շախմատ
Aimchess․ Արոնյանը Մամեդյարովի հետ դիմակայության առաջատարն է
Շարունակվում է արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Նա հասել է 1/4-րդ եզրափակիչ, որտեղ դիմակայում է ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովին։ Երեկ կայացել են դիմակայության առաջին պարտիաները։ Արոնյանը հաղթել է ընդհանուր 3-1 հաշվով։ Այսօր արդեն կայանալու են դիմակայության երկրորդ հատվածի պարտիաները, որոնցում հայ շախմատիստը պետք է կարողանա պահպանել առավելությունը։…
ԵԱ․ գրոսմայստեր Հովհաննիսյանը մրցաշարի միանձնյա առաջատարն է
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է նաև հայ շախմատիստները։ Նրանցից ամենահաջողը հանդես է գալիս գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հայ շախմատիստը 4-րդ տուրում նույնպես հաղթանակ է տոնել մրցակցի նկատմամբ ու այս պահին վաստակած 4 միավորով (4 հնարավորից) միանձնյա զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 180 շախմատիստներ։
Եվրոպայի առաջնություն․ հայ գրոսմայստերները 100 տոկոսանոց արդյունք են ցույց տալիս
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի առանջնությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստները։ Այս պահին ամենահաջողը ելույթ են ունենում գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր 3 տուրերում էլ հաղթել են և այս պահին 5 առաջատարների հետ կիսում են առաջում են հորիզոնականը։ Այսօր կկայանա մրցաշարի 4-րդ տուրը։
Շանթ Սարգսյանը դարձել է Ագզամովի հուշամրցաշարի միանձնյա հաղթող
Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ավարտվել է Ագզամովի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 11 երկրների 65 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։ Մրցաշարում հիանալի հանդես եկավ երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող։ Սարգսյանը նաև 10 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։ Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով կիսեց 2-7-րդ հորիզոնականները։ Գրոսմայստեր…
Եվրոպայի առաջնություն․ Էլինա Դանիելյանը կրնկակոխ հետևում է առաջատարին
Ռումինիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստուհիները։ Մասնավորապես ուշագրավ ելույթներ է ունենում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով առաջատարների թվում է։ Նա 8-րդ տուրում հաղթանակից հետո ունի վաստակած 6,5 միավոր և կրնկակոխ հետևում է միանձնյա առաջին հորիզոնականը զբաղեցնող Լուլիա Օսմակին, ում հետ կմրցի այսօր։
Եվրոպայի առաջնություն․ Դանիելյանը հաղթեց ու այժմ առաջատար է
Ռումինիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստուհիները։ Կայացել է 6-րդ տուրը, որի ժամանակ Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթանակներ են տոնել։ Այսպիսով՝ Դանիելյանը 5 միավոր է վաստակել ու լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նրա հետ միասին 5 միավոր ունեն վաստակած ևս 5 շախմատիստուհիներ։ Նշենք, որ…
Chessable Masters․ Արոնյանը 3-րդ տեղի համար մրցեց ռուս Արտեմևի հետ
Երեկ ավարտին մոտեցավ Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Վերջինս ավելի վաղ կարողացել էր հասնել մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն էր կրել Լի Քուանգ էր ու պայքարում էր բրոնզե մեդալի համար։ Արոնյանի մրցակիցը Վլադիսլավ Արտեմիևն էր։ Առաջին մրցափուլում 4 պարտիաներից հետո գրանցվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշիվը, սակայն, ցավոք, երեկ…
Chessable Masters․ Արոնյանը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
Շարունակվում է Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Երեկ ավարտվել են 1/4-րդ եզրափակչի խաղերը։ Արոնյանը մրցել է Ադրբեջանը ներկայացնող Շաքրիար Մահմեդյարովի հետ։ Մինչ սա՝ առաջին մրցափուլում, Արոնյանն արդեն հաղթել է 2,5-0,5 հաշվով, իսկ այս անգամ արդեն 2-1 հաշվով ու դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Եզրափակչի ուղեգիրը Արոնյանը կվիճարկի վիետնամցի…
Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տարավ նաև 1/8 եզրափակչի առաջին պարտիայում
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հիանալի խաղերով շարունակում է փայլել պայքարում մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը: Հայկը 1/8 եզրափակչի առաջին պարտիայում սև խաղաքարերով հաղթեց իրանցի Ամին Տաբատաբեյին։ Հիշեցնենք, որ Հայկը պայքարից դուրս էր թողել թուրք ուժեղագույն շախմատիստ Մուստաֆա Յիլմազին ու Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակի 6–րդ համար Շախրիյար Մամեդյարովին:
Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է 1/16-րդ եզրափակիչի առաջին պարտիայում
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սոչիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում՝ առավելության հասնելով Խորվաթիայի ներկայացուցիչ Անտե Բրկիչի նկատմամբ: Նա հաղթել պարտիայի 49-րդ քայլում: Հիշեցնենք՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիար Մամեդյարովին, ով ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման 6-րդ շախմատիստն է: Դասական 2 պարտիաներում 1:1 հաշիվն…
Մարտիրոսյանը հաղթել է Մամեդյարովին և դուրս եկել 4-րդ փուլ. Աշխարհի գավաթ
Հուլիսի 21-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Սոչիում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում հայ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մամեդյարովին։ Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (2632) շարունակում է պայքարը Սոչիում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում: Հայաստանի հավաքականի 21-ամյա անդամը 3-րդ փուլում հաղթել է Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիար Մամեդյարովին (2782), որը ՖԻԴԵ-ի համաշխարհային…
Հայկ Մարտիրոսյանը խաղարկությունից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովին: Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Մարտիրոսյանը և Մամեդյարովը մրցեցին թայ-բրեյքում, որտեղ արագ շախմատի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցուն: Արագ շախմատի երկրորդ պարտիան, որտեղ Մարտիրոսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, ավարտվեց ոչ-ոքի: Երկու…
Լևոն Արոնյանը հաղթել է կիսաեզրափակչում. San Fermin Masters Final
Լևոն Արոնյանը դուրս եկավ կայծակնային խաղի (բլից) San Fermin Masters Final օնլայն մրցաշարի եզրափակիչ: Արոնյանը կիսաեզրափակիչում մրցել է չինացի Դին Լիրենի հետ և հաղթանակ տարավ 8 պարտիայում՝ 5։3 (3 հաղթանակ, 4 ոչ ոքի, 1 պարտություն)։ Հայտնենք, որ եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ ամերիկացի Ուեսլի Սոյի դիմակայության հաղթողը։
Ստեփանակերտում շախմատի մրցույթ է կազմակերպվել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ստեփանակերտում շախմատի մրցույթ է կազմակերպվել: Նկարներում կարող եք տեսնել արցախցի երեխաներին, ովքեր մրցում են նաև մեծահասակների հետ:











