նախագահի թեկնածու
Բայդենը քննադատել է Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը
ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ սխալ քաղաքականություն է վարում: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը համազգայինն հեռուստաբանավեճի ժամանակ: Նրա խոսքով՝ Թրամփը պատկերացում չունի, թե ինչ է անում արտաքին քաղաքականության ոլորտում: «Ռուսաստանի ղեկավարությունը ամեն ջանք ներդնում է ՆԱՏՕ-ն պառակտելու համար, իսկ Թրամփը դրան չի հակազդում»,-ասել է նա:…
Հայտնի է «Ազգային վերածնունդ» կուսակցության թեկնածուի անունը Արցախի նախագահական ընտրություններում
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, հայտնում է նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի հարցը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. ««Ազգային վերածնունդ» կուսակցությունը հստակեցնում է նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի հարցը Մեկնարկել է «Ազգային վերածնունդ» կուսակցության տարածքային կառույցների ժողովների շարքը, որը նպատակ ունի պատվիրակներ ընտրել 2020թ. նախագահական և խորհրդարանական…
Նյու Յորքի քաղաքապետը դուրս է գալիս նախագահական ընտրությունների մրցավազքից
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հրաժարվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից հավակնորդի կարգավիճակում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարից: Համապատասխան հայտարարությունը նա արել է սեպտեմբերցի 20-ին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես զգում եմ, որ նախնական ընտրությունների համար տվել եմ այն ամենը, ինչ կարող էի: Հաստատ իմ ժամանակը դեռ չի եկել, ուստի ես պատրաստվում եմ ավարտել իմ…
Մարին Լը Պենը չի բացառել, որ կմասնակցի Ֆրանսիայի նախագահի ընտրություններին
«Ազգային միասնություն» կուսակցության ղեկավար և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարին Լը Պենը հայտարարել է 2022 թ.-ին նախագահի ընտրությանը կրկին առաջադրվելու իր մտադրության մասին: Այս մասին հաղորդում է Le Mond-ը: «Ինչու ոչ»,-հայտնել է Լը Պենը՝ պատասխանելով նախագահի ընտրարշավին մասնակցելու վերաբերյալ հարցին:
ԱՄՆ նախագահի թեկնածուն 3 տրիլիոն դոլար կհատկացնի շրջակա միջավայրը փրկելու համար
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Էլիզաբեթ Ուորրենն ընտրվելու դեպքում մտադիր է 3 տրիլիոն դոլար հատկացնել շրջակա միջավայրը փրկելու համար: Այս մասին հաղորդում է FoxNews-ը: Երկիրը փրկելու նրա ծրագիրը նախատեսում է հաջորդ 10 տարիների ընթացքում մաքուր էներգիայի օգտագործում: Դա ենթադրում է զրոյական արտանետումներ և մաքուր էներգիա ավտոմեքենաների, շենքերի, արտադրողների և այլնի համար: «Համաշխարհային առաջատար փորձագետները վաղուց գիտեն,…
Պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը. Արայիկ Հարությունյան
Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում: «Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության եւ հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին եւս այդ հարցում…
Զելենսկին վիդեոուղերձով դիմել է Պոռոշենկոյին
Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն և հումորիստ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին հեռուստաալիքներով վազելու փոխարեն զբաղվել իր պարտականություններով: Իր վիդեոուղերձում Զելենսկին Պորոշենկոյին կոչ է արել «ձերբակալել մարդասպան Եկատերինա Գանձյուկին, ձերբակալել Սվինարչուկին», ինչպես նաև հիշատակել է Կերչի նեղուցում ռուսական կողմի կողմից ձերբակալված ուկրաինացի նավաստիների մասին: «Հիշե´ք այն մասին, որ դուք մոռացել եք…
Նա կարծես անհայտներով հավասարում լինի. Պորոշենկոն Զելենսկու մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է անհայտներով հավասարման հետ՝ հաշվի առնելով նրա նախընտրական արշավի առանձնահատկությունները: «Նա կարծես անհայտներով հավասարում լինի: Նրա քարոզարշավն էլ նման է այն ֆիլմերին, որտեղ դերասանը արագ առաջ է գնում, շատ ակտիվություն է ցուցաբերում, բայց ոչ մի խոսք չի ասում»,- ասել է Պորոշենկոն: Պորոշենկոն նշել է, որ նույնիսկ…
Նազարբաևան վստահ չէ՝ ինքը կլինի նախագահի թեկնածու, թե ոչ
Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) խոսնակ, երկրի առաջին նախագահի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների վերաբերյալ որոշումն ընդունելու են քաղաքական կուսակցությունները: «Իրենց թեկնածությունը կարող են առաջադրել երկրի բոլոր քաղաքացիները՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Թեկնածուներին առաջադրելու վերաբերյալ որոշումը կընդունեն քաղաքական կուսակցությունները»,-նշել է Նազարբաևան: Սենատի խոսնակը նաև նշել է, որ ընտրությունների արդյունքները կախված…
Վլադիմիր Զելենսկին ներքին գործերի նախարարությունից խնդրել է ապահովել իր անվտանգությունը
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբը դիմել է Ներքին գործերի նախարարություն, վերջինից խնդրելով ապահովել թեկնածուի անվտանգությունն ապահովելու հարցը: «Ինտերֆաքսը»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 8-ին Կիևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Իվան Վարչենկոն: Վարչենկոն նշել է, որ ոստիկանությունը համագործակցում է նախագահի թեկնածուների բոլոր շտաբների հետ, քանի որ իրավապահ մարմինների խնդիրն է ապահովել…
Տիմոշենկոն բողոքել է Պորոշենկոյից
Ուկրաինայի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմը զանգվածային կերպով կեղծում է ընտրությունները. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին նա ասել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յու Մինգարելիի հետ բանակցությունների ժամանակ: Տիմոշենկոյի խոսքով` Ուկրաինայում ընտրությունների շուրջ կատարվողը անհամատեղելի է ժողովրդավարության հետ:
«ԱՄՆ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը». Թուլսի Հաբբարդ
Ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, ԱՄՆ Կոնգրեսի անդամ ու նաև նախագահի թեկնածու Թուլսի Հաբբարդը Նյու Հեմփշիրում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: «Մենք աջակցում ենք այն օրենսդրական նախաձեռնությանը, որը պարտավորեցնում է ԱՄՆ կառավարությանը պաշտոնական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Հաբբարդը:…
Վիտալի Բալասանյանը հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին
Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը: Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի տրամաբանական եմ…
Ուկրաինայի ԿԸՀ-ն նախագահի 28 թեկնածու է գրանցել
Արդեն 74 մարդ է փաստաթղթեր ներկայացրել Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ երկրի նախագահի թեկնածու գրանցվելու համար, որից 28-ը գրանցվել է, ևս 28-ի թեկնածությունը՝ ոչ, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԿԸՀ-ից հայտնել է ուկրաինական «Պրյամոյ» հետուստաալիքի թղթակիցը։ «Ընդամենը գրանցվել է 28 թեկնածու։ 22 թեկնածու մերժում է ստացել։ Ընդհանուր առմամբ, փաստաթղթերը հանձնել է 74 մարդ»,- տեղեկացրել է թղթակիցը։…













