նախարար
Ադրբեջանական զինվորները պետք է վերադառնան ելման դիրքեր, սա հստակ է․ Սանոսյան
Ինչպես ավելի վաղ հայտնել են Արցախի տեղեկատվական շտաբից, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Սահմանային իրավիճակին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն՝ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր։ «Սա շատ հստակ է»,…
Հաստատվե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարների միջև ուղիղ կապ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապը հաստատված է։ Այս մասին գրում է Hetq-ը, որը տվյալ հարցով հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2021 թվականի նոյեմբերի 19-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցից հետո ԵԽ-ն հաղարդագրություն տարածեց, որի մեջ…
Սրիկայության չափն եմ ուզում հասկանամ․ Սանոսյանը հերքել է Տաթև-Աղվանի ճանապարհի փլուզման լուրը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի փլուզման մասին լուրերը։ «Ուզում եմ սրիկայության չափը հասկանամ», – նշել է Սանոսյանը։ Նրա խոսքով, երբ ասում են, որ փլուզվել է Տաթև-Աղվանի ճանապարհը, երկրի բնակչության կեսը անհանգստանում է, որ Սյունիքի բնակչությունը մնացել է առանց ճանապարհ, իսկ վերջում պարզվում է՝…
Մենք օրական օգտագործում ենք աղի թույլատրելի չափաբաժնի կրկնակին․ Ավանեսյան
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստին անդրադարձավ հայտնի դարձած օրինագծին՝ կապված սննդի կետերի սեղաններից աղամանները հեռացնելու հետ։ Նա նշեց, որ մենք օրական օգտագործում ենք աղի թույլատրելի չափաբաժնի կրկնակին։ Ավանեսյանի խոսքով՝ նման չափով օգտագործումը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացման։ Նախարարն ընդգծեց, որ պետք է որոշակի վարքագծային փոփոխություններ մտցվեն, որպեսզի պահպանվի առողջությունը։
Փաշինյանը ժամանել է Փարիզ․ նրա հետ են 3 նախարար և այլ պաշտոնյաներ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ․ Ալիևը՝ Մակրոնին Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին «Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում։ Նա այսօր՝ փետրվարի 19-ին, հանդիպել է գերմանացի գործարարների հետ: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուի խոսնակ Վահան Հունանյանը։ Այս մասշտաբի ներդրումային ծրագիր մինչ այս չի իրականացվել․ Փաշինյանը մանրամասնեց Հյուսիս-Հարավի վերաբերյալ Վահան Քերոբյանը մասնակցել է Բուխտա Յուգի շնորհանդեսին Նշվում է, որ Միրզոյանի…
Ամեն ինչ անելու ենք, որ գրպանային դատավորները դուրս մնան դատական համակարգից․ նախարար
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը խոսել է «գրպանային» դատավորներից։ Նա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ որոշ ընդդիմադիր գործիչներ այժմ դարձել են «արդար» դատավորների պաշտպաններ՝ մոռանալով, թե ինչեր են ժամանակին բերել դատական համակարգի գլխին։ Անդրեասյանն ասել է, որ եթե նրանք վախենում են, որ «գրպանային» դատավորները դուրս կմնան դատական համակարգից, ապա թող իսկապես վախենան, որովհետև իրենք…
Կան տարրեր՝ ռուսական զորքերի խոշոր հարձակման համար․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը անդրադարձել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքերը փոխանցում է France 5 հեռուստաալիքը։ Նա նշել է, որ իրոք կան տարրեր՝ ռուսական զորքերի խոշոր հարձակման համար ու հնարավոր է, որ դա արագ լինի։ Միևնույն ժամանակ, Լը Դրիանն ասել է, որ եթե դա տեղի ունենա, ապա Եվրոպան խոշոր պատժամիջոցների…
Զրուցել են Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները
Այսօր՝ փետրվարի 14-ին մինյանց հետ հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով ու Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Բայրամովը ճշտել է գործընկերոջից, թե ինչպիսին է իրավիճակը երկրում՝ երեկվա երկրաշարժից հետո, ինչին ի պատասխան Զալկալիանին ասել է, որ երկրաշարժը լուրջ հետևանքներ չի ունեցել։ Ըստ աղբյուրի՝ կողմերը…
Ներդրումների մասով տպավորիչ աճ ունենք․ Քերոբյան
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Հայաստանում ներդրումների մակարդակից։ Նա ասաց, որ տպավորիչ աճ կա, թե օտարերկրյա, թե ուղղակի ներդրումների մասով։ Քերոբյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ բյուջեի եկամուտներն աճել են միայն գնաճի հաշվին։ Նախարարի խոսքով՝ որպես օրինակ կարող են ծառայել ներդրումները, որոնց մակարդակը բարելավվել է 2019 և 2020 թվականների…
Պապիկյանը շրջայց է կատարել զորամասերով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք 8 հայ գերիների վերադարձի լուրը հաստատվեց․ միջնորդել են Մակրոնն ու Միշելը «Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների,…
Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի համար միշտ բաց է եղել․ Քերոբյան
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ճեպազրույցի ընթացքում արձագանքեց այն լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը կապիտալ են ձեռք բերում Հայաստանում։ Քերոբյանն ասաց, որ Հայաստանում միշտ էլ եղել են, օրինակ՝ անշարժ գույք, տարբեր ընկերություններ։ Իսկ, թե կոնկրետ ինչ գույք ունեն Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում, Նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։ Նա վստահեցրեց,…
Սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը պատասխանել է բացասական․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում խոսեց սահմանազատման շուրջ բանակցային գործընթացի մասին։ Նա նշեց, որ սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը պատասխանել է բացասական։ Միրզոյանի խոսքով՝ դա շարունակական գործընթաց է։ Նա ասաց, որ եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել հայկական կողմի համար։ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ներկայացվել են…
Էրդողանը կարող է Չավուշօղլուին հեռացնել պաշտոնից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է պաշտոնից հեռացնել արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Այս մասին գրում է Cumhuriyet-ը։ Աղբյուրը կանխատեսում է, որ որոշակի փոփոխություններ կլինեն նախարարական կաբինետում, որոնց կենթարկվի նաև Չավուշօղլուն։ Նշվում է, որ նրա փոխարեն ԱԳՆ ղեկավար կարող է նշանակվել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Ներկայացվել է ՀՀ-ում 2021-ին ուռուցքաբանության ոլորտում կատարված բարեփոխումները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամների հետ քննարկել է չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրով նախատեսված 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ ՀՀ-ում աճում է քովիդից փաստացի բուժում ստացողների թիվը ԱՀԿ-ն խոսել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին «Խորհրդի…















