Պոլ Պոգբա
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» աստղերից Պոլ Պոգբան առաջարկ է ստացել ֆրանսիական ՊՍԺ-ից։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Նշվում է, որ Պոգբան էլ իր հերթին է ցանկանում խաղալ Փարիզում։ Ըստ աղբյուր՝ ֆրանսիացում պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ Պոգբայի տրանսֆերն արժե 55 միլիոն դոլար։
Ինչպես հայտնել էինք օրեր առաջ, թալանել են «Մանչեսթեր Յունայթեդի» աստղերից Պոլ Պոգբայի տունը, երբ վերջինս խաղում էր Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Այս մասին Պոգբան իմացել է խաղից հետո։ Ֆուտբոլիստը պատմել է, թե ինչ են գողացել հանցագործները։ Նրա խոսքերը փոխանցում է Mirror-ը։ Պոգբան նշել է, որ գողացել են տան չհրկիզվող պահարանը, որի ներսում եղել են իր մոր…
Դեռևս անհայտ չարագործները թալանել են «Մանչեսթեր Յունայթեդի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի աստղերից Պոլ Պոգբայի առանձնատունը։ Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը՝ Twitter-ում։ Նա գրել է, որ այդ պահին երեխաներ տանն են եղել։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Աթլետիկո» Մադրիդի դեմ պատասխան հանդիպման վերջին րոպեներին։ Պոգբան գրել է, որ հանցագործները խլել են…
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր չի առաջարկել ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբային։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։ Նշվում է, որ ֆուտբոլիստն ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։ Ըստ աղբյուրի՝ ՄՅՈւ-ն այժմ փոխարինող է փնտրում Պոգբայի համար։ Նշենք, որ Պոգբան «Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին՝ «Յուվենտուսից»։ Անգլիական ակումբը վճարել է 100 միլիոն եվրո։
Ամսիներ անց կավարտվի Պոլ Պոգբայի ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև եղած պայմանագիրը և, ամենայն հավանականությամբ, ֆրանսիացին կհեռանա ՄՅՈւ-ից, քանի նա հիասթափված է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկից։ Այս ֆոնին Պոգբայի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն, հայտնում է L’Équipe-ն։ Ֆրանսիական ակումբը ցանկանում է ամռանն ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել Պոգբային։ Նշենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված…
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի կարողանա մինչև այս տարվա վերջ խաղադաշտ դուրս գալ։ Նա ազդրի վնասվածք է ստացել ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Պոգբան վնասվածքից վերականգնվելու համար մարզչի ու ֆիզիոթերապևտի հսկողությամբ բուժման շրջան կանցնի Արաբական Միացյալ Էմիրություններում, ավելի կոնկրետ՝ Դուբայում։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը չի կարողանա դաշտ դուրս գալ…
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մինո Ռայոլան ժամանել է Թուրին, որպեսզի բանակցություններ վարի «Յուվեի» հետ՝ Պոլ Պոգբայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ 2 հիմնական տարբերակ կա․ կամ թուրինյան ակումբը կվերադարձնի կիսապաշտպանին, կամ էլ կողմերը 3 տարվա պայմանագիր կկնքեն։
Անգլիական Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 5-0 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Լիվերպուլից»։ Խաղից հետո ՄՅՈւ-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան վիրավորական արտահայտություն է արել թիմի մարզիչ Օլե-Գունար Սուլշերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նշենք, որ Պոգբան այդ խաղում կոպիտ խաղի համար հեռացվեց դաշտից։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կոշտ քննադատության է ենթարկել կիսապաշտպան Պոլ Պոգբային: Ֆրանսիացին «Լիվերպուլի» դեմ խաղում փոխարինման դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո, երբ թիմը զիջում էր 0-4 հաշվով: Կարճ ժամանակ անց Պոգբան կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 0-5 հաշվով: «Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ անհրաժեշտություն զգա,…
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոստովանել է, որ ուշադրություն չի դարձնում կիսապաշտպան Պոլ Պոգբայի գոլային փոխանցումների քանակին։ Նա ասել է, որ Պոլը գերազանց մարզավիճակով է վերադարձել։ «Նա ողջ ամառ քրտնաջան աշխատել է։ Հիմա ֆիզիկապես լավ պատրաստ է։ Պոլը միշտ հիանալի փոխանցումներ է անում, բայց նրա լավագույն փոխանցումներն այս մրցաշրջանում գոլային չեն լինում։ Ես ուշադրություն…
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է շարունակել կարիերան անգլիական ակումբի կազմում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Նշվում է, որ Պոգբայի նման որոշումը կապված է Կրիշտիանու Ռոնալդուի ՄՅՈւ գալու հետ։ Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոգբայով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան իր դժգոհությունն է հայտնել թիմի վերջին հանդիպումներից: Նա ասել է, որ երկարատև ժամանակ չի հաղթել Ֆրանսիայի հավաքականի կազմում: «Կարոտում եմ հաղթանակներին, կարոտում ենք բոլորս: Մենք այլևս աշխարհի լավագույն թիմը չենք: Մենք պետք է փոխենք ամեն ինչ և ավելի ագրեսիվ լինենք: Մենք պետք է ավելի շատ աշխատենք և ավելի շատ ցանկություն…
«Յուվենտուսը» պատրաստ է մրցակցել «Ռեալի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար պայքարում: Նշվում է, որ արդեն հաջորդ ամռանը ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ, ինչը նշանակում է, որ հունվարին նա կարող է բանակցություններ սկսել ցանկացած շահագրգիռ կողմի հետ: «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է Պոգբային վերադարձնել Թուրին, սակայն ակումբում հասկանում են, որ գործարքն անհավանական դժվար կլինի ավարտին…
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Անգլիայի Պրեմիեր Լիգայում պատմական արդյունք է գրանցել։ Այս մասին տեղեկանում ենք ՄՅՈւ-ի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Պոգբան ԱՊԼ-ի այս մրցաշրջանի առաջին 2 տուրերի ընթացքում կարողացել է 5 գոլային փոխանցում կատարել։ Այսպիսով՝ Պոգբան դարձել է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվում է 2 տուրերի ընթացքում 5 գոլային փոխանցում…