Տավուշ
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանի որոշմամբ Թաթուլ Ստեփանյանը նշանակվել է Տավուշի փոխմարզպետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Թաթուլ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ», – ասված է որոշման մեջ։
Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով Տավուշի մարզում է
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության կողմից 2018 թվականին կատարված աշխատանքներին: ՔԿ նախագահը շնորհավորել է Հովիկ Խաչատրյանին՝ Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և համոզմունք հայտնել, որ իր աշխատանքով կարողանալու է ապահովել գերազանց ցուցանիշներ՝ դառնալով մարզի բնակչության վստահությունը վայելող…
Տավուշի մարզի Այրում քաղաքում այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ
Մարտի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Այրում քաղաքում այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ և ջերմահարվել երեք պտղատու ծառ, Դիտավան համայնքի հանդամասերում` մոտ 1500 քմ մացառուտ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8 փողոցի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ, Վանաձոր քաղաքի…
Բագրատաշենի անցակետի մոտ 14,5 տ զուգագուլպա և 300 մ հաղորդալար է այրվել
Մարտի 16-ին՝ ժամը 20:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում՝ մաքսատան մոտ, այրվում է բեռնատար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:07-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել են «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Տ.) և բեռը (14.5 տ զուգագուլպա և 300 մ հաղորդալար):
Պատահար Տավուշի մարզում. կան տուժածներ
Մարտի 16-ին` ժամը 04:28-ին, «911» ծառայության տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 01:55-ի սահմաններում Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս բերելու և ավտոքարշակին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ներքին Ծաղկավան գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան…
Տավուշի մարզում ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ
Եվրոպական միության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզի բնակիչների համար ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ։ Ինչպես հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, Եվրամիության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամը 2018 թ․ հուլիսին հայտարարել էր փոքր դրամաշնորհների մրցույթ՝ զբոսաշրջության,…
Խոշորացված համայնքների բնակիչները կրկին դժգոհ են
Ինչ խնդիրներ կան խոշորացված համայնքներում և ինչ է փոխվել համայնքների միավորման արդյունքում։ Այս հարցերն են քննարկվելու «Կառուցողական երկխոսության հանձնառություն» խորագրով եռօրյա համաժողովի ընթացքում, որը նախաձեռնել է «Կոմպաս» գիտահետազոտական ՀԿ-ն: Նախորդ տարի ձևավորվել է նաև «Համազարկ» կոալիցիան, որի մեջ ընդգրկված են մարզերում և մայրաքաղաքում գործող 34 հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն համայնքերի կարիքների գնահատման մեխանիզմների…
Վարչապետի որոշմամբ` Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ` Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սամվել Ռուբենյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Սերգեյ Սարուխանյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ…
Հնարավոր է Տավուշի մարզպետ նշանակվի Հայկ Չոբանյանը
«Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Հայկ Չոբանյանը, հնարավոր է, նշանակվի Տավուշի մարզպետ։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Չոբանյանը չհերքեց տեղեկությունը։ «Սպասենք առաջիկա օրերին, կտեսնենք պաշտոնապես», – ասաց նա։ Հարցին, թե այդ թեմայով որևէ քննարկում եղե՞լ է, Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա հիմա էական է։ Եկեք սպասենք»։
Գյուղնախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր
Մարզում զարգանում են խաղողագործությունն ու գինեգործությունը, առկա են գյուղական տուրիզմի զարգացման նախադրյալներ B24-ի փոխանցմամբ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը, փոխնախարար Արտակ Քամալյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն…
«Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, և բոլորս պարտավորություն ունենք սոցիալապես խոցելի խմբերի առաջ», – Արարատ Միրզոյան
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այս առիթով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը գրում է. Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում: Ըստ այդմ՝ առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական…
2000 ընկուզենու ծառ է տնկվել ոստիկանների կողմից
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ծառատունկ էր կազմակերպել, որի ընթացքում երկու հեկտարի վրա տնկվել է ընկուզենու 2000 տնկի։ Ծառատունկին մասնակցել են Սևքարի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնում ոստիկանության ծառայողները, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները, մազրպետարանի ու բնապահպանության աշխատակիցները։
«Հակառակորդին պետք է հետ շպրտել նոր զբաղեցրած դիրքերից», – Արա Գասպարյան
«Մեր երկրի ներսում ընթանում է պացիֆիզմի քողի տակ պարտվողականության անթաքույց քարոզարշավ». կարծում է «Ազգային օրակարգ» հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արա Գասպարյանը՝ տեղեկացնում է aravot.am-ը: – Հայաստանի Հանրապետությունը մտնում է ընտրական փուլ, և մոտակա մի քանի շաբաթներին հանրության ուշադրությունն արտաքին մարտահրավերներից առավել կենտրոնանալու է ներքաղաքական քննարկումների ու հիմնախնդիրների վրա: Մինչդեռ, մասնագետները պնդում են, որ մեր…
Նոր իշխանությունների նկատմամբ վստահությունը Սփյուռքում մեծ չէ
Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ վստահությունը պարզվում է Սփյուռքում այնքան մեծ չէ, որքան ջանում են ներկայացնել: Այս մասին վկայում է նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքված գումարի չափը: Այդ մասին հայտնում է henaran.am-ը. Նոր իշխանությունները հայտարարում էին, թե մեր սփյուռքահայ քույրերն ու եղբայրները կանգնած են իրենց թիկունքին եւ ներդրումների մեծ հոսք է լինելու պետականաշինության…














