վահե գրիգորյան

  • Անհեթեթության վրա ժամանակ կորցնել չարժե․ Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է Վահե Գրիգորյանի հայտարարությունը

    Անհեթեթության վրա ժամանակ կորցնել չարժե․ Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է Վահե Գրիգորյանի հայտարարությունը

    Այսօր լրագրողների հետ զրույցում արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը անդրադարձել է Վահե Գրիգորյանի հայտարարությանը ՍԴ-ի վերաբերյալ։ «Անգամ եթե հիմա ես հայտարարեմ, որ Երկիրը հարթ է, ճգնաժամ չի առաջանա։ Վահե Գրիգորյանի հայտարարությունը ոչ միայն ճգնաժամ չի առաջացնում, այլև չի վկայում դրա առկայության մասին։ Այն, որ Գրիգորյանը հայտարարում է ճգնաժամի մասին, վկայում է, որ սահմանադրությունը բոլորին խոսքի…

  • Կարո՞ղ է արդյոք ՍԴ-ն ներկայիս կազմով անկողմնակալ քննել Քոչարյանի և Խաչատուրովի գործերը

    Կարո՞ղ է արդյոք ՍԴ-ն ներկայիս կազմով անկողմնակալ քննել Քոչարյանի և Խաչատուրովի գործերը

    Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է ընդունել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Այն պայմանավորված է մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով․ 1) նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի,…

  • ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը իշխանություններին

    ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը իշխանություններին

    Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը որն ուղղված է Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին Սահմանադրական դատարանի անդամներին և ՍԴ դատավոր Արման Դիլանյանին ներկայացնում ենք ամբողջությամբ: «Մեծարգո տիկնայք և պարոնայք Սույն գրությամբ դիմելու նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (հետայսու՝ Դատարան) ներկայում հանդես եկող կազմի սահմանադրականության խնդրից բխող սահմանադրական ճգնաժամի հիմքերի պարզաբանումներն են…

  • Ես ողջունում եմ, որ նամակը բոլոր մարմիններին է ուղարկել Վահե Գրիգորյանը և լայն քննարկում հրավիրել. Արարատ Միրզոյան

    Ես ողջունում եմ, որ նամակը բոլոր մարմիններին է ուղարկել Վահե Գրիգորյանը և լայն քննարկում հրավիրել. Արարատ Միրզոյան

    Հունիսի 28-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը: «Ես պատրաստվում եմ այն ուղղել մյուս 131 պատգամավորներին: Կարծում եմ, որ քննարկման մեծ նյութ կա, առիթ կա: Իսկապես անորոշություն կա: Չեմ վարանի ասել, որ նույնիսկ ճգնաժամի մասին կարելի է խոսել: Պետք է հասկանանք, որ խոսում ենք…

  • Վահե Գրիգորյանի մասնակցությունը Քոչարյանի և Խաչատուրովի գործերի քննությանը անհնարին է. ՍԴ

    Վահե Գրիգորյանի մասնակցությունը Քոչարյանի և Խաչատուրովի գործերի քննությանը անհնարին է. ՍԴ

    ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում է ընդունել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրական դատարանի…

  • Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ, կունենա լուրջ խնդիրներ. Սամսոնյան

    Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ, կունենա լուրջ խնդիրներ. Սամսոնյան

    Հունիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանում ընթացող իրադարձություններին, ասաց. «Սահմանադրական դատարանի ներկա դատավոր Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր, ու սահմանադրական նորմերի ցանկացած անհատական մեկնաբանություն անընդունելի է»։ Անի Սամսոնյանը հավելեց. «Գրիգորյանը եկավ, Ազգային ժողովում՝ օրենսդիրում, հայտարարեց, որ ինքը այս պահից ստանձնում է (ՍԴ նախագահի) լիազորությունները, բայց ինչպես…

  • Աշխատակարգային հանդիպմանը իմ կարգավիճակի քննարկման հարցը չի դրվել. Վահե Գրիգորյան

    Աշխատակարգային հանդիպմանը իմ կարգավիճակի քննարկման հարցը չի դրվել. Վահե Գրիգորյան

    Հունիսի 21-ին Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հարցերին պատասխանելիս ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարգավիճակ ունի այժմ ՍԴ-ում, ասաց. «Ես իմ գործընկերների հետ հիմա քննարկման մեջ եմ: Երբ ամենը կվերջանա, բոլոր հարցերի պատասխանները կլինեն»: Վահե Գրիգորյանը նշեց, որ սխալ է համարում այս պահին որևէ մեկնաբանություն անել: Դատավորը նշեց, որ ՍԴ աշխատակարգային…

  • Վահե Գրիգորյանը և Հրայր Թովմասյանը գնացել են ՍԴ՝ աշխատանքի

    Վահե Գրիգորյանը և Հրայր Թովմասյանը գնացել են ՍԴ՝ աշխատանքի

    Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը վաղ առավոտյան գնացել է Սահմանադրական դատարան՝ աշխատանքի։ ՍԴ աշխատանքի է գնացել նաև Հրայր Թովմասյանը։ Սակայն վերջինս չցանկացավ հարցերին պատասնել՝ նշելով, որ եթե կարիք լինի հայտարարություն անել, ապա կանի դա: ՍԴ-ում այսօր տեղի ունեցած աշխատակարգային քննարկման ժամանակ սակայն Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունները չեն քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց…

  • Վահե Գրիգորյանը ՍԴ մուտք կգործի որպես ՍԴ նախագահ

    Վահե Գրիգորյանը ՍԴ մուտք կգործի որպես ՍԴ նախագահ

    Խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Աժ նիստի ընթացքում հանդես եկավ երդմամբ։ Տեղեկացնենք, որ քվեարկությունից անմիջապես հետո ՍԴ նորընտիր դատավորը երդվում է, սակայն Գրիգորյանը խնդրել էր հետաձգել իր երդման արարողությունը, որպեսզի մինչ այդ միջազգային բոլոր ատյաններում դադարեցնի իր մասնակցությունը՝ որպես փաստաբան։ «Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը,…

  • Վահե Գրիգորյանի երդման արարողությունը տեղի կունենա այսօր

    Վահե Գրիգորյանի երդման արարողությունը տեղի կունենա այսօր

    Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացնում է. «Ես դեռ չեմ ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, քանի որ իմ վարույթում և միջազգային ատյաններում գտնվող տասնյակ գործերով և վարույթներով վստահորդներիս ներկայացուցչության լիազորություններս 18.06.2019 թ.-ի դրությամբ դադարեցված համարելու մասին պաշտոնական տեղեկացումներն ուղարկելու համար ժամկետ էր անհրաժեշտ: Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնը ստանձնում է…

  • Մենք այսօր ունենք թեկնածու, որը չի վախեցել և անցել է այդ փշոտ ճանապարհով. Հովհաննես Հովհաննիսյան

    Մենք այսօր ունենք թեկնածու, որը չի վախեցել և անցել է այդ փշոտ ճանապարհով. Հովհաննես Հովհաննիսյան

    Հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում ՍԴ դատավորի պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածությունը քննարկելիս «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, գովելով թեկնածուին, նշեց, որ երբ բոլորը վախենում էին ճնշումներից ու աշխատանքից ազատվելուց, բանտ նետվելուց, Վահե Գրիգորյանը չէր վախենում այդ ամենից։ Հովհաննիսյանը ասաց. «Մենք այսօր ունենք թեկնածու, որը չի վախեցել և անցել է այդ փշոտ ճանապարհով։ Եվ…

  • Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

    Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

    Հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում Վահե Գրիգորյանը քվեարկության արդյունքում ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ՝ ներկայացված նախագահի կողմից՝ նրա սահմանադրական իրավասությունների շրջանակում։ Կողմ քվեարկեցին 99 հոգի, դեմ՝ 22, իսկ 1 քվե անվավեր ճանաչվեց: Հիշեցնենք, որ Գրիգորյանը երկրորդ անգամ էր առաջադրվում։ Նրան աջակցում էր «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ դեմ էր՝ ԼՀԿ խմբակցությունը։ ԲՀԿ խմբակցության անդամները ազատ էին քվեարկում։

  • Ձեր ասած Միշա Գրիգորյանը իմ հայրը չէ. Վահե Գրիգորյանի պատասխանը Գորգիսյանին

    Ձեր ասած Միշա Գրիգորյանը իմ հայրը չէ. Վահե Գրիգորյանի պատասխանը Գորգիսյանին

    Հունիսի 19-ին ՍԴ դատարանի անդամ ընտրելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց թեկնածու Վահե Գրիգորյանին՝ անդրադառնալով նրա կենսագրությանը. «Հանդիպեցի մի փաստաթղթի՝ 1999 թվականին Ռ․ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության ցուցակ, հետաքրքրվեցի, պարզվեց դա հենց առաջխաղացման ցուցակն է: Այսինքն՝ 99-ին նաև առաջխաղացում ունեցաք, և էստեղ մի ուշագրավ բան էլ կար այս ցուցակում. ձեր…

  • ԱԺ օրակարգում է Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրելու հարցը

    ԱԺ օրակարգում է Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրելու հարցը

    Հունիսի 18-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստերի օրակարգում է նաև Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրելու հարցը։ Առաջիկա երկու օրերին էլ կքննարկվեն ԲԴԽ անդամի ընտրության ու բյուջեի կատարողականի հարցերը։ Իր ելույթի ընթացքում Վահե Գրիգորյանը նշեց՝ Հայաստանում երբեմն կարծիք է հնչում, որ բարձր դատարանների դատավորներին ժողովուրդը պետք է ընտրի քվեարկությամբ։ Գրիգորյանի խոսքով՝ նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերը…