ՏԱՍՍ
Միացյալ Նահանգները հայտարարել է գերձայնային մարդատար ավիահանրանավի ստեղծման մասին
Միացյալ Նահանգների Hermeus մասնավոր ընկերությունը մայիսի 13-ին հայտարարել է սեփական գերձայնային մարդատար ավիահանրանավի ստեղծման ծրագրում սկզբնական կապիտալի ներգրավման մասին: Hermeus-ի կողմից շարադրված տեղեկատվությանը համապատասխան՝ նրա առաջին ֆինանսական գործընկերն է դարձել Khosla Ventures վենչուրային հիմնադրամը, որը գտնվում է Կալիֆորնիայի նահանգում: Hermeus ստարտապի վկայությամբ, որը գտնվում է Ատլանտայում, խոսքը վերաբերում է ավիահանրանավի կառուցմանը, որը կարող է զարգացնել…
Մեծ Բրիտանիայի նոր 50-փենսանոց մետաղադրամը Շեռլոք Հոլմսի պատկերով
Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը թողարկել Է 50-փենսանոց մետաղադրամ՝ գրական պերսոնաժ Շեռլոք Հոլմսի պատկերով: Թողարկումը կատարվել Է գրող Արթուր Կոնան Դոյլի ծննդյան 160-ամյակի առթիվ: Մետաղադրամի դիզայներ Սթիվեն Ռոյի խոսքով՝ ինքը ձգտել Է թվարկել Շեռլոք Հոլմսի արկածներից ամենահանրաճանաչները, ինչի պատճառով տառերն ստիպված փոքրացվել են: «Հուսով եմ, որ դա կխրախուսի «ներքին խուզարկուին» նրանց մոտ, ում հետաքրքրել է մետաղադրամը:…
Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթին «Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի» մրցանակ կհանձնվի
Երգիչների համար «Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի»՝ 15 հազար դոլարի չափով հատուկ մրցանակ կհանձնեն Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթի շրջանակներում: Մայիսի 13-ին ՏԱՍՍ գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է կազմկոմիտեի համանախագահ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Վալերի Գերգիևը: «Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի» մրցանակն առաջարկել են հիմնել Մետրոպոլիտեն-օպերայի երկրորդ մարդը՝ Սառա Բիլինգհյորսթ-Սողոմոնը,ինչպես նաև «Մեներգում» մասնագիտությամբ ժյուրիի նախագահը, և ԱՄՆ-ից մեր…
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իր երկու նավթային լցանավերը թիրախ են դարձել ԱՄԷ-ի ջրերում
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և հանքային պաշարների նախարար Խալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը հայտարարել է, որ մայիսի 12-ի առավոտյան ԱՄԷ տարածքային ջրերի մերձակայքում դիվերսիայի օբյեկտ դարձած չորս առևտրային նավերից երկուսը սաուդյան նավթային լցանավեր Էին: «Երկու սաուդյան նավթային լցանավեր սաբոտաժի թիրախ են դարձել ԱՄԷ-ի բացառիկ տնտեսական գոտում,- ասված է ալ Ֆալեհի հայտարարության մեջ:- Երկու նավերից…
Կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավից հայտնաբերվել են Հովհաննես Այվազովսկու կտավները:
«Նեպտուն» ստորջրյա արշավախմբի անդամները տեսանյութ են հրապարակել 1895 թվականին՝ Սևծովյան նավատորմի «Պենդերակլիա» նավին բախվելու հետևանքով կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավից: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, կադրում երևում են կտավների հատվածներ, որոնց մեջ ենթադրաբար կան հայ հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները: Արշավախմբի անդամները դեռևս չեն շտապում բարձրացնել պահպանված ցուցանմուշները՝ դրանք կորցնելու վտանգից ելնելով: Փորձաքննության ղեկավար Ռոման Դունաևի խոսքով՝…
Ճապոնիայում օրենք է ընդունվել անվճար մանկապարտեզների վերաբերյալ
Մայիսի 10-ին Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատն օրենք է ընդունել անվճար մանկապարտեզների մասին, որն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հոկտեմբերին: Ապրիլին այս փաստաթուղթը հաստատվել էր նաև ստորին պալատում: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Նոր օրենքի համաձայն, մանկապարտեզներ հաճախումն անվճար կդառնա 3-ից մինչև 5 տարեկան բոլոր երեխաների համար: Վերին պալատը մայիսի 10-ին նաև ընդունել է օրենք,…
Յարոսլավում կայացած փառատոնի գալա համերգին ներկայացել է կոմպոզիտոր Արման Գուշչյանը
Յարոսլավում նախօրեին կայացել է աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի գեղարվեստական ղեկավարությամբ անցկացվող 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ գալա համերգը։ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ առաջին անգամ հանդիստեսին ներկայացվել է ալտի, հարվածային և լարային գործիչների համար գրված «Letters and wave» ստեղծագործունը, որի կոմպոզիտորն է Արման Գուշչյանը։ Երիտասարդ կոմպոզիտոր Արմեն Գուշչյանը Մոսկվայի կոնսերվատորիայի երիտասարդ կոմպոզիտոների ակումբի համահիմնադիրն է։…
«Անսովորները» ֆիլմը կցուցադրվի Կաննի 72-րդ կինոփառատոնին
«Անսովորները» ֆրանսիական ֆիլմն ընտրվել է Կաննի առաջիկա 72-րդ կինոփառատոնի եզրափակիչ երեկոյին ցուցադրելու համար: Այդ մասին տեղկացրել է կինոֆորումի մամուլի ծառայությունը: «Կինոժապավենը, որը մասնակցում է փառատոնի հիմնական մրցույթին, բեմադրվել է Օլիվիե Նակաշի և Էրիկ Տոլեդանոյի կողմից և այն կցուցադրվի մայիսի 25-ին փառատոնի վերջին սեանսում»,֊ նշել են մամուլի ծառայությունում: Ֆրանսիական ռեժիսորա-սցենարային Նակաշ-Տոլեդանո տանդեմը հռչակվել է 2011 թվականին…
Ամստերդամի ծրագիրը էլեկտրամոբիլների վերաբերյալ
Ամստերդամի մունիցիպալիտետը հրապարակել է ծրագիր, համապատասխան որի 2030 թվականից մուտքը քաղաք փակ կլինի ավտոտրանսպորտի բոլոր տեսակների համար, բացառությամբ՝ էլեկտրամոբիլների: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ֊ը։ Ինչպես հայտնել է Dutchnews լրատվական պորտալը, տեղական իշխանությունները կարծում են, որ այդ քայլը թույլ կտա քաղաքացիների կյանքի տևողությունն ավելացնել երեք ամսով։ Տեղեկացնում են,որ արդեն 2020 թվականից կարգելվի այն դիզելային ավտոմեքենաների մուտքը…
ԱՄՆ-ում Kepler աստղադիտակով էկզոմոլորակ են հայտնաբերել, որտեղ կյանք կարող է լինել
ԱՄՆ-ում փորձաշրջան անցնող ուսանողուհիները էկզոմոլորակների որոնման Kepler աստղադիտակից ստացվող տեղեկատվության շնորհիվ հայտնաբերել են նոր հազվագյուտ մոլորակ: Ինչպես հաղորդել են ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում (NASA), այս մոլորակի վրա պայմանները կարող են հարմար լինել կյանքի համար, հաղորդում է ТАСС-ը: K2-288Bb մոլորակը գտնվում է Երկրից 226 լուսային տարի հեռավորության վրա, Ցուլի համաստեղությունում: Այն գտնվում է…
Google-ը 1 մլրդ դոլար կներդնի Նյու Յորքում իր ներկայացուցչության ընդլայնման համար
Google ընկերությունը Նյու Յորքի իշխանությունների հետ պայմանավորվել Է մի քանի շենքերի վարձակալման շուրջ՝ քաղաքում իր ներկայացուցչության հիմնանորոգման եւ ընդլայնման համար: Ինչպես դեկտեմբերի 17-ին ընկերությունը հայտնել Է իր կայքում, բարեկարգման գործում ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 1 մլրդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ձևակերպվել Է երկու շենքի վարձակալում Հադսոն-սթրիթում, որոնք գտնվում են Մանհեթենի հարավային մասում: «Այսօր մենք եւս մեկ…
Ստրասբուրգի հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի
Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է AFP գործակալությունը: Ավելի վաղ Փարիզի դատախազ Ռեմի Էյթսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել: Երեքշաբթի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեկաթը Ստրասբուրգի Սուրբծննդյան շուկայի հարևանությամբ հրաձգություն էր կազմակերպել: Ստրասբուրգի քաղաքապետը միջադեպը ահաբեկչություն…
Մահացել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը
Այսօր 78 տարեկանում մահացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը: 2001-ից 2010-ը թթ. նա եղել է ՀՀ նախագահների անձնական լուսանկարիչը: Մ. Շահբազյանը հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: Աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից: 1976-2001թթ աշխատել է «Արմենպրես» գործակալությունում: 2001-2010թթ եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի…
Անօդաչու թռչող սարքերի լիցքավորում լազերային ճառագայթի միջոցով
Շվեյցարիայի Լոզան քաղաքի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում (EPFL) մշակում են օդում լազերի օգնությամբ անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) լիցքավորման տեխնոլոգիա: Համակարգի հանգուցային բաղադրիչը սեփական լաբորատորիայում աճեցված արհեստական ալմաստն է, որի շնորհիվ լազերային ճառագայթը բավականին հզոր է դառնում, որպեսզի էներգիայով սնուցի զգալի տարածության վրա գտնվող մուլտիկոպտյորը: Ինչպես իր կայքում նշում է EPFL-ը, այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաեւ…














