, որ երկու մրցաշրջանից «Չելսին» կարող է մոտենալ «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին», սակայն վստահ…
Շատերը գերագնահատում են Չեմպիոնների լիգայի կարևորությունը. Սարի
Մաուրիցիո Սարին կարծում է, որ Չեմպիոնների լիգան դարձել է գերագնահատված մրցաշար: «Շատերը գերագնահատում են Չեմպիոնների լիգայի կարևորությունը: Այո, դա ակումբային մակարդակով գլխավոր մրցաշարն է, սակայն լինում են պահեր, երբ դարպասաձողից մեկ անդրադարձը քեզ կամ դուրս է թողնում պայքարից, կամ շարունակում ես առաջ շարժվել: Բացի լավ խաղալուց կարևոր է նաև բախտի գործոնը:Կարծում եմ ակնհայտ է, որ…
Անգլիայում շատ բարդ է լավագույն քառյակում լինել.Սարի
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարծիք է հայտնել, որ Անգլիայում հաջողությունների հասնելը շատ բարդ է: «Այժմ ես շատ լավ եմ հասկանում, որ Անգլիայում շատ բարդ է լավագույն քառյակում լինել: Պրեմիեր լիգան շատ բարդ և մրցունակ առաջնություն է: Եվ ոչ միայն Պրեմիեր լիգան: Մենք մասնակցում ենք Անգլիայի Գավաթին, Լիգայի Գավաթին, որտեղ յուրաքանչյուր հանդիպում նախորդից բարդ է…
Սարի. Կեպայի թեման փակված է
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» հետ խաղում ով է պաշտպանելու իր թիմի դարպասը: «Կեպայի թեման փակված է: Նա շարունակում է մնալ մեր առաջին դարպասապահը: Միևնույն ժամանակ ուրախ եմ Կաբալյերոյի համար, քանի որ գիտեմ՝ ունեմ դարպասապահ, որը պատրաստ է մասնակցել շատ բարդ հանդիպումների:…
Չեմ կարող երաշխավորել, որ հաջորդ հանդիպմանը Կեպան խաղադաշտ դուրս կգա.Սարի
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղում (2:0) դարպասապահ Կեպա Արիսաբալագային պահեստայինների նստարանին թողնելու որոշման մասին: «Կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել: Կեպան շատ լուրջ սխալ է թույլ տվել: Նա պատժվել է ակումբի կողմից և պետք է պատժվի թիմի առջև: Չեմ կարող երաշխավորել, որ հաջորդ հանդիպմանը Կեպան…
Կեպայի հարցն ինձ համար փակված է. Սարի
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է անգլիական լիգայի Գավաթի եզրափակչի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի վերջում դարպասապահ Կեպա Արիսաբալագայի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: «Կեպայի հետ արդեն խոսել ենք այդ միջադեպի մասին: Մենք լավ զրույց ունեցանք: Թյուրիմացություն էր տեղի ունեցել, բայց նա հասկանում է, որ մեծ սխալ է թույլ տվել` նման կերպ արձագանքելով: Նա ներողություն…
Չելսին մեկ շաբաթվա աշխատավարձով տուգանել է Կեպային
«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան ներողություն է խնդրել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիից անգլիական լիգայի Գավաթի եզրափակչում դաշտը հրաժարվել լքելու համար: Իտալացի մասնագետը 11-մետրանոցներից առաջ ցանկանում էր Կեպային փոխարինել ու դաշտ դուրս բերել Վիլի Կաբալյերոյին, բայց 24-ամյա իսպանացին հրաժարվեց փոխարինվել. «Ես շատ ուրախ էի «Չելսիի» կազմում անցկացրել առաջին գավաթային եզրափակիչս ու հպարտ եմ իմ թիմի ցուցադրած…
Զիդանը չի ցանկանում աշխատել Չելսիում և նախընտրում է Յուվենտուսի կամ ՄՅՈւ-ի տարբերակը
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր չէ դառնալ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիների ղեկավարությունը գոհ չէ Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: Ակումբը պատրաստ է իտալացուն հեռացնել զբաղեցրած պաշտոնից, իսկ որպես նրան փոխարինող դիտարկում էր հենց Զիդանին: Սակայն, El Espanol-ը հայտնում է, որ ֆրանսիացին մտադիր չէ…
Սարին խոսեց. Ես և Կեպան չհասկացանք միմյանց
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին թերահասկացում է որակել Անգլիայի լիգայի Գավաթի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում իր և թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի միջև կատարված միջադեպը: «Մենք չենք հասկացել միմյանց: Ես սխալ եմ հասկացել խնդիրը և իրավիճակը գիտակցել միայն այն պահին, երբ բժիշկը եկել է պահեստայինների նստարանի մոտ: Կարծում էի, որ դարպասապահի մոտ ջղաձգումներ կան և նա…
Կեպա. Չէի հրաժարվում լքել դաշտը
Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան մեկնաբանել է այն դրվագը, որը տեղի ունեցավ անգլիական լիգայի Գավաթի եզրափակչի՝ «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերջնամասում: Լրացուցիչ ժամանակում լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում էր փոխարինել Կեպային, բայց վերջինս հրաժարվեց տեղը զիջել Վիլի Կաբալյերոյին: Արդյունքում, իտալացի մասնագետը, չկարողանալով տիրապետել զայրույթը, շիշ շպրտեց գետնին և լքեց մարզչական գոտին: Շուտով Սարին վերադարձավ: Արդյունքում,…
Չելսին կհեռացնի Սարիին և կհրավիրի Զիդանին.The Sun
Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթիից» կրած խայտառակ (0:6) պարտությունից հետո «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է հեռացնել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին: Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «թոշակառուների» ղեկավարությունը պատրաստվում է Լոնդոն հրավիրել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: Զիդանի՝ Լոնդոն ժամանումը կնպաստի նրան, որ թիմի կիսապաշտպան Էդեն Ազարը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: Բելգիացին բարձր…
Մոուրինյուն առանձնահատուկ էր, բայց Սարիի խաղաոճն ինձ ավելի համապատասխան է.Ազար.
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը պատմել է իր կարիերայում մարզիչների ունեցած դերի մասին, ինչպես նաև հայտարարել է, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի խաղաոճը համապատասխանում է իրեն. «Բոլոր մարզիչները, որոնց հետ ես աշխատել եմ, ինձ ինչ-որ մի բան տվել են: Սկսած Կլոդ Պհուելից, որի գլխավորությամբ ես խաղացել եմ «Լիլում», վերջացրած Մաուրիցիո Սարիով: Բոլոր նրանք…















