Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանի շնորհավորական խոսքերը
ՀՀ փախվարչապետի պաշտոնակատար տիգրան Ավինյանը Տելեգրամի իր պաշտոնական էջում շնորհավորանքի խոսքեր է հղել, ինչպես նաև հրապարակել լուսանկար կնոջ և երեխաների հետ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ?», – գրել է Ավինյանը։
Փոխվարչապետի պաշտոնակատարի օգնականի գրառումը բուռն արձագանքների է արժանացել
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ջերմուկի ավագանու կայացրած որոշմանը՝ կապված՝ Ջերմուկ համայնքում մետաղական հանքարդյունաբերություն արգելելու հետ։ «Ջերմուկի ավագանին որոշում է կայացրել հավանություն տալ մոտ 3000 բնակիչների ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈւՆԱԲԵՐՈւԹՅՈւՆՆ ԱՐԳԵԼԵԼՈւ վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Անկախ նրանից , թե հետապնդվող նպատակը…
Վանաձորում գազաբալոնների արտադրություն է հիմնվել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկա է եղել գազաբալոնների արտադրության գործարանի բացման արարողությանը, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Ավելի վաղ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ դեկտեմբերի վերջին Լոռու մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն է հիմնվելու՝ մոտ 150…
Լեհական հոլդինգը մտադիր է Հայաստանում տրակտորների արտադրություն սկսել
Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ, տեղեկացնում են Ավինյանի գրասենյակից։ Ըստ աղբյուրի, Տիրգան Ավինյանը վերհիշել է, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացք» ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն սկսելու իր գրասենյակ ուղարկված առաջարկը զուգադիպել…
Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորները
Factor.am-ը գրում է. Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքը, նախնական տվյալներով, կստանա 84 մանդատ, որոնք կբաշխվեն համամասնական և ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև: Մինչ այդ, սակայն, ներկայացնենք, թե 13 ընտրատարածքներում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ի՞նչ արդյունքներ են գրանցել: Երևան քաղաքի Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող…
Տիգրան Ավինյանն ընդունեց Մալիկա Գենդուրիին
Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, հայտնում է 1in.am-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, Հանդիպմանը ներկա էր նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշեց, որ բաց և թափանցիկ միջավայրում…
Այսօր Հայաստանում կայանում են աննախադեպ ազատ ընտրություններ
Տիգրան Ավինյանը Տելեգրամի իր պաշտոնական էջում գրել է. Այսօր Հայաստանում կայանում են աննախադեպ ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ։ Հաղթանակը հենց սա է, իսկ մեծ փոփոխությունները դեռ առջևում են:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին վթարված ՍՈՒ-25-ի օդաչուներին
ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նախարարներ և բարձրաստիճան զինվորականներ: «Դեկտեմբերի 4-ին մենք երկու ծառայակից ընկեր կորցրեցինք, հարենիքի…
«Տիգրան Ավինյանը համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ», – «Հրապարակ» թերթ
«Հրապարակ» թերթը գրում է. «Համացանցում են հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներից մեկի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից երևում է, որ նա համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ: Ավինյանն առաջադրվել է Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Մասնավորապես՝ Աջափնյակում նրան աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները», նախկին փոխթաղապետ Արման Միքայելյանն ու իր «կամանդը»:
Նոր խոշոր ներդրում Հայաստանում
«Էկոտեխպրոմը» կկատարի 285 – 340 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կալցինացված սոդա, կերակրի ու տեխնիկական աղ, և ապակիներ արտադրող արդյունաբերական համալիր կառուցելու համար` փոխանցում է Infocom-ը: Տիգրան Ավինյանն ընդունել է ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության տնօրեն Սերգեյ Սոպինին և Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին:
«Թավշյա հեղափոխությունից հետո նոր հեռանկարներ են բացվել ՄԱԿ-ի հետ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման համար», – Տիգրան Ավինյան
Gov.am-ը գրում է. Նոյեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ…
Կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին
Նոյեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց և բացման ելույթով հանդես եկավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը։ Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ էներգետիկ շաբաթին մեծաթիվ շահագրգիռ ընկերությունների, ներդրողների, փորձագետների մասնակցությունը վկայում է այն նշանակալի հետաքրքրության մասին, որը ձևավորվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի նկատմամբ: Փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ՝…
«Հանրապետական կուսակցության և ՔՊ-ի միջև մրցակցություն չեմ տեսնում» Տիգրան Ավինյան
Լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասել է. «Հանրապետական կուսակցությունն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու իրենց տրված հնարավորությունը, այնպես էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու հնարավոր տրվելիք մանդատը: Ես, անկեղծ ասած, Հանրապետական կուսակցության և ՔՊ-ի միջև մրցակցություն չեմ տեսնում: Ես համոզված եմ, որ գալիք ընտրությունների արդյունքում ունենալու ենք բավականին ուժեղ և կայացած…














