Սվետլանա Տիխանովսկայան ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Ամենադիտվածներ

Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան երեքշաբթի օրը ելույթ է ունենալու եվրախորհրդարանում:

«Եվրախորհրդարանի պատգամավորները Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղարի հետ կքննարկեն Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների հետևանքով տիրող իրավիճակը»,-  ասված է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ։

Բելառուսում ստեղծված իրավիճակը քննարկելու համար օգոստոսի 25-ին Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն արտահերթ նիստ է գումարելու։

Հիշեցնենք, որ հանրահավաքները Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո: Համաձայն Բելառուսի ԿԸՀ-ի տվյալների՝ ընտրություններում 6-րդ անգամ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ամենաթարմ