միջուկային համաձայնագիր
ԵՄ-ն չի դադարում Իրանին կոչ անել, որ պահպանի միջուկային համաձայնագիրը
ԵՄ-ը համառորեն կոչ է անում Իրանին պահպանել միջուկային համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը: Նա հայտնել է, որ ԵՄ-ը կոչ է անում հրաժարվել հետագա քայլերից, որոնք խափանում են գործարքը: Նրա խոսքով՝ Եվրոպան կողմ է համաձայնագրի պահպանմանը, իսկ Իրանը պետք է իրականացնի իր պարտավորությունները: Այս մասին հայտնում է…
Իրանում ուրանի հարստացման պաշարները գերազանցել են 300 կգ-ի շեմը․ Զարիֆ
Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամանոց շեմը, քանի որ իսլամական հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մուահամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Tasnim-ը։ «Մենք արդեն հայտարարել ենք, որ եվրոպական միջոցները բավարար չեն և, ինչպես ասել է իսլամական հանրապետությունը, մենք կիրականացնենք պարտավորությունների կրճատման երկրորդ փուլը»,- ասել…
Եվրոպան Իրանին կոչ է անում պահպանել միջուկային համաձայնագիրը
Եվրոպական պետություններն Իրանին կոչ են անում պահպանել միջուկային համաձայնագիրը՝ ընդծգելով, որ չկա առավել հուսալի և խաղաղ այլընտրանք: Այս մասին հաղորդում է Reuters-ը: «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը միջուկային համաձայնագիր է, որն աշխատում է և իրականացնում է իր առաջ դրված խնդիրները: Չկա առավել հուսալի ու խաղաղ այլընտրանք»,- հայտարարել է ԵՄ-ում ՄԱԿ-ի դեսպան Ժոաո Վալե դե Ալմեյդան ՄԱԿ-ի…
ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն են մարդկության դեմ․ Ռոհանի
Իրանն ամենաքիչն է արել այն ամենից, ինչ կարող էր անել՝ ի պատասխան որոշ կողմերի անկարողության՝ պահելու միջուկային համաձայնագրի հիմնական ոգին։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Mehr-ը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների գործողություններն իրանական ազգի դեմ պարզապես պատժամիջոցներ չեն, այլ տնտեսական ահաբեկչություն և հանցագործություն մարդկության դեմ։ «Իրենց կարևոր հանդիպումներում համաշխարհային առաջնորդների հետ…
Իրանը կներկայացնի միջուկային համաձայնագրում իր պարտավորությունները դադարեցնելու մանրամասները
Իրանը կհրապարակի իրանյան միջուկային համաձայնագրի շրջանակներում մի շարք իր պարտավորությունները դադարեցնելու մասնամասները: Ինչպես հաղորդում է Tasnim-ը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (AEOI) հունիսի 17-ին կներակայցնի շատ կարևոր տեղեկատվություն, որը վերաբերում է Իրանում հարստացված ուրանի պաշարների անսահման ավելացմանը, ինչպես նաև միջոցառումներին, որոնք ընդունվել են իրենց պարտավորությունները իրագործելու երկրորդ փուլին համար: Ճեպազրույցը տեղի կունենա Արաքսում ծանր ջրի արտադրության…
Պան Գի Մունը զգուշացրել է միջուկային համաձայնագրի շուրջ վտանգի մասին
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել միջուկային տերություններին լուրջ վերաբերվել զինաթափման հարցին: Նա նախազգուշացրել է իրական վտանգի մասին, որ սպառազինությունների միջազգային վերահսկողության շուրջ տասնամյակներ տևած աշխատանքը կարող է ձախողվել։ Այս մասին հայտնում է AFP-ը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դուրս գալը Իրանի հետ միջուկային գործարքից սխալ ազդանշան է ուղարկում Հյուսիսային Կորեային: «Գոյություն ունի…
Մերկելը ողջունում է Իրանի հարցում եվրոպական տերությունների միասնությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունում է Իրանի հարցում եվրոպական տերությունների միասնությունը՝ ի տարբերություն 16 տարի առաջ Իրաքում պատերազմի առիթով ծագած խորը տարաձայնությունների: Գերմանական Sueddeutsche Zeitung օրաթերթին տված հարցազրույցում Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան «հեռատես» փաստարկների կարիք ունի՝ շեշտելով, թե «70 տարվա խաղաղությունը մատնանշելը արդեն բավական չէ Եվրոպային արդարացնելու համար»: Նրա խոսքով՝ «կասկածներ չկան, որ Եվրոպան…
Թրամփը նախկին պետքարտուղարին կասկածում է դավաճանության մեջ
Իրանի նկատմամբ պատժամիջոցների լիարժեք ուժի մեջ մտնելու դեպքում նավթի շուկան կլրացնեն նավթ արդյունահանող մյուս երկրները՝ ԱՄՆ դաշնակիցները OPEC-ում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել իր թվիթերյան էջում և նույն թեմայի մեջ քննադատել նաև նախորդ վարչակազմի պետքարտուղար Ջոն Քերիին։ «Ջոն Քերին ու մարդիկ, որոնք նրան օգնել են ԱՄՆ-ն ներքաշել շատ վատ միջուկային համաձայնագրի…
Բեռլինն աջակցում է Իրանի հետ միջուկային գործարքին
Բեռլինն աջակցում է Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրին և խաղաղասիրական նպատակներով Իրանի միջուկային ծրագրին: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ տարածաշրջանային հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Աքերմանը: Աքերմանը, որը քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Թեհրան է այցելել, Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ Միջուկային գործարքի…
ԱՄՆ-ը հնարավոր է դադարեցնի միջուկային համաձայնագիրը փետրվարի 2-ին
ԱՄՆ-ը փետրվարին կդադարեցնի Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագիրը, եթե Ռուսաստանը համաձայնագրի կատարման ապացույցներ չներկայացնի. հայտնում է RT-ն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` միջազգային անվտանգության և սպառազինության վերահկոսղության հարցերով տեղակալ Անդրեա Թոմպսոնը: Նրա խոսքով` դա տեղի կունենա փետրվարի 2-ին: Նա ընդգծել է, որ ներկայումս խոսքը գնում է միայն դադարեցման մասին:









