Տեղեկություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանից գերիների վերադարձի մասին հաստատված, ճշտված տեղեկություն չունի այս պահին, իրականացվում են ճշտումներ: Այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե 5 ռազմագերի կվերադարձվի Հայաստան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է «1. Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձևակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) գյուղ») հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը…
Հայական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծերի համարները: Ռազմական դրության պայմաններում սոցիալական աջակցություն տրամադրելու և ստանալու համար զանգահարել 117 կամ 114 Առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի նախանշանների դեպքում այցելել ժամանակավոր բնակության վայրին ամենամոտ գտնվող պոլիկլինիկա, թեժ գիծ` 8003 Զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար Պաշտպանության նախարարության թեժ գիծ`…
Երեկ avia.pro լրատվակայքը տեղեկություն էր տարածել, թե թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա։ Ըստ կայքի աղբյուրների՝ թուրքական կողմը հերթական շատ վտանգավոր սադրանքն է սանձազերծել՝ իր F-16 կործանիչներն ուղղելով դեպի Երևան, հայտնում է Infocheck-ը։ «Առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռներ ուղղություն են բռնել դեպի Երևան՝ մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, ինչը Թուրքիայի…
Reuters լրատվական կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշումներ կընդունի չինական IT ընկերությունների հետ կապված։ Պոմպեոյի խոսքով՝ IT ընկերություններ սպառնում են երկրի ազգային անվտանգությանը։ Մինչ այս ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ երկրում արգելելու է չինական TikTok հավելվածի աշխատանքը։ Մայք Պոմպեոյի խոսքով էլ՝ TikTok-ը չինական այլ սոցցաների հետ կարող…
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Հարգելի ընկերներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ իմ կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իմ անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Դրանք արդեն ընդունվել են վարույթ: Ինչպես նաև այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված մեկ հաղորդում հանցագործության…
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն տեղեկություն կտրամադրի կորոնավիրուսի ծագման մասին: Այն հարցին, թե ե՞րբ ԱՄՆ իշխանությունները կտեղեկացնեն կորոնավիրուսի ծագման մասին, Թրամփը պատասխանել է. «Մենք որոշ ժամանակ անց կտրամադրենք շատ հստակ տեղեկատվություն»: Մինչ այս Թրափմը պնդում էր, որ Չինաստանն է մեղավոր վարակի տարածման մեջ։ Հիշեցնենք, որ ի տարբերություն Թրամփի ԱՄՆ ազգային հետախուզությունը հայտարարել…
Քիչ առաջ լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն, որի համաձայն՝ Գավառում տեղի ունեցած միջադեպերից հետո, Նորատուս համայնքի բնակիչները ներխուժել են Արմենիա ԲԿ։ Ըստ տեղեկատվության Արմենիա ԲԿ-ում են գտնվել միջադեպի արդյունքում վնասվածքներ ստացած անձինք։ Նշվում է, որ բնակիչները հարձակվել են բժիշկներից մեկի վրա և վնասել նրան, իսկ քրեական ոստիկանության աշխատակիցները այս պահին շրջափակել են տարածքը։ ՀՀ ոստիկանությունից Տեղեկատվության…
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների վերաբերյալ հայտարարգրերը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով․ «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության համաձայն, 2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձանց հարկային մարմնի կողմից…
Իտալական «Միլանի» 25-ամյա պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի պայմանագիրը ակումի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Իտալացի ֆուտբոլիստը մտադիր է իր ներկայիս պայմանագիրը երկարաձգել միլանյան ակումբի հետ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել , որ իտալացի ֆուտբոլիստով հետաքրքրված է Հռոմի «Լացիոն»: Աղբյուրը՝ calciomercato․
ՀՀ ԱԳ նախարարությունը անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկությանն, ըստ որի՝ «ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից»։ Դիտարկմանը՝ տեղեկություն է հայտնվում նաև, որ համապատասխան քննարկում է տեղի ունեցել ՀՀ գերատեսչությունների միջև այդ թեմայով, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Մենք արդեն բազմիցս հերքել ենք այդ տեղեկատվությունը: Ներկայում փորձ է արվում…
Facebook-ի վարչությունը մտադիր է ներկայացնել գործառույթ, որի միջոցով օգտատերերը կկարողանան պարզել, թե իրենց մասին ինչ տեղեկություն է ստացվում սոցցանցում այլ ինտերնետ-ռեսուրսներից, ինչպես նաև հեռացնել այդ տվյալները: Այս մասին ասված է հայտարարության մեջ, որը հրաարակվել է Facebook-ի պաշտոնական բլոգում: Սոցցանցի աշխատակիցները մտադիր են դիտման համար բացել բաժին, որտեղ կբերվի հավելվածների և կայքերի ցանկը, որոնք տվյալներ են…
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակելուց հետո զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ այն մասին, թե իբր քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» է սկսվել, և քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ազատվում է նախկին կադրերից։ Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում…