Վազգեն Մանուկյան
Վարդևանյանի միջնորդությունը մերժվեց․ Մանուկյանի խափանման միջոցը չի փոխվի
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված ստորագրությամբ երկրից չհեռանալու խափանման միջոցը վերացնելու միջնորդություն է ներկայացրել, քանի որ՝ ըստ նրա բացակայում են դրա հիմքերը: Դատարանը հեռացավ խորհրդակցության սենյակ միջնորդություննը քննելու, ապա վերադարձավ և հայտնեց, որ Մանուկյանի խափանման…
Այսօր կկայանա Վազգեն Մանուկյանի գործով առաջին դատական նիստը
Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ նախկին վարչապետ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով առաջին դատական նիստը, որը լինելու է դռնբաց։ Նիստի նախագահողը դատավոր Վահե Միսակյանն է։ Նշենք, որ Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Սակայն Մանուկյանն…
Ոստիկանները փորձել են բերման ենթարկել Վազգեն Մանուկյանի աղջկան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր կանանց ցույցի ժամանակ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի աղջկան` Աստղիկ Մանուկյանին: Վազգեն Մանուկյանի կինը`Վարդուհի Իշխանյանը ասել էր, որ ոստիկանները փորձել են Աստղիկին բերման ենթարկել, բայց հետո ազատ են արձակել. «Աստղիկին բերման էին ենթարկում, ես մոտեցա, որ ազատեմ`ստացվեց: Այս պահի դրությամբ բաժանմունք բերման ենթարկվածների մի մասին…
Ես էլ եմ հիասթափված ինձնից և ընդդիմությունից. Վազգեն Մանուկյան
Այսօր՝ մարտի 26-ին, լրատվամիջոցների հետ զրույցում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ասել է՝ ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից և ինձնից, որովհետև կարծում եմ, որ ավելի արդյունավետ կարելի էր աշխատել։ «Ժողովուրդը սպասում էր, որ ընդդիմությունը պետք է վարչապետի հրաժարականի խնդիրը լուծի, մյուս կողմից էլ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն,…
Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրգործը ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանըից տեղեկանում ենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր նախաքննության ավարտ և ուղարկել դատախազություն, որտեղ և մեղադրանքը հաստատվել է: Քրեական գործի հարուցման հիմք էր հանդիսացել «Հայրենիքի…
Առաջին անգամ եմ տեսնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի տեսակետները համընկնեն․ Քոչարյան
Այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանըասաց՝ առաջին անգամ եմ տեսնում, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեսակետները համընկնեն։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Անդրադառնալով առաջին նախագահի երեկվա այն հայտարարությանը,…
Եթե իշխանությունը գնա արտահերթի, պետք է հեռացնել նրանց մինչև նախընտրական գործընթացի սկիզբը
«Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնել հնարավոր արտահերթ ընտրությունների մասով՝ առաջարկելով իրավիճակի հանգուցալուծման 3 տարբերակ։ Վազգեն Մանուկյանի գրասենյակի տարածած հայտարարությունը՝ ստորև․ «Մեր երկիրը, անցնելով խայտառակ ու աղետալի կապիտուլյացիայի միջով, այժմ կանգնած է նոր աղետի շեմին՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային խորացող ճգնաժամ: Նման պայմաններում ի՞նչ լուծումներ են առաջարկվում երկիրն այս վիճակից…
Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է գլխավոր դատախազություն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ նրան մեղադրանք…
Վազգեն Մանուկյանը պնդում է, որ ցույցերը նպաստում են գերիների վերադարձին
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին ասաց՝ բոլորն անհամբեր սպասում են, որ նախագահը պետք է իրեն կպահի նախագահի պես: «Այն, որ ինքը ոչ մի բան չարեց, բերեց իրավիճակի սրացման, մենք դեռ պլան Ա-ի մեջ ենք, սա անհնազանդություն է խաղաղ բնակիչների, և կարծում եմ՝…
Մանուկյանի նկատմամբ փախանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին
Ինչպես հայտնի էր դարձել՝ ՀՓՇ-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ ՔԿ-ից նշել են, որ Մանուկյանին հրավիրելու պատճառը՝ հանրահավաքների ժամանակ նրա կողմից արված իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերով քննվող քրգործերով հարցաքննություն էր։ Կոմիտեից հայտնել են, որ նրան մեղադրանք է առաջադրվել ու որպես խափանման միջոց ընտրվել…
Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե
ՀՓՇ-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության համար։ Նրա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու ու իր ասած նախադասությունները թող իրավաբանները մեկնաբանեն, թե ինչ են նշանակում։ Մանուկյանը նշեց, որ չի ընդունում մեղադրանքը ու չի փոշմանել իր ասածների համար։
Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր…
Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին
«Իմ քայլը» խմբակցության հարգելի՛ պատգամավորներ, Ձեզ եմ դիմում՝ իբրև Հայաստանի ու հայ ժողովրդի նորագույն պատմության քաղաքական գործընթացների անմիջական մասնակից, գործիչ, ով կանգնած է եղել անկախ պետականության կերտման, Արցախյան ազատամարտի հաղթանակի ակունքներում: Ձեզ դիմելու նպատակը մեկն է՝ ներկայացնել պահի լրջությունը և այն հետևանքները, որոնք կարող են կործանարար լինել մեր պետության ու ժողովրդի համար: Վերջին պատերազմը, որի…
Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել․ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ իրենք ոստիկաններ շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա, այդպիսի դաժանություն երբեք չի եղել։ «Պատասխան եք տալու մինչև վերջ, մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը, ամեն ինչը սկսվեց…
Էդ շենքերը, որոնց մասին էդքան մտածում են, հասած տանձի պես մեր ձեռքն են ընկնելու․ Մանուկյան
«Էդ շենքերը, որոնց մասին էդքան մտածում են, հասած տանձի պես մեր ձեռքն են ընկնելու»,- այսօր հանրահավաքի ժամանակ ասել է Վազգեն Մանուկյանը։ Տեսանյութը՝ 24news-ի։








