նախագահական ընտրություններ
Իրավապահները Բրեստում ցուցարարների վրա կրակել են մարտական փամփուշտներով․ Բելառուսի ՆԳՆ
Meduza պարբերականի հաղորդմամբ՝ Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է ցուցարարների վրա կրակելու միջադեպի մասին։ ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան նախ նշել է, որ իրավապահները Բրեստում ցուցարարների վրա կրակել են մարտական փամփուշտներով: «Բրեստում ոստիկանության աշխատակիցների վրա է հարձակվել ագրեսիվ տրամադրված, մահակներով զինված քաղաքացիների մի խումբ: Նախազգուշական կրակոցները օդ նրանց չեն կանգրեցրել: Աշխատակիցների կյանքի և առողջության համար օգտագործվել…
Լեհաստանի նախագահական ընտություններում Դուդան ձայների քանակով գերազանցում է Տրասկովսկիին
Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Ռաֆալ Տռասկովսկուն։ Ազգային ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ Ա․Դուդան հավաքել է ձայների 51,2% -ը: Ընտրությունների գլխավոր խնդիրներից մեկը Եվրամիության հետ երկրի լարված հարաբերություններն էր, որը կապված էր ԼԳՊՏ համայնքին տրվող իրավունքների հետ։
Թրամփը չի հավատում, որ Բայդենը առաջատար է նախընտրական մրցապայքարում
Օվալաձև կաբինետում տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի հավատում այն հարցումներին, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը առաջատար է նախընտրական մրցապայքարում: «Ես չեմ կարծում, որ ընրությունները հանրաքվե կդառնան այն թեմայով, թե ինչպես եմ ես պայքարում կորոնավիրուսի համավարակի դեմ, ես զարմացած եմ, որ նախկին փոխնախագահի գործերը լավ…
Ադրբեջանում ժողովրդավարական գործունեությամբ իշխանություն չի փոխվել. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է, այն հարցին որտեղ ասվում է, որ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները առաջ են բերել Ադրբեջանի բացասական անձագանքը և ինչպե՞ս կմեկնաբանեք այդ արձագանքը: ԱԳՆ խոսնակը պատասխանել է. «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով արտահայտել է: Այս առումով կուզենայի…
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նորընտիր նախագահին
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը Facebook-ում գրառում է տարածել, որտեղ ներկայացված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: «Հարգելի՛ պարոն Հարությունյան, Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև Ազգային ժողովում Ձեր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ամենամեծ թվով խմբակցությունը ձևավորելու կապակցությամբ: Դուք Ձեր պաշտոնը ստանձնելու եք բավական բարդ ժամանակաշրջանում,…
11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 15.2 %-ը. Արցախի ԿԸՀ
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկություններ է հայտել երկրում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ: Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 11.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 15771 ընտրող (ընտրողների 15,2 տոկոսը):
Բակո Սահակյանը ուղերձը է հղել Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
«Սիրելի՛ հայրենակիցներ, Սույն թվականի մարտի 19-ին, կառավարության նիստում, որտեղ քննարկվել է «Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության պատրաստականության մասին» հարցը, ես մեր քաղաքացիներին տեղեկացրել էի բոլոր ձեռնարկվող միջոցների մասին: Այնտեղ նշել եմ, որ կառավարության կողմից կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ հնարավոր միջոցները մեր հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ, և որ…
Պաշտոնական․ Արցախի նախագահական ընտրություններում կանցակցվի 2-րդ փուլ
Երեկ Արցախում կայացան նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Այսօր հրապարակված պաշտոնական տվյալները ցույց տվեցին, որ անհրաժեշտություն կա նախագահական ընտրությունների 2-րդ փուլի, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն։ Արցախի ԿԸՀ-ի ներկայացրած տվյալները՝ ստորև․ 1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.26 տոկոս) 2․ Մասիս Մայիլյան – 19360 քվե (26.4) 3․ Վիտալի Բալասանյան –…
ԱՀ-ի նախագահական ընտրությունների մասին Անկարայի դիրքորոշումը կողմնակալ է. Արցախի ԱԳՆ
Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այն մասին, որ Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խաթարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Պատասխան՝ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, Անկարայի կողմնակալ և ապակառուցողական դիրքորոշման հերթական օրինակն է: Այս հարցում Թուրքիայի կարծիքը լիովին համընկնում…
Ականատես դիտորդական առաքելությունը ընտրությունները կդիտարկի շրջիկ խմբերի միջոցով
«Ականատես» դիտորդական առաքելություն-ը Facebook-ում գրել է. «Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացնում է Արցախի համապետական ընտրությունների քվեարկության օրվա դիտարկում` դիտորդների շրջիկ խմբերի միջոցով։ Ինչպես հայտնել էինք նախկինում, շրջիկ խմբերում ընդգրկված են միայն տեղացի դիտորդներ։ Արագ արձագանքման շրջիկ խմբերը ողջ օրվա ընթացքում կդիտարկեն քվեարկության գործընթացը Ստեփանակերտում և ԱՀ բոլոր շրջաններում՝ այցելելով հարյուրից ավելի համայնքներ և տեղամասային կենտրոններ։ Բոլոր…
Ընտրությունների քվեարկության ժամանակ քաղաքացիներին 80000 հատ դիմակ կտրամադրվի
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրել է. 2020 թվականի մարտի 31-ին տեղի ունեցող համապետական ընտրությունների հետ կապված, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 5.200 հատ դիմակ, 10.400 հատ ձեռնոց: Բոլոր 282 ընտրատեղամասերն ու շուրջ 10 գրասենյակներն ախտահանվել են, ինչպես նաև ապահովվել հակամանրէային ախտահանիչ լուծույթներով։ Համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր…
Արցախի հարցում Հայաստանից հնչող գնահատականները շատ զգուշավոր պետք է լինեն
Azat.TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է. Արցախում իրավիճակը և՛ բարդ է, և՛ հասկանալի: Նախագահի ընտրություններ են, չնայած հաստատված կորոնավիրուս չկա, սակայն տարբեր կողմերից հնչում են արտակարգ դրություն մտցնելու պահանջներ և կոչեր: Ներքին հարցը, որ բոլորիս է վերաբերվում, նույնքան էլ շատ հանգամանքներով պայմանավորված հեռու է պահում, քանի որ Հայաստանը պետք է սատար կանգնի բոլոր…
Արցախում հետաձգեք ընտրությունները ու հայտարարեք արտակարգ դրություն. Էդիկ Բաղդասարյան
Կորոնավիրուսի տարածման խնդիրների և Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների հետաձգման վերաբերյալ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանն իր Facebook-ի էջում գրել է. «Իսկապես չեմ հասկանում թե ինչ պատահեց, որ Արցախում կորցրեցին վտանգի ժամանակ իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը։ Ընտրությունների անցկացման պատասխանատվությունը միայն Բակո Սահակյանի վրա չէ, Արցախի Ազգային ժողովը գոնե մի անգամ պետք է համարձակվի ինքնուրույն որոշում…














