յենս ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Անկարա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը: Այս մասին հայտնում է Hürriyet-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հիշեցնենք՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների ավելի քան 52 տոկոսը: Ավելի վաղ Սթոլթենբերգը հայտնել էր, որ մոտ ժամանակներս կայցելի Թուրքիա՝ քննարկելու դաշինքին Շվեդիայի անդամակցության…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է պաշտոնը թողնել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է լքել իր պաշտոնը 2023 թվականի աշնանը՝ իր լիազորությունների ավարտից հետո։ Այս մասին նա հայտարարել է Կոպենհագենում կայացած «Ժողովրդավարության գագաթնաժողովում»: «Ես հասկացրել եմ, որ այլ պլաններ չունեմ, քան հեռանալն այս աշնանը: Ես այս պաշտոնում եմ երկու անգամ ավելի երկար, քան ի սկզբանե նախատեսված էր»,- նշել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին,…
Հակահարձակման դեպքում Ուկրաինան հաջողություն կունենա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հարցազրույց է տվել գերմանական Die Welt հեռուստաալիքին, համոզմունք հայտնել, որ հակահարձակման դեպքում Ուկրաինան հաջողություն կունենա: «Մենք լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել հրետանային սպառազինությունների, հակաօդային պաշտպանության միջոցների, զրահատեխնիկայի, տանկերի մատակարարման հարցում։ Եվ Գերմանիան առաջատար երկիրն է այդ ջանքերում»,- ասել գլխավոր քարտուղարը։ Ելույթ ունենալով Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում՝ Ստոլտենբերգը նաև հայտնել էր, թե ՆԱՏՕ-ի…
ՆԱՏՕ-ն բացահայտել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի հնարավոր հաղթանակի վտանգը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այցելել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի Իրումա ռազմաբազա, որը գտնվում է Տոկիոյի հարեւան Սայտամա պրեֆեկտուրայում, որտեղ հանդես է եկել ելույթով։ Նրա ելույթի տեսանյութը հրապարակել է Reuters-ը։ Ստոլտենբերգը բացահայտել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի հնարավոր հաղթանակի վտանգը և այն անվանել ողբերգություն Կիևի համար և տհաճ ուղերձ համաշխարհային ավտորիտար առաջնորդներին։ «Ուղերձը կլինի…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար անվանել է Ուկրաինայի համար բանակցությունների հաջողությունը
Ուկրաինայի համար բանակցությունների հաջողությունը կախված կլինի մարտի դաշտում երկրի բանակի հաջողություններից։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքը, նրա խոսքով, ցանկանում է օգնել Կիևին՝ ապահովելու լավ բանակցային դիրքեր։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Twitter-ում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։ «Ստոլտենբերգն ամբողջությամբ պատվաստված է, ստացել է նաև խթանող չափաբաժինը»,- նշել է ներկայացուցիչը։ Նշվում է, որ նրա մոտ հիվանդության թեթև ձևն է ու առաջիկա ժամանակներս Ստոլտենբերգը կշարունակի իր պարտականությունները հեռավար կատարել։
Ռուսաստանը նախազգուշացրել է Ֆինլանդիային և Շվեդիային․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցության հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն արել է իր բոլոր զգուշացումները Ֆինլանդիային և Շվեդիային՝ թե՛ հրապարակային, թե՛ երկկողմանի ուղիներով։ Զախարովան նշել է, որ այդ երկրներում տեղեկացված են, թե ինչ հետևանքների է հանգեցնելու իրենց անդամակցությունը։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել էր,…
Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման սպառնալիքը իրական է․ Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը իրական է համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման սպառնալիքը։ Այս մասին Բայդենն ասել է Բրյուսելում։ Թեմային անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ այդպիսի զենքի կիրառումը լիովին կփոխի հակամարտության բնույթը, քանի որ դա միջազգային իրավունքի բացահայտ խախտում կլինի, ինչը կունենա հեռուն գնացող հետևանքներ։
ՆԱՏՕ-ն կմեծացնի իր ներկայությունը Ռուսաստանի սահմաններին․ Ստոլտենբերգ
Այսօր Բրյուսելում կհանդիպեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները՝ քննարկելու Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման երկարաժամկետ հետևանքները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Վերջինս շեշտել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ ու Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում, բայց կմեծացնի իր ներկայությունը ՌԴ սահմաններին։
Մենք համաձայն չենք, որ չպետք է զորքեր ունենանք 1997-ից ի վեր ՆԱՏՕ-ին միացած բոլոր երկրներում․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն անդրադարձել է դաշինքի զորքերի առկայությանը տարբեր երկրներում։ Նա ասել է, որ իրենք չեն կարող համաձայնել այն բանի հետ, որ զորքեր չունենան 1997 թվականից ի վեր դաշինքին միացած պետություններում, քանի որ այդպես ՆԱՏՕ-ի կեսը չեն պաշտպանվի դաշինքի զինվորականների կողմից ու կդառնան երկրորդ կարգի անդամներ։ Ստոլտենբերի խոսքերը փոխանցում է CBC հեռուստաալիքը, որին հարցազրույց…
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պատրաստ են շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը
Երեկ՝ հունվարի 14-ին, հեռախոսազրույց են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետդեպի մամուլի ծառայությունը։ Կողմերը քննարկել են, թե ինչպես են շարունակելու համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ հունվարի 12-ին կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո։ Նրանք եկել են եզրահանգման, որ պատրաստ են կրկին հանդիպել ռուսական կողմի հետ…
Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև կան լուրջ տարաձայնություններ. Ստոլտենբերգն ամփոփել է հանդիպումը
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո դրան մասնակցած ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն ամփոփել է նիստի արդյունքները։ Նա նշել է, որ մտքերի ուղիղ փոխանակում է եղել Ուկրաինայում իրադրության և եվրոպական անվտանգության հարցերով ու տվյալ հարցերում կան կոնկրետ տարաձայնություններ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն էլ, Ռուսաստանն էլ համաձայնել վերսկսել երկխոսությունը։ Նշենք, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է փոխզիջումների գնալ՝…
Բրյուսելում հավաքվում են ՆԱՏՕ-ի 30 երկրների ՊՆ ղեկավարները
Հոկտեմբերի 21-ից 22-ը Բրյուսելում կհավաքվեն ՆԱՏՕ-ի 30 երկրների պաշտպանության նախարարները, որպեսզի քննարկեն, թե փոխված աշխարհում ինչպես պետք է ամրացնեն իրենց անվտանգությունն ու ինչ որոշումներ պետք է ընդունել դրա համար։ Հանդիպման ծրագիրը ներկայացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ քննարկվելու է նաև՝ ռուսական հնարավոր հարձակումից դաշինքը պաշտպանելու գլխավոր պլանը։ Ստոլտենբերգը նշել է, որ վաղվա…
Ուկրաինայի ու Վրաստանի համար ՆԱՏՕ-ի դռները բաց են. Ստոլտենբերգ
Վրաստանն ու Ուկրաինան՝ բարեփոխումների ուղով շարժվելու դեպքում, կմոտենան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ այդ երկրների համար անդամակցության դռները բաց են։ Ստոլտենբերգի խոսքով՝ իրենք կուժեղացնեն աջակցությունն Վրաստանին ու Ուկրաինային, որպեսզի նրանք կենտրոնան բարեփոխումների վրա։
Արմեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել․ կլինեն հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:…