fbpx
Աշխարհ

Վրաստանում ցուցարարներից երկուսի աչքը հեռացվել է

Թբիլիսիում խորհրդարանի դիմաց իրավապահների կողմից ակցիան ցրելու համար կրակված ռետինե փամփուշտների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Գիշերվա ընթացքում 24 հիվանդ ունենք, նրանցից 4-ը վիրահատվել է, 2-ի մոտ առկա է աչքի ծանր վնասվածք, ինչի հետևանքով հեռացվել են աչքերը, մնացած հիվանդների վիճակը կայուն է, ընթանում է հետազոտություն»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է հոսպիտալի տնօրեն Գիորգի Կորձախիան:

Ակցիայի մասնակիցներից բացի վիրավորվել է ավելի քան 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ