պացիենտ
Արարատի մարզում հաստատված դեպքերի թիվը 320 է. Մարզպետ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գարռում է կատարել Facebook-ում: Մարզպետը նոր տեղեկատվություն է հայտնում մարզում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին: «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ: Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափումներն…
Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 4 մարդ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ում գրառում է կատարել: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ: Խոսնակը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 4 մարդ: «Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…
800 մարդ հիվանդանոցներում է, 300 առանց ախտանշանների դեպքերը՝ հյուրանոցներում. նախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ եթե մենք պատասխանատու չլինենք, այդ վարքագիծը չդրսևորենք, ապա հիվանդանալու են մեր հարազատները, և ոչ թե պարզապես հիվանդների թվեր են լինելու, որոնց մենք չենք ճանաչում։ «Մենք տեսնում ենք, որ այդ կանոնները լավ չեն պահպանվել, կամ…
32-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտը հաղթահարել է կորոնավիրուսը
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Կարեն Պողոսյանը հայտնել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա պացիենտը կորոնավիրուսից բուժվել և այսօր տուն է գնացել։ «Այսօր տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին` 32 տարեկան Խ.Վ.-ին: Նա մարտի 28-ին էր մեր կենտրոն էր ընդունվել` հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի…
Արցախում կորոնավիրուսով վարակված ու բուժվող 3 քաղաքացիներից 2-ի թեստը դրական է
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ըստ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ այսօր թեստավորվել են բուժհաստատություններում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիները: Նրանցից երկուսի մոտ փորձանմուշի պատասխանը դեռ դրական է, այսինքն՝ նրանք կշարունակեն բուժումը, իսկ երրորդ քաղաքացու հետազոտության արդյունքը բացասական է եղել: Եթե 24 ժամ հետո իրականացված կրկնակի թեստավորման պատասխանը կրկին բացասական լինի, ապա…
Արցախում 10 քաղաքացիների կորորնավիրուսի թեստը բացասական է եղել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ, նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքն արդեն ստացվել է՝ բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Հիշեցնենք, որ մինչ օրս Արցախի Հանրապետությունում գրանցվել է վարակվածության 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել են: https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/133644588276330/?type=3&theater
Գորիսում հաստատվել է կորոնավիրուսով վարկվածության առաջին դեպքը․ պացիենտը ուսուցչուհի է
«Goris Today»-ը հայտնում է, որ ապրիլի 27-ին Գորիսում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։ Վարակված պացիենտը գորիսեցի է։ Պացիենտը Գորիս քաղաքաի դպրոցներից մեկի ուսուցչուհին է և մի քանի օր առաջ է վերադարձել Երևանից։ Այժմ փորձում են ճշտել վարակվածի շփման շրջանակը։ Ըստ տեղեկությունների՝ շփման շրջանակում են բուժաշխատողները։ Աղբյուրը՝ Goris Today.
Արտաշատի բ/կ-ից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված մեկ ծանր վիճակում եղած պացիենտ
Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Նա հայտնել է, որ Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած 1 պացիենտ: «Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում…
3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ դուրս է գրվել բժշկական կենտրոնից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին տքնաջան աշխատանքի համար»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/162171371789338/
Վրաստանում գրանցվել է Covid-19-ի 218 դեպք․ առողջացել է 51 մարդ․ Aliq.ge
Վրաստանի կառավարության կայքը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածության պաշտոնապես հաստատված դեպքերը ապրիլի 9-ին հասել են 218-ի։ Վարակվածության դեպքերը մեկ օրում ավելացել են 4-ով։ Պացիենտներից 51-ն արդեն առողջացել է և դուրս գրվել բուժհաստատություններից։ Գրանցվել է 3 մահ։ Մահացած հիվանդներն ունեցել են ուղեկցվող խրոնիկական հիվանդություններ։ Մեկուսացել են 4722 քաղաքացի, հատուկ հսկողության տակ գտնվում է 408 պացիենտ:…
Իտալիայում կորոնավիրուսի ճգնաժամը սկսում է մեղմանալ Interfax.ru
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 3039 դեպք։ Մեկ օրում բժիշկները արձանագրել են 604 մահ: Ըստ տվյալների՝ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերն ավելացել են ընդամենը 2.3%-ով, իսկ մահացությունների թիվը՝ 3.6%-ով: Քաղաքացիական պաշտպանության վարչությունը շեշտում է, որ սա լավ նորություն է, քանի որ ավելի քիչ ծանր…
Մշտադիտարկումների արդյունքում աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով․ ՀՄՏԿ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ: Դրանց արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական…
Արարատի մարզպետը ԱՆ նախարարի հետ այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն
Արարատի մարզպետը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ երեկ այցելել էինք Արտաշատի բժշկական կենտրոն, որն, ինչպես հայտնի է, օրեր առաջ վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտներին: Նախարարի հետ ծանոթացել ենք ծառայությունների մատուցման ընթացքին։ Նշեմ, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված…
Կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
ԱՆ մամուլի քարտուղարը Facebook-ում գրել է. Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2479603785474733










