Մինո Ռայոլա

  • Մխիթարյանը Ռայոլայի մահվան կապակցությամբ գրառում է կատարել

    Մխիթարյանը Ռայոլայի մահվան կապակցությամբ գրառում է կատարել

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծանր հիվանդության դեմ պայքարի ընթացքում անժամանակ կյանքից հեռացել է հայտնի ֆուտբոլային գործակալ, ֆուտբոլային աշխարհի ամենաէպատաժային կերպարներից մեկը՝ Մինո Ռայոլան։ Վերջինս նաև Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն էր։ Հայ մարզիկը Facebook-ի իր էջում հրապարակել է իր ու Ռայոլայի լուսանկարներից մեկի, որին կից նաև գրառում է կատարել։ «Ես կկարոտեմ…

  • Ռեալն այլևս չի պայքարում Հալանդի համար․ ինչո՞ւ

    Ռեալն այլևս չի պայքարում Հալանդի համար․ ինչո՞ւ

    Մադրիդի «Ռեալը» այլևս չի պայքարում Դորտմունդի «Բորուսիայի» գոլահար Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Այսպիսի որոշման համար մի քանի պատճառ է նշվում։ Նախ՝ «Ռեալը» ցանկանում է կենտրոնանալ Կիլիան Մբապեին ձեռք բերելու վրա։ Հետո՝ Պերեսը չունի հարաբերություններ Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի հետ, ի տարբերություն «Բարսայի» նախագահ Լապորտայի։ Նշվում է նաև, որ…

  • Ես կխաղամ Իսպանիայում․ Հալանդ

    Ես կխաղամ Իսպանիայում․ Հալանդ

    Արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հալանդի Իսպանիա տեղափոխության մասին։ Մեկ նշվում է «Բարսելոնայի» անունը, մեկ՝ «Ռեալի»։ Ինքը՝ Հալանդը, ժամանակին ասել է, որ մադրիդյան ակումբում է ցանկանում է խաղալ։ Վերջերս էլ իսպանական Մարբելյայում երկրպագուների հետ հանդիպման ժամանակ Հալանդն ասել է, որ «կխաղա Իսպանիայում»։ Նորվեգացու խոսքերը մեջբերում է հեղինակավոր AS պարբերականը։…

  • Պոգբայի ապագայի հարցը բաց է․ Ռայոլան մեկնել է Թուրին՝ բանակցությունների

    Պոգբայի ապագայի հարցը բաց է․ Ռայոլան մեկնել է Թուրին՝ բանակցությունների

    «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մինո Ռայոլան ժամանել է Թուրին, որպեսզի բանակցություններ վարի «Յուվեի» հետ՝ Պոլ Պոգբայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ 2 հիմնական տարբերակ կա․ կամ թուրինյան ակումբը կվերադարձնի կիսապաշտպանին, կամ էլ կողմերը 3 տարվա պայմանագիր կկնքեն։

  • Մխիթարյանը խնդրել է Ռայոլային՝ իր համար նոր ակումբ գտնել

    Մխիթարյանը խնդրել է Ռայոլային՝ իր համար նոր ակումբ գտնել

    Մամուլը չի դադարում շրջանառվել Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ լուրերով։ Բանն այն է, որ մեծ հավանականությամբ հայազգի կիսապաշտպանը կհեռանա իտալական «Ռոմայից»։ Այս ֆոնին՝ II Tempo-ից հայտնում են, որ Մխիթարյանը խնդրել է իր գործակալ Մինո Ռայոլային՝ իր համար նոր ակումբ գտնել։ Սրանից առաջ էլ նույն II Tempo-ն հայտնեց, որ Ռայոլան հայ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է «Միլանին»։ Հիշեցնենք,…

  • Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկել է Միլանին

    Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկել է Միլանին

    Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապագան «Ռոմայում» կրկին շարունակում է մնալ անորոշ։ Այժմ էլ խոսակցություններ կան, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան առաջակել է «Միլանին»՝ գնել հայ ֆուտբոլիստին։ Այս մասին հայտնում է II Tempo-ն։ Նշվում է, որ նման առաջարկ Ռայոլան արել է Ջանլուիջի Դոնարումայի պայմանագրի կետերը քննարկելու ընթացքում։ Հիշեցնենք, որ Մխիթարյանի ներկայիս պայմանագիրը «Ռոմայի» հետ…

  • Բորուսիայի մարզական տնօրենը հասկացրեց, որ չեն ուզում վաճառել Հալանդին․ Ռայոլա

    Բորուսիայի մարզական տնօրենը հասկացրեց, որ չեն ուզում վաճառել Հալանդին․ Ռայոլա

    «Բորուսիայի» ֆուտբոլիստ Էրլինգ Հալանդը գործակալ Մինո Ռայոլան խոսել է ֆուտբոլիստի նկատմամբ ակումբի վերաբերմունքի մասին։ «Ես Դորտմունդում եմ եղել։ «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը պարզ հասկացրեց, որ նրանք չեն ուզում վաճառել Էրլինգին։ Ես հարգում եմ նրանց ընտրությունը, բայց դա չի նշանակում, թե համաձայն եմ նրանց հետ։ Իմ ու «Բորուսիայի» միջև պատերազմ չկա», – Ռայոլայի խոսքերը հաղորդում…

  • Հայանդի տեղափոխության համար՝ նրա հայրն ու գործակալը իրենց համար գումար են պահանջել Բարսայից

    Հայանդի տեղափոխության համար՝ նրա հայրն ու գործակալը իրենց համար գումար են պահանջել Բարսայից

    Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի հայրն ու գործակալը՝ Մինո Ռայոլան, «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ հանդիպմանը ֆուտբոլիստի տեղափոխման բավական ծանր պայմաններ են ներկայացրել՝ ֆինանսական տեսանկյունից։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական մամուլից։ Նշվում է, որ Ռայոլան ու հայրը՝ իրենցից յուրաքանչյուրի համար պանաջել են 20 միլիոն եվրո, 30 միլիոն տարեկան աշխատավարձ Հալանդի համար։ Սրանցից բացի՝ Հալանդի համար կատալոնական ակումբը…

  • Ռայոլան Ռոմայի ղեկավարության հետ կքննարկի Մխիթարյանի ապագան

    Ռայոլան Ռոմայի ղեկավարության հետ կքննարկի Մխիթարյանի ապագան

    Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» առաջատար խաղացողներից Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան առաջիկայում կհանդիպի հռոմեական ակումբի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է Messagero-ն։ Նշվում է, որ հանդիպման նպատակն է՝ քննարկել Մխիթարյանի ապագան ակումբում, ինչպես նաև նոր պայմանագրի պայմանները։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ռոման» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել հայազգի ֆուտբոլիստին։ Հիշեցնենք, որ Մխիթարյանի…

  • Ռայոլան հայտնել է, որ Պոգբան կմնա ՄՅՈւ-ում

    Ռայոլան հայտնել է, որ Պոգբան կմնա ՄՅՈւ-ում

    «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի հեռանա ակումբից։ Այս մասին խոսել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան։ «Պոգբան մնում է «Մանչեսթեր Յունայթեդում»: Կարծում եմ, որ ակումբը ցանկություն ունի նոր պայմանագիր առաջարկել Պոգբային: «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ նախագիծ ունի ապագայի համար, իսկ Պոգբան մտնում է այդ նախագծի մեջ: Նախորդ տարիներին ևս Պոգբան մոտ չի եղել թիմից հեռանալուն»,…

  • Միլանը չի ցանկանում բաց թողնել Իբրահիմովիչին

    Միլանը չի ցանկանում բաց թողնել Իբրահիմովիչին

    Իտալական «Միլանը» թիմի շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչին ցանկանում է ամեն կերպ պահել, հայտնում է սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։ Նշվում է, որ հեռանալու ցանկություն չունի նաև Իբրան, սակայն կողմերը չենք կարողանում վերջնական համաձայնության գալ աշխատավարձի շուրջ։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ակումբին առաջարկել է տարեկան 6 միլիոն աշխատավարձ ու հնարավոր բոնուսները, սակայն միլանյան ակումբը ուզում…

  • Բալոտելին առաջարկ է ստացել MLS-ից

    Բալոտելին առաջարկ է ստացել MLS-ից

    Ներկայումս «Բրեշիայում» հանդես եկող Մարիո Բալոտելին հնարավոր է տեղափոխվի MLS: Այս մասին հայտնում են Il Corriere della Sera-ն։ Նշվում է, որ իտալացի հարձակվողով հետաքրքրված է «Լոս Անջելես Գալաքսին», որից արդեն առաջարկ է ստացել Մինո Ռայոլան՝ Բալոտելիի գործակալը:

  • Ինտերը կապ է հաստատել Պոգբայի գործակալի հետ

    Ինտերը կապ է հաստատել Պոգբայի գործակալի հետ

    «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հավանական է, որ կտեղափոխվի «Ինտեր»։ Միլանյան ակումբը արդեն կապ է հաստատել Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ, հայտնում է Tuttosport-ը։ Նշվում է, որ ֆրանսիացին այլևս չի ցանկանում մնալ մանչեսթերյան ակումբում։

  • Ես փորձում եմ մի հիասքանչ ֆուտբոլիստի տեղափոխել Ռեալ․ Ռայոլա

    Ես փորձում եմ մի հիասքանչ ֆուտբոլիստի տեղափոխել Ռեալ․ Ռայոլա

    Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության մասին։ «Ես փորձում եմ մի հիասքանչ ֆուտբոլիստի տեղափոխել «Ռեալ»։ Ամռանը ես փորձելու եմ անել դա։ Իմ և իմ հաճախորդների համար դա հպարտություն կլինի, քանի որ «Ռեալը» մեծագույն ակումբ է։ Ես լավ հարաբերություններ ունեմ «Ռեալի» հետ։ Ես շփվում եմ Խոսե Սանչեսի հետ։ Ինձ դուր է գալիս…

  • Ես հորինեցի ֆուտբոլային տրանսֆերային շուկան 25 տարվա ընթացքում․ Ռայոլա

    Ես հորինեցի ֆուտբոլային տրանսֆերային շուկան 25 տարվա ընթացքում․ Ռայոլա

    Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան խոսել է տրանսֆերային շուկայի մասին։ «Հունվարի 1-ը թատրոնի ժամանակն է: Վարագույրը բացվում է, և ներկայացումը կարող է սկսվել: Բայց կուլիսների հետևում գլխավոր հերոսներն արդեն 6 ամիս զբաղված են փորձնական բեմադրություններով: Նույնը վերաբերում է նաև մեզ: Օրինակ ՝ ես աշխատել եմ Էրլինգ Հոլլանդի տրանսֆերի վրա գրեթե մեկ տարի: Նրա հայրը նույնպես ուղղակիորեն…