Տոկիո-2020
ԱՄՆ բասկետբոլի հավաքականը ջախջախեց Իրանի ընտրանուն․ Տոկիո-2020
Այսօր Տոկիոյում կայացան բասկետբոլի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի երկու հանդիպումներ: Մրցաշարի ֆավորիտ ԱՄՆ հավաքականը ջախջախել է Իրանի ընտրանուն (120: 66): Դեմիան Լիլարդը այդ խաղում կատարել է 7 երեք միավորանոց արդյունավետ նետում: A խմբի մյուս խաղում կհանդիպեն Ֆրանսիան և Չեխիան: B խմբում Գերմանիան հաղթել է Նիգերիային (99:92), իսկ Իտալիան հանդիպելու է Ավստրալիայի հետ:
Ճապոնիայի համար Օլիմպիական խաղերն արժեցել են 15 մլրդ եվրոյից ավել
Տոկիոյի Օլիմպիական խաղերը Ճապոնիայի ու Տոկիոյի կառավարությունների համար արժեցել է 15,4 միլիարդ դոլար։ Այս մասին ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանի նիստին ասել է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտերի նախագահ Տոկիրո Մուտոն։ Նա նշել է, որ նախապես ծրագրված բյուջեին ևս 900 միլիոն է տրամադրվել՝ խաղերի անկացման համար անվտանգ միջավայր ստեղծելու նպատակով։ Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը պետք է կայանային նախորդ տարի, սակայն…
Վերսկսվել է Օլիմպիական կրակի փոխանցումավազքը
Տոկիո-2020-ի շրջանակներում վերսկսվել է Օլիմպիական խաղերի փոխանցումավազքը։ Մեկնարկը տրվել է մարտի 25-ին՝ ճապոնական ֆուկուսիմա մարզից։ Հիշեցնենք, որ փոխանցումավազքը դադարեցվել էր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված։ Վերսկսվելուց հետո, սակայն, յուրաքանչյուր ջահակիր գտնվելու է վերահսկողության ներքո․ նրան ուղեկցելու են 10 աշխատակիցներ և 1 մեկ ոստիկան։ Նախատեսվում է, որ կրակն անցնելու է Ճապոնիայի մարզերով ու 121 օր անց վերադառնալու է…
Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 օր
Ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը հիշեցնում է, որ խաղերի մեկնարկին մնաց 180 օր։ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում նախատեսված Օլիմպիական խաղերի հետաձգման մասին հայտնի դարձավ 2020 թվականի մարտին, երբ կորոնավիրուսը մեծ թափով տարածվում էր։ Չհանայած մեկ տարով հետաձգմանը՝ Օլիմպիական խաղերը պահպանել են իրենց անվանումը՝ Տոկիո-2020։ Տոկիո-2020-ի մեկնարկը նախատեսված է 2021 թվականի հուլիսի 23-ին, իսկ ավարտը՝ օգոստոսի 8-ին։
Չի բացառվում Օլիմպիական խաղերի անցկացումը «փակ դռների հետևում»
«Տոկիո – 2020» կազմկոմիտեն մինչև տարեվերջ կչափագրի և կհավաստագրի Սապորո նահանգի Օդորի այգու խճուղին: Այնտեղ կանցկացվեն սպորտային քայլքի և մարաթոնյան վազքի մրցումները, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ թեստային մրցումները Սապորոյում տեղի կունենան 2021 թ․ մարտից մինչև մայիս, որի ձևաչափը քննարկման փուլում է: Դեռ չի որոշվել այն կլինի մարաթոն, թե՝ կիսամարաթոն։ Օլիմպիական խաղերի…
Կարծիք է հնչել, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը դառնալու են վերածննդի խորհրդանիշ
Տոկիո նախահանգապետի պաշտոնում վերընտրված Յուրիկո Կոիկեն նշել է, որ Տոկիոյի քաղաքային իշխանությունը հետևում է աշխարում կորոնավիրուսային իրավիճակին ու ՄՕԿ-ի հետ համագործակցելով նախապատրաստվում է օլիմպիական խաղերին։ «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն ու Ճապոնիան համատեղ հայտարարել էին, որ խաղերն անցկացվելու են պարզեցված ձևաչափով։ Հիմնական սկզբունքները լինելու են անվտանգ միջավայրն ու քիչ ծախսերը։ Կազմկոմիտեն կարծիք է հայտնել, որ հաջորդ տարի նախատեսված…
Ուժեղ ֆեդերացիաներ՝ ուժեղ օլիմպիական շարժում
Օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ասոցիացիան պայմանավորվել է հաշվետու – ընտրական գլխավոր համաժողովն անցկացնել հեռավար, 2020 թ․ նոյեմբերին: Այն նախատեսված էր գարնանը, սակայն հետաձգվել է COVID-19 համաճարակի պատճառով, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ տեսակոնֆերանսի ընթացքում կազմակերպության խորհուրդը հրապարակել է կատարած աշխատանքների արդյունքները։ Դրանք կոչված են համաճարակի հետևանքով ֆեդերացիաներում ծագած խնդիրների լուծմանը: Ուժեղ ֆեդերացիաներ՝ ուժեղ…
Օլիմպիական խաղերի ենթակառուցվածքների մեծ մասը հասանելի կլինի 2021-ին
Տոկիոյի օլիմպիական խաղերի ենթակառուցվածքների 80 տոկոսը հասանելի կլինի 2021 թ. ամռանը: Այս մասին հաստատել են կազմկոմիտեի ներկայացուցիչները։ Բանակցություններ են ընթանում օլիմպիական գյուղն ու մամուլի գլխավոր կենտրոնն օգտագործելու հնարավորության վերաբերյալ, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Որոշ կառուցապատողներ որոշել են օլիմպիական ավանի բնակարանների վաճառքը սկսել 2021թ․։ Մնացածի հետ հարկ կլինի գնալ փոխզիջման։ Նշվում է, որ Տոկիոյի քաղաքային…
Որոշվել է ամառային օլիմպիական խաղերն անցկացնել փոքր ծավալով
« Տոկիո-2020 » կազմկոմիտեի գործադիր տնօրեն Թոշիրո Մուտոն հայտարարել է, որ 2021 թվականին տեղափոխված ամառային օլիմպիական խաղերը կկազմակերպվեն փոքր ծավալով ու կխրախուսվի պատվիրակությունների օպտիմալացման գաղափարը։ Նշվել է, որ ամենակարևորը միջացառումն անվտանգ ու պարզ անցկացնելն է։ Ինչ վերաբերվում է օլիմպիական ջահի փոխանցումավազքին, ապա այն կարող է մեկնարկել մարտին ու տևել 121 օր։ Այս որոշումը կարող է…
Վաղ է խոսել Տոկիոյի օլիմպիական խաղերի չեղարկման մասին․ Թոշիակի Էնդո
Խոսակցություններ կան, որ Տոկիոյում 2021 թվականին ծրագրված ամառային օլիմպիական խաղերը, որոնք 1 տարով հետաձգվեցին կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կարող են չեղարկվել։ Այս խոսակցություններին ի պատասխան՝ «Տոկիո 2020» կազմկոմիտեի փոխնախագահ Թոշիակի Էնդոն հայտարարել է, որ դեռևս շուտ է խաղերի չեղարկման մասին խոսելը։ Նրա խոսքով՝ այդ հարցը պարզ կդառնա 2021 թվականի գարնանը, իսկ որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով այդ…
Օլիմպիական խաղերը կչեղարկվեն, եթե այն չստացվի անցկացնել 2021-ին․ Բախ
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը խոսել է Տոկիոյի օլիմպիական խաղերի հնարավոր չեղարկման մասին։ Հիշեցնենք, որ այն կորոնավիրուսի տարածման հետևանքով Տոկիո-2020-ը հետաձգվել էր և պետք է կայանա 2021 թվականին։ «Տոկիոյի օլիմպիական խաղերը, ամենայն հավանականությամբ, կչեղարկվեն, եթե հնարավոր չլինի այն անցկացնել 2021 թ․ ամռանը: Անհնար է անընդհատ տեղափոխել մրցումները և մի քանի հազար մարդ աշխատող պահել…
Եթե չունենանք պատվաստանյութ` օլիմպիական խաղերն անցկացնելը բարդ կլինի․ Յոկոկուրա
Ինչպես արդեն գիտենք, Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգվել են ու կանցկացվեն 2021 թվականին։ Սակայն, Ճապոնիայի բժիշկների ասոցիացիայի ղեկավար Յոշիտակե Յոկոկուրան հայտնել է, որ եթե մինչ այդ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չհայտնվի, ապա խաղերի կազմակերպումը խնդիր է լինելու։ «Իմ կարծիքով, եթե մենք չունենանք արդյունավետ պատվաստանյութ, դժվար կլինի անցկացնել օլիմպիական խաղերը: Ես չեմ ասում, որ խաղերը չպետք է անցկացվեն…
Ստորագրավահաք՝ օլիմպիական գյուղը անօթևանների ապաստան դարձնելու համար
Ճապոնիայում առցանց ստորագրահավաք է սկսվել։ Կոչ է արվում կորոնավիրուսի համաճարակի ժամանակ «Տոկիո 2020-ի» օլիմպիական գյուղը դարձնել անօթևանների ապաստան: Հայտարարության հրապարակման առաջին օրերին, արդեն ավելի քան 52 հազար բնակիչ է ստորագրել : Նպատակն է այս դժվարին ժամանակահատվածում օգնել անօթևան մարդկանց: Շատերը կորցրել են իրենց եկամուտները կամ գործազուրկ են դարձել։ Եթե կարանտինը շարունակվի, մեծ թվով մարդիկ կարող…
Վերանայվել է մարմնամարզության միզազգային մրցաշարերին մասնակցելու տարիքային շեմը
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի գործկոմը ( FIG ) փոխել է մարզիկների տարիքային շեմը։ Հետայսու խոշոր միջազգային մրցաշարերին կարող են մանակցել 16 – ից ոչ ցածր տարիք ունեցողները։ Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021 թ․ տեղափոխվելու պատճառով այս կետը վերանայվել է: 2005թ․ ծնված մարզիկները մասնակցության իրավունք կունենան։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։











