fbpx
Սպորտ
18:40 12/07/2019

Ցատկերիցս ցանկացածը, եթե հաշվեին, ամենաքիչը արծաթե մեդալ կապահովեի․ Լևոն Աղասյան

Իտալական Նեապոլում ընթացող 30-րդ Ուսանողական խաղերում եռացատկորդ Լևոն Աղասյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը՝ ցատկելով 15 մետր 73սմ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աղասյանը ամփոփեց մրցելույթները Ուսանողական խաղերում.

«Իմ կարծիքով ելույթս վատն էր: Շատ կոպիտ սխալ թույլ տվեցի ու չկարողացա պայքարել մեդալի համար։ Նախնական 3 ցատկերից երկուսը ձախողեցի (խմբ. տրորել է կարմիր գիծը, որը չեղյալ է համարում արդյունքը): Միակ դրական կողմն այն է, որ այդ ցատկերիցս ցանկացածը, եթե հաշվեին, ամենաքիչը արծաթե մեդալ կապահովեի»,- ասաց Լևոն Աղասյանը:

Հիշեցնենք, որ մինչև Ուսանողական խաղեր մեկնելը, Լևոն Աղասյանը հուլսի 5-7-ը մասնակցեց աթլետիկայի Հայաստանի առաջնությանը, որտեղ գրանցեց 17 մետր 08 սմ արդյունք ՝ սահմանելով անձնական ռեկորդ և նվաճեց Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ