վնասվածք
Քաղաքացին գետն անցնելիս կոտրել է ոտքը․ փրկարարները շտապել են օգնության
Հունիսի 30-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին Գետիկ գետն անցնելիս կոտրել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Եթե վնասվածք չունենայի, ադրբեջանցի մարզիկին ավելի խոշոր հաշվով կհաղթեի. Տիգրան Կիրակոսյան
Եվրոպական խաղերի նորընծա չեմպիոն, 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանն ասում է՝ վնասվածքն իրեն խանգարել է լիարժեք հանդես գալ Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ եզրափակիչ մենամարտում։ Մեր սամբիստը, հիշեցնենք, 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ու նվաճել Հայաստանի առաջին ոսկե մեդալը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում․ «Սամադովի հետ 4-րդ անգամ էի մրցում ու չորս անգամ էլ…
Վրաստանում 305 մարդու կալանել են ցույցերի պատճառով
Թբիլիսիում ներքին գործերի նախարարության աշխատակիցները կալանել են 305 մարդու երեկվա ակցիային մասնակցելու պատճառով։ Այս մասին նշված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է Գրուզիա Online-ը։ Նշվում է նաև, որ երեկվա ակցիայի ընթացքում տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ իրավապահները։ Համաձայն տեղեկատվության՝ սկսվել է քննություն Վրաստանի Քր.օր. 225 հոդվածով՝ խմբային բռնության…
Վրաստանում ցուցարարներից երկուսի աչքը հեռացվել է
Թբիլիսիում խորհրդարանի դիմաց իրավապահների կողմից ակցիան ցրելու համար կրակված ռետինե փամփուշտների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: «Գիշերվա ընթացքում 24 հիվանդ ունենք, նրանցից 4-ը վիրահատվել է, 2-ի մոտ առկա է աչքի ծանր վնասվածք, ինչի հետևանքով հեռացվել են աչքերը, մնացած հիվանդների վիճակը կայուն է, ընթանում է հետազոտություն»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է հոսպիտալի…
Առանց Նեյմարի մենք թույլ չենք դարձել․ Դանի Ալվես
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Նեյմարի՝ Ամերիկայի Գավաթի խաղարկությանը չմասնակցելու մասին: Ալվեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։ «Յուրաքանչյուրը, գալով Բրազիլիայի հավաքական և կրելով ազգային ընտրանու մարզահագուստը, պետք է ապացուցի, որ արժանի է դրան՝ անկախ նրանից Նեյմարը կազմո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք պետք է ապացուցենք դա, քանի որ պատմական հավաքական ենք ներկայացնում, որին հարգում են…
Ռեփեր Գուֆը հայտնվել է հիվանդանոցում
Ռեփեր Գուֆը հայտնել է, որ ուսի մասում վնասվածքով գտնվում է հիվանդանոցում։ Սակայն արտիստը չի հաղորդել, թե իրականում ինչ է պատահել իր հետ: Գուֆի հարազատներն ու ընկերները նույնպես չեն մեկնաբանում տեղի ունեցածը։ Ալեքսեյ Դոլմատովն իր Instagram-ում հրապարակել է Գուֆի լուսանկարը, որտեղ նա գտնվում է հիվանդասենյակում, ուսի վրա կա վիրակապ, սակայն այս ամենից բացի նա ծխում է։…
Նեյմարը չի մասնակցի Ամերիկայի Գավաթի խաղարկությանը
Նեյմարը վնասվածք է ստացել Քաթարի հետ ընկերական խաղում: Բրազիլացի ֆուտբոլիստը չի կարողացել զսպել արցունքներն ու բժիշկների օգնությամբ քայլել է դեպի հանդերձարան: Այնուհետև նա մարզադաշտն լքել է հենակների օգնությամբ: Նշենք, որ Բրազիլիայի հավաքականի բժիշկներն արդեն հաստատել են Նեյմարի վնասվածքը։ Նրա մոտ սրունքաթաթի կապանների պատռվածք է ախտորոշվել: Վնասվածքի պատճառով նա չի կարողանա մասնակցել Ամերիկայի Գավաթի խաղարկությանը:
Դենիել Քրեյգը վնասվածք է ստացել նկարահանման ժամանակ
Դերասան Դենիել Քրեյգը գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումների ընթացքում վնասված է ստացել և հիմա պատրաստվում է վիրահատության: Այս մասին հայտնում է Daily Mirror թերթը: Ըստ տվյալների` դերասանը ոտքը վնասել է Ճամայկայում: Ենթադրվում է, որ նա վիրահատությունից հետո 2 շաբաթ վերականգնվելու է: Այժմ նկարահանումներն ընդհատվել են: Չնայած այս խնդիրներին, ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը չի…
Սալահը կարող է չմասնակցել ՉԼ կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը
«Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը հնարավոր է բաց թողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը: Պատճառը՝ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի «Նյուքասլ»-ի դեմ խաղում ստացած վնասվածքն է, որի պատճառով նա կարող է չխաղալ 6 օր: Ակումբի բժիշկներն արդեն հետազոտել են հարձակվողին, սակայն ֆուտբոլիստը ևս մեկ հետազոտություն պետք է անցնի: Հիշեցնենք, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում,…
Դուբրավկան մեկնաբանել է Սալահի վնասվածք ստանալու դրվագը
ԱՊԼ-ի 37-րդ տուրում կայացած «Նյուքասլ» – «Լիվերպուլ» (2:3) հանդիպման ժամանակ մերսիսայդցիների կիսապաշտպան Մոհամեդ Սալահը բախվելով «Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկայի հետ վնասվածք ստացավ: Դրվագի մասին իր կարծքին է հայտնել դարպասապահը։ «Ես նրան ձեռքով չեմ հարվածել, չեմ խփել: Ամենայն հավանականությամբ, դա իմ ազդրն էր: Ի սկզբանե, ես վստահ չէի, թե ով վնասվածք հասցրեց Սալահին` ե՞ս, թե՞ ինչ-որ…
Կեյտան շարքից դուրս է մնացել 2 ամսով
Յուրգեն Կլոպը պատմել է Նաբի Կեյտայի վերականգնման ժամկետների մասին. «Սարսափելի անհաջողություն է: Նաբին նվազագույնը երկու ամիս բաց կթողնի: Վատ նորություն է ու ոչ միայն մեզ համար, քանի որ առջևում Աֆրիկայի Գավաթն է: Վերջին խաղերում նա հիանալի մարզավիճակ էր հավաքել, բայց երբեմն թե՛ կյանքում, թե՛ ֆուտբոլում տեղի են ունենում նման բաներ: Սա լավ չէ, ամեն ինչ…
Ակրոպոլիսում կայծակի հարվածից 4 մարդ է տուժել
Հունաստանում՝ Ակրոպոլսում, կայծակի հարվածից 4 մարդ է տուժել։ Կայծակը հարվածել է հնագիտական համալիրի տարածքում գտնվող պահակակետի մոտակա տարածքին։ Վնասվածքներ են ստացել 2 զբոսաշրջիկ և 2 պահակ։ Դեպքի վայր են կանչվել շտապօգնության բրիգադներ։ Տուժածները հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է Newsit-ը։
Վնասվածքիս վերականգնման համար ամենաշատը 2 շաբաթ կպահանջվի․Ռոնալդու
Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե երբ կվերականգնվի ազդրի վնասվածքից, որը ստացել է Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Պորտուգալիա-Սերբիա(1:1) հանդիպման ժամանակ: «Մի՛ անհանգստացեք այս վնասվածքի պատճառով: Ես իմ մարմինը լավ գիտեմ: Կարծում եմ՝ վերականգնման համար ամենաշատը 2 շաբաթ կպահանջվի: Ամեն ինչ լավ կլինի»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: Հիշեցնենք,որ Ռոնալդուն խաղի 29-րդ րոպեին է վնասվածք…
Նապոլիի 3 ֆուտբոլիստ 3 շաբաթով դուրս են մնացել շարքից
«Նապոլիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ միանգամից 3 ֆուտբոլիստ վնասվածքի պատճառով նվազագույնը երեք շաբաթ բաց կթողնի: Կիսապաշտպան Լորենցո Ինսինյեի մոտ ազդրի մկանային վնասվածք է ախտորոշվել: Վերականգնման համար 3 շաբաթ կպահանջվի: Պաշտպան Վլադ Կիրիկեշի մոտ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է։ Կիսապաշտպան Ամադու Դիավարան շարքից դուրս է մնացել ոտքի վնասվածքի պատճառով և 3 շաբաթ անց նա նորից…
Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է խաղադաշտ
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ: 30-ամյա հայ կիսապաշտպանը մասնակցել է «Արսենալ»-ի Մ-23 թիմի «Վեսթ Հեմ Մ-23»-ի հետ հանդիպմանը: Մխիթարյանը ընդգրկված է եղել մեկնարկային կազմում և մասնակցել է առաջին խաղակեսին, ինչից հետո հանդիպումը դադարեցվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այդ ժամանակ լոնդոնցիները հաշվի մեջ առաջ…















