Մարմնամարզություն
Արթուր Դալալոյանը ճանաչվել է Ռուսաստանի 2019թ․ լավագույն մարմնամարզիկ
23-ամյա հայազագի ռուսաստանաբնակ Արթուր Դալալոյանը ճանաչվել է Ռուսաստանի 2019 թվականին լավագույն մարմնամարզիկ։ Դալալոյանին տիտղոսը շնորհվել է Ռուսաստանի լրագրողների միության որոշմամբ, ովքեր ընտրել են տարվա լավագույններից լավագույններին։ Նշենք, որ հայ մարմնամարզիկը այս տարի դարձել է աշխարհի առաջնության թիմային հաշվարկով ոսկե մեդալակիր։ Նա նաև նվաճել է անհատական 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն այլևս չունենք․ Հակոբ Սերոբյան
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է 2019 թվականը: «Ծախսերի առումով լավ էր, որ վերջին 2 մրցումները հաջորդեցին իրար: Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Արթուր Դավթյանի և Արթուր Ավետիսյանի հետ մեկնեցինք Պենզա, որտեղ մասնակցեցինք Վորոնինի գավաթին: Միշտ մասնակցում ենք Վորոնինի գավաթին, որը շատ լավ մրցում է և մտնում…
Ամեն գնով պետք է հասնեմ իմ երազանքին․ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյան
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է իր ելույթները 2019 թվականին: «Տարին շատ հաջող էր ինձ համար: Մարզիչներիս շնորհիվ էր, որ այսպիսի արդյունքների հասա այս տարի: Առանց նրանց ոչ մի բանի չէի հասնի: Աշխատում ենք, փորձում ենք բարդացնել վարժությունը, որպեսզի ավելի լուրջ մրցումներում ավելի լավ հանդես գանք: Վորոնոնի գավաթի խաղարկությունում…
Արթուր Դավթյանը նվաճեց ոսկին․ Վորոնինի գավաթ
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հաջող մասնակցություն է ունեցել Ռուսաստանի Պենզա քաղաքում տեղի ունեցած կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 26-րդ խաղարկությունում։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Բազմամարտում և նժույգի թափեր վարժությունում հայ մարմնամարզիկը գրավել է առաջին տեղը: Օղակների վարժությունում Դավթյանը երկրորդն էր, իսկ զուգափայտում եւ պտտաձողում՝ երրորդը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը…
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր դարձավ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։ Oղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը երրորդ տեղ գրավեց 14.833 միավորով: Առաջին տեղը զբաղեցրեց 15.133 միավոր վաստակած չինացի Լիու Յանգը, որը նվաճեց միակ օլիմպիական ուղեգիրն այս վարժությունում: Oղակների վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14.825…
Աշխարհի Գավաթ․ 3 հայ մարմնամարզիկներ եզրափակչում են
Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան: Նժույգի թափեր վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը գրանցել է 14,266 միավոր և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Արթուր Դավթյանը հավաքել է 12,966 միավոր (25-րդ տեղ): Oղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է…
Հայ մարմնամարզիկները Կոտբուսում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար
Նոյեմբերի 21-24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալու է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Հայաստանը մրցաշարում ունենալու է 4 ներկայացուցիչ`Հարություն Մերդինյան (նժույգթափեր), Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան (երկուսն էլ՝ օղակներ), Արթուր Դավթյան (նժույգթափեր, հենացատկ, պտտաձող): Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է ութ փուլով`2018-2020 թվականների ընթացքում երկուական մրցաշար Կոտբուսում (Գերմանիա), Մելբուռնում (Ավստրալիա), Բաքվում (Ադրբեջան) և Դոհայում (Կատար): Տոկիո-2020-ի…
Կայացավ Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը
Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում անցկացվեց հայ առաջին օլիմպիական չեմպիոնի անունը կրող ամենամյա միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 38 մարմնամարզիկներ՝ 21 աղջիկ և 17 տղա։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սպորտային մարմնամարզության Հայաաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը խոսեց նման մրցաշարի կարևորության մասին․ «Այսպիսի մրցաշարերի մասնակցելով՝ երիտասարդ մարզիկները մեծ փորձ են ձեռք բերում, ինչը օգնում է…
Ելույթներիցս գոհ չեմ․ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյան
երմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր, ինչից հետո ելույթն ամփոփել է ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում։ «Եթե անկեղծ, ելույթներիցս գոհ չեմ։ Թերություններ ունեցա թե՛ հենացատկի վարժության երկրորդ ցատկում, թե՛ զուգափայտերի վրա։ Չարեցի այն, ինչին, իսկապես, պատրաստ էի։ Տրամադրությունս ընկել էր։ Իհարկե, շատ ուրախ եմ, որ ուղեգիր եմ նվաճել…
Սխալի դեպքում կարող էինք կորցնել ամեն ինչ. Հակոբ Սերոբյան
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում դուրս է եկել եզրափակիչ։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը խոսեց մարզիկների ելույթների մասին։ «Արթուր Դավթյանի պարագայում ամեն ինչ հաշվարկված էր։ Երկրները, որոնք թիմային հաշվարկով արդեն ձեռք…
Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում բազմամարտիկ Արթուր Դավթյանը նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր։ Բազմամարտում անհատական ուղեգրեր են ստացել 12 մարմնամարզիկ։ Դավթյանն այդ ցանկում 9-րդն է։ Հիշեցնենք, որ հավաքականի մյուս անդամը՝ Արթուր Թովմասյանը, օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Եզրափակիչը կկայանա հոկտեմբորի 12-ին։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական…
Հայ մարմնամարզիկն Աշխարհի առաջնության եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն անցել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։ Հայ մարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել է 13-րդ տեղը։ Արթուր Դավթյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլը։ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում ձախողել է ելույթը։ Նա 13,666…
Մարմնամարզության աշխարհի առաջնություն․ Հայաստանի միակ ներկայացուցիչն ավարտեց ելույթը 162-րդ տեղում
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Ասադուրյանն ավարտել է ելույթը: Բազմամարտում 16-ամյա մարզուհին 42.965 միավորով գրավել 162-րդ տեղը: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը, որոնք պայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին: Մարմնամարզության աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Այս…
Գոհ եմ Բաթումիի մրցաշարում մարմնամարզիկների արդյունքներից․ մարզիչ
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է գրավել Վրաստանի Բաթումի քաղաքում սեպտեմբերի 2-6-ը տեղի ունեցած Ռուսուդան Սիխրաուլիձեի անվան գավաթի խաղարկության թիմային պայքարում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց մրցաշարը: «Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան, Էրիկ Բաղդասարյան կազմով 10 թիմերի պայքարում գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն Լիտվայի թիմին:…
Ինչ նախատեսել էինք, արել ենք Իսրայելում․ Հակոբ Սերոբյան
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի՝ Իսրայելի բաց առաջնությունում ելույթներից: ArmSport.am-ի հետ զրույցում Հակոբ Սերոբյանն ասել է, որ մեր մարզիկներն արել են այն, ինչ նախապես ծրագրել էին: Հիշեցնենք, որ օղակների վարժության չեմպիոն է դարձել Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը, իսկ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն…















