նախագահական ընտրություններ
Թրամփը թեկնածու է առաջադրվել 2020-ի նախագահական ընտրություններում
Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների համար Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցությունից ստացել է բավարար թվով պատվիրակներ: Նա Հանրապետական կուսակցության անդամների կողմից թեկնածու է առաջադրվում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտն է դարձել երեքշաբթի Իլինոյս և Ֆլորիդա նահանգներում տեղի ունեցած առաջնային ընտրությունների (փրայմերիզների) արդյունքների հիման վրա CNN հեռուստաալիքի կատարած եզրակցությամբ: Թրամփը տարել է սպասելի հաղթանակ և երկու…
Թրամփի կրտսեր որդին չի ցանկանում մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին
2024 թվականին ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, սակայն Դոնալդ Թրամփի կրտսեր որդին երեկ հայտարարել է, որ մտադրություն չունի առաջադրվել նախագահի պաշտոնում։ Փետրվար ամսին տեղի է ունեցել հարցում և քաղաքացիների 29 տոկոսը ցանկացել է նախագահի պաշտոնում տեսնել Թրամփի որդուն։ «Լսեք, ես չեմ պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում 2024 թվականին: Ինձ դուր է գալիս այս խաղը: Իմ…
ԱՄՆ նախագահական մրցավազքից դուրս եկած դեմոկրատ առաջնորդները կաջակցեն Բայդենին
ԱՄՆ Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը, Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը և Տեխասից կոնգրեսական Բեթո Օ’Ռուրքը, որոնք դադարեցրել են 2020-ի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման պայքարը, իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի նախընտրական արշավը: Համապատասխան հայտարարություններով նրանք հանդես են եկել Տեքսասում Բայդենի պաշտպանության հանրահավաքում: Նրանց խոսքը փոխանցում է CNN…
Օբաման հայտնել է, որ դեռևս ոչ մեկին չի աջակցում ԱՄՆ նախագահական ընտրություններում
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ առայժմ նախագահական ընտրությունների մրցապայքարում ոչ ոքի չի աջակցում։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ իրազեկ աղբյուրին հղումով: Աղբյուրի փոխանցմամբ՝ թեև Օբաման շաբաթ երեկոյան անձամբ զանգահարել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Ջո Բայդենին՝ Հարավային Կարոլինայում վերջինիս հաղթանակը շնորհավորելու, սակայն տեղեկացրել է, որ առայժմ նախագահական ընտրությունների…
Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 10 կուսակցություն և 2 դաշինք
2020 թվականի մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Արցախի նախագահի ընտրություններին գրանցվել է 14 թեկնածու Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինք. Արցախի Պահպանողական կուսակցությունը՝ 16 թեկնածու, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 62 թեկնածու, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 20 թեկնածու, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 33 թեկնածու,…
Արցախի ավելի քան մեկ տասնյակ ՀԿ-ներ աջակցություն են հայտնել նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին
Արցախում սպասվող նախագահական ընտրապայքարին ընդառաջ՝ ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին: Հայտարարության մեջ ասված է. «-Կարևորելով մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները՝ որպես Արցախի պետականաշինության նոր փուլի սկիզբ, – նպատակ ունենալով այդ կարևորագույն գործին բերելու մեր…
Ջո Բայդենը պարտություն է կրել Այովայում
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման նպատակով Դեմոկրատական կուսակցության՝ Այովայում անցկացված ներկուսակցական քվեարկության արդյունքներով առաջատարն 38-ամյա Փիթ Բութիջիչն է: Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքապետը, նախնական արդյունքներով, ստացել է կողմ ձայների 26,9 տոկոսը: Նրա մրցակից 78-ամյա Բերնի Սանդերսը հավաքել է ձայների 25,1 տոկոսը, 70-ամյա Էլիզաբեթ Ուորենը՝ 18,3 տոկոսը, իսկ նախկին փոխնախագահ 77-ամյա Ջո…
Բլումբերգը ծրագիր է առաջարկել, որով ԱՄՆ բյուջե կբերի 5 տրիլիոն դոլար
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում հարկային բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել հանրությանը։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Միլիարդատիրոջ կարծիքով՝ իր ծրագիրը տասը տարվա ընթացքում ամերիկյան բյուջե կբերի լրացուցիչ 5 տրիլիոն դոլար: Այդ գումարը նա առաջարկում է ուղղել կրթությանն ու առողջապահությանը: Առաջարկությունը ներառում է հարուստների համար նոր տեսակի…
Արցախում նախընտրական քարոզչության ժամանակահատվածը փետրվարի 26-ից մարտի 29-ն է
Արցախում 2020 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրական գործողությունների մեկնարկը տրվել է 2020 թվականի հունվարի 21-ին. ընտրական շտաբերի կազմավորում, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում: Այս մասին տեղեկացնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել փետրվարի 5-ից մինչև փետրվարի…
«Վաղվա Արցախ» կուսակցությունն ընտրություններում կսատարի Մասիս Մայիլյանին
Հունվարի 26-ին տեղի է ունեցել «Վաղվա Արցախ» կուսակցության արտահերթ համագումարը: Քննարկվել են ներկուսակցական մի շարք կարևոր հարցեր, և հստակեցվել է գալիք համապետական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը: Համագումարին է ներկայացվել վարչության որոշումն առ այն, որ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցելու է դաշինքով` «Ինքնություն և Միասնություն» ու «Ռամկավար-ազատական» կուսակցությունների հետ: Համագումարը վերահաստատել է նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանին սատարելու…
Աբխազիայում մեկնարկել են նախագահական ընտրությունների նախապատրաստման աշխատանքները
Աբխազիայում սկսվում է նախաձեռնող խմբերի և կուսակցությունների գրանցումը, ինչպես նաև մարտի 22-ին նշանակված պետության ղեկավարի կրկնակի ընտրություններում նախագահի թեկնածուների առաջադրումը, որը կտևի մինչև փետրվարի 11-ը: Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտարական հանձնաժողովի ղեկավար Թամազ Գոգիան: Աբխազիայի ԿԸՀ-ն նախագահի կրկնակի ընտրություններ է նշանակել վարչական իրավախախտումների Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիայի հունվարի 10-ի որոշման հիման վրա, որը…
Խաջիմբան չի առաջադրվի Աբխազիայում առաջիկա նախագահական ընտրություններին
Հրաժարական տված Ռաուլ Խաջիմբան մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել Աբխազիայի նախագահի կրկնական ընտրություններում, որոնք նշանակված են մարտի 22-ին: Այս մասին հայտնել է հանրապետության փոխնախագահ Ասլան Բարցիցը։ «Ռաուլ Ջումկովիչն իր երկրի քաղաքացին է, նա մնում է իր երկրում: Դա չի նշանակում, որ նա նստելու է ձեռքերը ծալած, նա մասնակցելու քաղաքական գործընթացին, որպեսզի երկրում կարգուկանոն և օրինականություն…
Խորվաթիայում նախագահ ընտրվեց ընդդիմության թեկնածուն
Խորվաթիայում հունվարի 5-ին տեղի ունեվավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ նախնական տվյալների՝ ձայների 52.7%-ով հաղթել է երկրի նախկին վարչապետ, ընդդիմության թեկնածու Զորան Միլանովիչը: Իսկ գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի օգտին է քվեարկել ընտրողների 47.3%-ը: Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում Միլանովիչը հավաքել էր ձայների 29.6%-ը, իսկ Գրաբար-Կիտարովիչը՝ 26.7%-ը: Խորվաթիայում նախագահի դերը հիմնականում արարողակարգային…














