սպորտային լուրեր
Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում հայ մարզիկ Վիգեն Նազարյանը դրամատիկ գոտեմարտից հետո նվաճեց ոսկե մեդալ: Գոտեմարտի ավարտից մեկ վայրկյան առաջ մրցավարը միավոր տվեց մեր մարզիկի իրանցի մրցակից Չուբանիին՝ պատճառաբանելով, թե Վիգենը մեկ ոտքը դուրս է դրել գորգից: Որոշումը վիճարկեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը (Նա արդեն նշանակվել է մեծահասակների…
Հայաստանի ծանրամարտի պատանեկան և Մ15 տարեկանների հավաքականները հաջող են հանդես եկել Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի արդյունքով նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մրցումային նախավերջին օրը Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճել է 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 206 կգ արդյունքով: 16-ամյա մարզուհին պոկել է 91 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր արծաթե…
«Նապոլիի» հարձակվող Իրվին Լոզանոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում: Այս մասին հայտնում են երկու իտալացի լրագրողներ՝ Ջանլուկա Դի Մարցիոն և Նիկոլո Սկիրան։ Դի Մարցիոն նշում է, որ Լոզանոն նեապոլիտանացիների մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է, ուստի մանկունիանցիները պետք է մեծ տրանսֆերային առաջարկ անեն 27-ամյա մեքսիկացուն ձեռք բերելու համար: Իր հերթին, Սկիրան հայտնում է, որ «Լայպցիգը» ևս հավակնում…
30-ամյա կիսապաշտպանը մոտ է Մադրիդի «Ռեալից» անգլիական ակումբ տեղափոխվելուն։ The Athletic-ը հայտնում է, որ բրազիլացին շաբաթական կվաստակի 350 հազար ֆունտ, մոտավորապես նույնքան, որքան Դավիդ Դե Խեան: Ըստ The Sun-ի՝ Դե Խեան շաբաթական 375 հազար ֆունտ է վաստակում, իսկ նրանցից ավելի միայն Կրիշտիանու Ռոնալդուն է վաստակում՝ շաբաթական 480 հազար ֆունտ։ Կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն նույնպես շաբաթական 350…
Ռեալի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է Կազեմիրոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշումը. «Ես խոսել եմ Կազեմիրոյի հետ։ Նա նոր մարտահրավեր է ուզում: Մենք հասկանում ենք նրա որոշումը։ Բանակցությունները շարունակվում են, բայց նա որոշել է հեռանալ «Ռեալից», – ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները…
Կրիշտիանու Ռոնալդուն չի տեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»: Հաղորդվում էր, որ գերմանական ակումբը միակն էր, որտեղ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը։ Մնացած թիմերը հրաժարվել են գնել նրա տրանսֆերը։ Ըստ Bild-ի՝ Ռոնալդուն շատ կցանկանար տեղափոխվել «Բորուսիա»։ Հարձակվողի ծառայությունները գերմանական ակումբին առաջարկել է գործակալ Ժորժե Մենդեշը։ Այնուամենայնիվ, «Բորուսիան» չի պատրաստվում պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ։ Դորտմունդյան ակումբը 37-ամյա ֆուտբոլիստին…
«Չելսին» շատ ակտիվ է լինելու տրանսֆերային շուկայում, քանի դեռ այն չի փակվել։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ակումբը մտադիր է մոտ 180 միլիոն եվրո ծախսել կազմն ուժեղացնելու համար: Հիմնական տրանսֆերային թիրախը «Լեսթերի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 85-90 միլիոն եվրո։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել նաև Պյեր-Էմերիկ Օբամեյանգին և Ֆրենկի դե…
Մեմֆիս Դեպայը մոտ է «Բարսելոնայից» «Յուվենտուս» տեղափոխվելուն: Այս մասին գրում է sports.ru-ն։ Հոլանդիայի հավաքականի 28-ամյա հարձակվողը կխզի պայմանագիրը կատալոնացիների հետ ու ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Իտալիա։ Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքերով, «Յուվեն» կհրաժարվի ակումբի համար նախատեսված բոնուսներից «Բարսայի» կազմում կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ելույթների համար։
Հայտնի է դարձել, թե որքանով է Մադրիդի «Ռեալը» պատրաստ Կազեմիրոյին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»։ Կազեմիրոն գնահատվում է Մադրիդում, սակայն ակումբը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկի 70 միլիոն եվրո, հայտնում է El Confidencial-ը: Մադրիդի «Ռեալը» հաշվի է առնում բրազիլացի պաշտպանի տարիքը, ով փետրվարին կդառնա 31 տարեկան, ինչպես նաև այն, որ ամռանը ակումբը…
Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ ակումբը վաճառքի հանվելու դեպքում։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Նշվում է, որ սկզբում Ռեթքլիֆը պատրաստ է գնել ակումբի բաժնետոմսերի մի մասը։ 69-ամյա Ռեթքլիֆը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդն է։ 2019 թվականին բրիտանացին 100 միլիոն եվրոյով գնեց «Նիցան»։ Նրան է պատկանում նաև շվեյցարական «Լոզանը»։
«Չելսին» վստահ է «Բարսելոնայից» Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու հարցում: Այս մասին գրում է sports.ru-ն։ Լոնդոնցիները վստահ են, որ կատալոնացիները կընդունեն 33-ամյա գաբոնցի հարձակվողին տեղափոխելու վերջին առաջարկը։ Կապույտները դեռ չեն քննարկել Օբամեյանգի հետ անձնական պայմանագրի մանրամասները, բանակցությունները պետք է տեղի ունենան այսօր։ Միաժամանակ Բարսայի գլխավոր մարզիչ Չավին Օբամեյանգին ասել է, որ նա ներառված է իր ծրագրերի…
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ կազմակերպել Կազեմիրոյի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալից»: Պրեմիեր լիգայի ակումբը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլացի 30-ամյա հենակետային կիսապաշտպանի նկատմամբ։ El Chiringuito հեռուստաընկերության լրագրող Խոսեպ Պեդրոլի խոսքերով, «Մանչեսթեր Յունայթեդը» կցանկանար ավարտել անցումը մինչև շաբաթ օրը։ Մադրիդում կարծում են, որ եթե տրանսֆերը կայանա, ապա շատ մոտ ապագայում, այսինքն՝ մինչև շաբաթ օրը։…
Մրցաշրջանի հաջող մեկնարկը հանգեցրեց «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի գնի բարձրացմանը: 29-ամյա իսպանացին հաջող անցկացրեց նախամրցաշրջանային շրջանը և Լա լիգայի 1-ին տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (3:0) դուբլի հեղինակ դարձավ։ Ինչպես հայտնում է As-ը, այժմ մադրիդյան ակումբը կարող է համաձայնվել խաղացողին վաճառել միայն 60-70 միլիոն եվրոյով, այլ ոչ թե նախկինի պես 35 միլիոնով։ Մորատայի հավակնորդներից աչքի են…
Գարի Լինեկերը կարծում է, որ Բարսելոնան Ֆրենկի դե Յոնգին վերաբերվում է ինչպես մի կտոր մսի։ «Ես մի փոքր համակրանք ունեմ Ֆրենկիի նկատմամբ։ Նրան մի կտոր մսի պես էին վերաբերվում իր կամքից անկախ հանգամանքների պատճառով։ Նա շնորհալի երիտասարդ խաղացող է, և նրա համար շատ կարևոր է չգնալ այնտեղ, որտեղ նա չի ցանկանում գնալ։ Այս առումով նա…
«Չելսին» ձեռք է բերել «Ինտերի» կիսապաշտպան Չեզարե Կասադեյին։ Այս մասին գրում է sports.ru-ն։ Իտալիայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստը տեղափոխվում է լոնդոնյան ակումբ 15 միլիոն եվրոյի և 5 միլիոն եվրոյի բոնուսների դիմաց: 19-ամյա իտալացին այսօր երեկոյան կժամանի բուժզննում անցնելու։ Կենտրոնական կիսապաշտպանը Ա Սերիայում ոչ մի հանդիպում չի անցկացրել։