տոն
Այսօր անձնական տվյալների պաշտպանության օրն է
2007 թվականից սկսած՝ ամեն տարի հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day): Տոնը հիմնվել է՝ օգտատերերին հիշեցնելու համացանցում վարքագծի կանոններին հետևելու մասին, որոնք օգնում են պաշտպանել նրանց վիրտուալ և իրական կյանքը: Որոշ երկրներում տոնն անվանում են նաև «Գաղտնիության օր», իսկ տոնելու որոշումն կայացվել է 2006 թվականի ապրիլի 26-ին Եվրոպայի Խորհրդի…
Սիրելի թիմի պարտությունը փչացրել է Սնուփ Դոգի Սուրբ Ծննդյան տոները
«ԼԱ Լեյքերսի» երկրպագու հայտնի ռեփեր Սնուփ Դոգը նեղսրտել է սիրելի թիմի պարտությունից ու դրա մասին տեսանյութ հրապարակել։ NBA-ի կանոնավոր առաջնությունում «Լեյքերսը» 106-111 հաշվով պարտություն է կրել «ԼԱ Կլիպերսից»։ Սնուփ Դոգը նշել է, որ թիմի պարտությունը փչացրել է իր Սուրբ Ծննդյան տոները։ Նա քննադատել է «Լեյքերսի» խաղը։
Բեյրութցիները տոնում են վարչապետի հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բեյրութի հազարավոր բնակիչներ քաղաքի կենտրոնում տոնում են Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը: Քաղաքացիները կառավարության մյուս անդամներին հորդորում են հետևել Հարիրիի օրինակին: Հիշեցնենք, որ Սաադ Հարիրին իր հրաժարականի մասին հայտնել է երեկ՝ հոկտեմբերի 29-ին։ Նա հայտարարել է, որ ինքը արդեն փակուղում էր, և երկրին անհրաժեշտ էր ցնցում՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Նա իր հրաժարականը և կառավարության հրաժարականը…
Հանդիսավորությամբ նշվել է Մարտունի քաղաղաքի տոնը
Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները տոնական տրամադրության մեջ էին՝ մի շարք միջոցառումներով նշելով իրենց բնակավայրի հիմնադրման 189-րդ տարեդարձը: Տոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր, քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Տոնակատարությունը, որը նշվում է ավանդաբար, այս տարի համընկել էր Սուրբ Թարգմանչած տոնի հետ: Այն սկսվեց Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ…
Ուսուցչի գործը ամենապատվաբեր, բայց չգնահատված մասնագիտություններից է․ Դավիթ Ֆիդանյան
Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ուսուցչի միջազգային օրն է: Նախքան համալսարանում դաս տալը որոշ ժամանակ դպրոցում եմ աշխատել որպես Հասարակագիտության ուսուցիչ: Ուսուցչի գործը ամենապատվաբեր, բայց միևնույն ժամանակ չգնահատված մասնագիտություններից է մեր իրականության շրջանակներում: Ուսուցիչները սևագործը աշխատանքը կատարողներն են, որոնց կատարած գործից ընդհանուր հասարակության կայացման կոնտեքստում շատ բան է կախված: Եվ սեփական օրինակից…
Ուսուցիչները պետք է ազատ լինեն իրենց գործունեության, ստեղծարարության ու նորարարության մեջ. Արայիկ Հարությունյան
Հոկտեմբերի 5-ին նշվում է «Ուսուցչի օրը»: Տոնի նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը շնորհավորանքի խոսքում հատուկ ընդգծել է ուսուցչի դերակատարումը կրթության կազմակերպման գործում: «Երբ ասում ենք, որ ուսուցիչը մեր գլխավոր գործընկերն է դպրոցում ու բարեփոխումների ճանապարհին` անկեղծ ենք…
Մեծ շուքով նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակը
Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն սեպտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում տոնակատարություն է կազմակերպվում և զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով, ազգային արժանապատվության բարձր զգացումով նշվում է հերոսամարտի տարելիցն ու հարգանքի տուրք է մատուցվում 18 նահատակների հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։ Ավանդական դարձած տոնակատարութանն այսօր աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների ու…
Ստեփանակերտում կայացել է տոնական համերգ՝ նվիրված ֆիզկուլտուրնիկի օրվան
Արցախի Հանրապետության կրթության գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է տոնական համերգ՝ նվիրված ֆիզկուլտուրնիկի օրվան: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ կրթության գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: «Տոնը նշվում էր դեռևս խորհրդային միությունում: Անկախացած Արցախը ևս վերականգնեց ու սկսեց նշել այս տոնը,…
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
Այսօր`սեպտեմբերի 15-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի…
Անկախության օրը բոլորով գնում ենք Գյումրի․ ՀՀ վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին Գյումրիում: Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի…
«Տոմատինո»․ կայացավ իսպանական ամենամեծ փառատոնը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Տոմատինո» փառատոնը իսպանական տոն է, որն անցկացվում է ամեն տարվա օգոստոսի վերջին չորեքշաբթի օրը։ Հազարավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր երկրներից, գալիս են Իսպանիա՝ մասնակցելու աշխարհի ամենամեծ փառատոներից մեկին։ Այս տարի տոնը նշվել է արդեն 73-րդ անգամ։
Գյումրին այսօր նշում է իր տոնը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Գյումրին նշում է իր տոնը: Թե քանի տարեկան է դառնում քաղաքը, դժվար է ասել, սակայն տարածքից հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված արժեքավոր գտածոները վկայում են, որ քաղաքն ունի մոտ 3000-ամյա պատմություն, համարվել է Եվրոպական քաղաքակրթության կենտրոններից մեկը։ Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական ու Գյումրի դարձած քաղաքը այսօր էլ իր տարբերվող ու չկրկնվող ճարտարապետությամբ ու վարպետներով շարունակում է…
Օդապարիկների փառատոն Ֆրանսիայում
Ֆրանսիայում ացկացվում է աշխարհի ամենախոշոր փառատոններից մեկը՝ օդապարիկների փառատոնը։ Այս մասին գրում է Le Soir-ը: Տոնը նշվում է 1989 թ․-ից: Փառատոնի ժամանակ մի քանի հարյուր օդապարիկ միաժամանակ բարձրանում են երկինք: Փառատոնը տևելու է 10 օր, այն անցկացվելու է հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը: ՆԱՏՕ-ի նախկին բազայի տարածքում անցկացվող փառատոնի ընթացքում գիշեր և ցերեկ կազմակերպվում են տարբեր…
Այսօր Հայաստանում Վարդավառ է
Վարդավառը կամ կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Ըստ եկեղեցական տոնացույցի՝ այն նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Ծագումը Տոնը գալիս է մինչքրիստոնեական ժամանակներից և կապված է բերքահավաքի շրջանի հետ: Ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ…
Աշխարհը տոնում է Նելսոն Մանդելայի օրը
Այսօր աշխարհը տոնում է Նելսոն Մանդելայի օրը: Մանդելան մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից է, որի հիշատակի համար ՄԱԿ-ը 2009 թվականին հռչակեց այս տոնը։ 1962 թվականին Մանդելան ձերբակալվել է և հայտնվել ճաղերի հետևում, որտեղ մնացել է 27 տարի, որից 18-ը՝ մենախցում: Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահն է, միաժամանակ՝ ամենատարեց և երկարակյաց նախագահը․ նա ապրել…















