մարզպետ
Արմավիրի մարզպետը հանդիպում է ունեցել Լուկաշին համայնքի բնակիչների հետ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում է ունեցել Լուկաշին համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում քննարկվել են համայնքում հունիսի 29-ին տեղացած կարկուտի վնասների փոխհատուցմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել մարզպետի միջնորդությամբ գյուղատնտեսական վարկերի մասով հնարավոր զիջումներ իրականացնելուն և պետական աջակցությամբ վնասը փոխհատուցելուն: Մարզպետը վստահեցրել է, որ կարկտահարությունից տուժած բոլոր համայնքներում համապատասխան հանձնաժողովների կողմից ուսումնասիրվել…
Տավուշի մարզպետը հանդիպել է ուժային կառույցների և բնապահպանության ղեկավարների հետ
Այսօր մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպեց Տավուշի մարզի ուժային կառույցների և բնապահպանության ղեկավարների՝ Բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի, «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանի, ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Սամվել Սահակյանի, Անտառտնտեսության տնօրեն Վարդգես Աթոյանի, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանի, Տավուշի մարզային վարչության ոստիկանապետ Արմեն Գասպարյանի և այլ համապատասխան կառույցների պաշտոնյաների հետ: Վարչության ոստիկանապետ Արմեն Գասպարյանը տեղեկացրեց, որ…
Շիրակի մարզպետն այցելել է Ախուրյան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր
Կառնուտ բնակավայրում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգման աշխատանքներ են կատարվում դպրոցում, իսկ սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ շրջել է շինօբյեկտներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, այնուհետև մարզային իշխանությունները եղել են մի շարք ցանքատարածքներում: Ախուրյանի շրջանի բնակավայրերում 70-100 տոկոսով տուժել են հիմնականում հացահատիկի ցանքերը, որոնք վերականգնման ենթակա չեն,…
Արմավիրի մարզպետն ընդունել է ԱՄՆ-ում բնակվող հայազգի գործարարին
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 3-ին ընդունել է ԱՄՆ-ում բնակվող հայազգի գործարար, «ԱՐՄԵՆ ՖՐՈՒԹ ԸՆԴ ՆԱՏ» ընկերության հիմնադիր Անդրանիկ Կոզանյանին և տնօրեն Հայկ Մանուկյանին: «ԱՐՄԵՆ ՖՐՈՒԹ ԸՆԴ ՆԱՏ» ընկերությունն Արմավիրի մարզի Կողբավան համայնքում 1000 հեկտար հողատարածք է գնել` պիստակի այգի հիմնելու նպատակով: 12 հեկտարի վրա արդեն այգի է հիմնվել` Կալիֆորնիայից ներկրված սերմերով, որոնք, ի…
Վարչապետի որոշմամբ՝ Արագածոտնի մարզպետի տեղակալը ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արագածոտնի մարզպետի տեղակալ Անահիտ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Անահիտ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից», – ասված է որոշման մեջ:
Գայանե Սարգսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ
Լոռու փոխմարզպետի օգնական Գայանե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ նշանակվել է մարզպետի տեղակալ: «Երբ 8 ամիս առաջ նշանակվեցի Լոռու փոխմարզպետի օգնական ու այդ մասին փոստեցի իմ էջում, իմ լավ ընկեր Тиран Манучарян (Tiran Manucharyan)-ը հրապարակավ բարեմաղթեց՝ հաջորդ շնորհավորանքս լինելու է փոխմարզպետի պաշտոնում: Ծիծաղեցինք, անցանք: Երեկվա կատակն այսօր իրականություն է: Մեծ պատիվ է, որ…
Արարատի մարզպետն ընդունել է 5-ամյա ռեկորդակիր Ալեքսան Խաչատրյանին
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է մարտական կարատեի ազգային ֆեդերացիայի 5-ամյա սան, Սայաթ-Նովա համայնքի բնակիչ Ալեքսան Խաչատրյանին, որը վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետության ռեկորդներ է սահանել․ 1155 անգամ կատարել է կքանիստ վարժությունը` 36 րոպե ժամանակահատվածում, Արագած լեռան հյուսիսային գագաթին (4090 մ․) կատարել է կքանիստ վարժությունը 43 անգամ` 1 րոպե ժամանակահատվածում, մեջքին պառկած, ձեռքերը…
Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզպետի խորհրդական
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Տավուշի մարզպետի խորհրդական է նշանակվել: «Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջևանեց Տավուշում: Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, և այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ: Գործունեությանս ոլորտն՝…
Մակունցը և Արագածոտնի մարզպետը պատասխանել են Մարուքյանի հրապարակմանը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ի պատասխան Էդմոն Մարուքյանի գրառման՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի կողմից տարիներ առաջ ակցիայի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դրոշը տրորելու վերաբերյալ. 1. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ավելի ուշ մանրամասներ կներկայացնի ակցիայում տեղի ունեցածի վերաբերյալ և այն մասին՝ արդյոք այրվել է դրոշ, թե՝…
Շիրակի մարզը նոր մարզպետ ունի
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 13-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում, մարզպետարանի վարչությունների ղեկավարներին համայնքապետներին, մարզի ուժային և այլ կառույցների ղեկավարներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Ներկայացնելով մարզպետին՝ նախարարն արդյունավետ համագործակցության հույս հայտնեց: «Ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր համատեղ տքնաջան աշխատանքի արդյունքում Շիրակի մարզը դառնալու է կարևոր տնտեսական կենտրոններից…
Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում Շիրակի մարզպետի նշանակման հարցն էր: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տիգրան Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է որոշման նախագծում: Որոշումն ընդունվեց:
Հունան Պողոսյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը
ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելուց (16.10.2018) հետո 2018 թվականի նոյեմբերի 5-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Պողոսյանը չունի ոչ անշարժ և ոչ էլ շարժական գույք: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Պողոսյանի դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ և 20 հազար դոլար: 2018 թվականի…
Ջերմուկի ավագանին դեմ եղավ նախարարության առաջարկին
hetq.am -ի փոխանցմամբ՝ Ջերմուկի ավագանու նիստին ներկա բոլոր վեց անդամները դեմ քվեարկեցին «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» վերաբերյալ ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին: Նշենք, որ Ջերմուկի ավագանին այսօր արտահերթ նիստ էր գումարել, որպեսզի ուժը կորցրած ճանաչի 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշումը, որով արգելվում է Ջերմուկում մետաղական հանքեր շահագործել: Նման որոշման նախագծի…
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների կազմակերպմանը, սիգի փողոցային առևտրի դադարեցմանը, սուբվենցիայի տրամադրման կարգի փոփոխություններին, «Իմ քայլը հանուն մարզի» ներդրումային համաժողովի կազմակերպմանը և կրթական հաստատություններում հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր են քննարկվել աշխատանքային խորհրդակցությանը, որը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հունվարի 15-ին անցկացրել է ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Սուրեն Պապիկյանը…
Հնարավոր է Տավուշի մարզպետ նշանակվի Հայկ Չոբանյանը
«Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Հայկ Չոբանյանը, հնարավոր է, նշանակվի Տավուշի մարզպետ։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Չոբանյանը չհերքեց տեղեկությունը։ «Սպասենք առաջիկա օրերին, կտեսնենք պաշտոնապես», – ասաց նա։ Հարցին, թե այդ թեմայով որևէ քննարկում եղե՞լ է, Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա հիմա էական է։ Եկեք սպասենք»։















