Մամուլը չի դադարում շրջանառվել Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ լուրերով։ Բանն այն է, որ մեծ հավանականությամբ հայազգի կիսապաշտպանը կհեռանա իտալական «Ռոմայից»։
Այս ֆոնին՝ II Tempo-ից հայտնում են, որ Մխիթարյանը խնդրել է իր գործակալ Մինո Ռայոլային՝ իր համար նոր ակումբ գտնել։ Սրանից առաջ էլ նույն II Tempo-ն հայտնեց, որ Ռայոլան հայ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է «Միլանին»։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը պետք է որոշում կայացնի մինչև մայիսի 31-ը, այլապես ստիպված պետք է լինի երկարաձգել պայմանագիրը հռոմեական ակումբի հետ։

