շախմատ
Աշխարհի առաջնություն․ Արոնյանը կայծակնայինի միանձնյա առաջատարն է
Վարշավայում շարունակվում է կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը։ 12 տուրերից հետո տղամարդկան մրցաշարում Արոնյանը վաստակել է 12 միավոր և այս պահին միանձնյա առաջատար է։ Արոնյանից ընդամենը կես միավոր հետ է մնում Բասեմ Ամինը։ Նշենք, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են մի շարք շախմատիստներ, որոնցից…
17-ամյա ուզբեկ շախմատիստը ֆանտաստիկ արդյունք է գրանցել․ շնորհավորել է Կարլսենը
Ուզբեկստանը ներկայացնող 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովը ֆանտաստիկ արդյունքի հասավ արագ շախմատի աշխարհի առաջնությունում՝ դառնալով չեմպիոն։ Դրան Twitter-ի իր էջում անդրադարձել է նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Նա գրել է, որ եթե մի կողմ ենք թողնում կանոնների վերաբերյալ վիճարկումները, ապա գրանցված արդյունքը բացարձակ անհավանական է։ Squabbles about the rules aside, what an absolutely incredible acheviement! https://t.co/OGTtJMF4Xl…
Աշխարհի առաջնություն․ Տեր-Սահակյանը միավորը կիսել է Կարլսենի հետ
Վարշավայում ընթացքի մեջ է արագ շախմատի Աշխարհի առաջնությունը, որին նաև մի շարք հայ շախմատիստներ են մասնակցում։ Առաջին մրցումային օրը կայացել է 5 տուր, որոնց արդյունքում հայ շախմատիստների ցանկում լավագույն արդյունքը ցույց է տվել Տիգրան Պետրոսյանը՝ 4 միավորով կիսելով 4-ից 16-րդ տեղերը։ Նշենք, որ ուշագրավ խաղ է գրանցվել առաջնության 2-րդ տուրում․ Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը…
Հայ շախմատիստուհին հաղթել է արագ շախմատի ու բլիցի միջազգային մրցաշարերում
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվում է շախմատի փառատոն, որի շրջանակներում արդեն իսկ կայացել են արագ և բլից տեսակի շախմատների միջազգային մրցաշարարեր։ Երկու մրցաշարերին էլ իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը ու հրաշալի հանդես եկել։ Մարիային հաջողվել է հաղթել և արագ շախմատի, և բլից մրցաշարերում՝ դրանցից յուրաքանչյուրում վաստակելով 8,5 միավոր։
Կարլսենը կարող է թողնել թագը պահպանելու համար պայքարը
Նորվեգացի շախմատիստ, շախմատի աշխարհի չեմպիոն, FIDE-ի դասակարգման աղյուսակում առաջին հորիզոնականում գտնվող Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ հնարավոր է չշարունակի թագի համար պայքարը։ Այս մասին հայտնում է Chess-ը։ Հիշեցնենք, որ Կարլսենը 4-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը՝ 7,5-3,5 հաշվով հաղթելով Յան Նեպոմյաշչիին։ Մագնուսը հայտարարել է, որ ցանկանում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել 18-ամյա իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ, ով…
Արոնյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո
Հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանն այսուհետ հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի ներքո։ Այս մասին հայտնում է Chess24 պորտալը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ այլ դրոշի տակ հանդես գալու մասին հայտարարեց հենց ինքը՝ Արոնյանը։ Նա իր այս որոշումը պայմանավորում էր այն հանգամանքով, որ իրեն ոչ պատշաճ ուշադրություն են դարձնում պետության կողմից՝ անձնական խաղային որակների զարգացման ու պահպանման…
Կարլսենն ու Նեպոմնյաշչին վիճարկում են աշխարհի չեմպիոնի տիտղոսը․ կայացել է 2-րդ պարտիան
Շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կարլսենը փորձում է 5-րդ անգամ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը՝ Յան Նեպոմյաշչիի հետ պայքարում։ Մեկնարկած մրցախաղում կայացել է 2-րդ հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի։ Նույն կերպ էր ավարտվել նաև առաջին հանդիպումը։ Հաշիվն այս պահին 1-1 է, սակայն մարզիկներն իրենց առջևում ունեն դեռևս մի շարք խաղեր։ Մրցախաղը բաղկացած է 14 պարտիաներից և հաղթելու…
Կարլսեն – Նեպոմնյաշչի․ մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը
Վաղը՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկում է Մագնուս Կարլսեն – Յան Նեպոնյաշչի՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը։ Այն անցկացվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Կարլսենն արդեն 5-րդ անգամ է փորձելու պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նրան է պատկանում 2013 թվականից։ Մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից ու կեզրափակվի դեկտեմբերի 15-ին։ Հաղթողը կստանա 2 միլիոն եվրո։
Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին․ Արոնյան
Հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը օրերս նվաճեց հեղինակավոր Tata Steel մրցաշարի չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ հաղթանակը նվիրելով Հայաստանին և ոչ միայն։ Tata Steel. Արոնյանը հաղթեց լարված պայքարում ու հռչակվեց չեմպիոն Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Մոուրինյոյին ու թիմակիցներին «Ես անչափ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և…
Tata Steel. Արոնյանը հաղթեց լարված պայքարում ու հռչակվեց չեմպիոն
Հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը ու ևս 9 մարզիկներ մասնակցում էին Հնդկաստանում անցկացվող Tata Steel անվանումով կայծակնային շախմատի մրցաշարին։ 18 պարտիաների արդյունքում Արոնյանն ու հնդիկ Արջուն Էրիգայսին հավաքել էին 11,5-ական միավոր, այսպիսով՝ հաղթողը որոշվեց լրացուցիչ պարտիաներում։ Նախ թայ-բրեքում կողմերը 2 ոչ-ոքի խաղացին և պայքարը տեղափոխվեց արմագեդոն։ Այստեղ արդեն Արոնյանին բաժին հասավ սպիտակ խաղաքարերը, այսինքն՝ հայ շախմատիստը…
Tata Steel Chess․ Արոնյանը մրցաշարի միանձնյա առաջատարն է
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկել է արագ և կայծակնային շախմատի Tata Steel Chess India 2021 մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Մեկնարկած արագ շախմատի մրցաշարում Արոնյանին հաջողվել է առաջին խաղային օրը տանել 3 հաղթանակ՝ 3 պարտիաներում։ Նրա մրցակիցներն են եղել եմ Շենքլանդին, Բաշկարան Ադհիբանը և Գուջրաթի Սանթուշը: Այսպիսով՝ Արոնյանը վաստակել է 3 միավոր և…
Հայ շախմատիստը հռչակվել է հաշմանդամների աշխարհի չեմպիոն
Հայազգի շախմատիստ Սարգիս Սարգսյանը դարձել է հաշմանդամների աշխարհի չեմպիոն։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մրցաշարն FIDE-ն մրցաշարն անցկացրել է նոյեմբերի 4-ից 14-ը։ Մրցաշարին մասնակցում էին 249 շախմատիստներ։ Այն անցկացվում էր 45+10 ժամակարգով, 9 մրցախաղով։ Ըստ աղբյուրի՝ Սարգսյանը 9 հնարավորից հավաքեց 8,5 միավոր ու հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Speed Chess Championship. Արոնյանը հաղթահարեց Դուբովի արգելքը
Մեկնարկել է Speed Chess Championship կայծակնային շախմատի 2021 թվականի առնցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Նա առաջին փուլում մրցել է Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Դուբովի հետ ու պարտության մատնել 15-12 հաշվով։ Մրցաշարը նոկաուտ համակարգով է, այսինքն՝ հաղթողը անցնում է հաջորդ փուլ, իսկ պարտվողը դուրս մնում պայքարից։ Այսպիսով՝ Արոնյանը 8 հաղթողների շարքում է ու…
Արոնյանն աշխարհում 4-րդ լավագույն շախմատիստն է
FIDE-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների թարմացված ցուցակը։ Դրանում ընդգրկված է Հայաստանի դրոշի տակ հանդես եկող 3 շախմատիստ։ Առաջատարը Լևոն Արոնյանն է, ով լավագույնների ցանկում 4-րդն է՝ 2782 գործակցով։ Լավագույնների ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանն (75-րդ տեղ) ու Հրանտ Մելքումյանը (99-րդ տեղ)։ Հիշեցնենք, որ Արոնյանը ԱՄՆ-ի մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացում է։














