տուն-թանգարան
Պարույր Սևակի տուն-թանգարանը ամփոփել է հարցման արդյունքները
Պարույր Սևակի տուն-թանգարանը ամփոփել է Լևոն Թոքմաջյանի քանդակի հեռացման հարցման արդյունքները՝ հիմնվելով Զանգակատուն համայնքի բնակիչների կարծիքի վրա։
Խզմալյանը ներկա է գտնվել Գանձայում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացմանը
Օգոստոսի 1-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդում է, որ Գանձա գյուղում տեղի է ունեցել նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը: «2020-2021 թվականներին Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքները նախաձեռնել և իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Ջավախքին աջակցություն»…
Միջացառում՝ նվիրված Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի 100-ամյակին
Հունիսի 10-ին՝ ժամը 15:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ թանգարանում կիրականացնի «Երկիր Նաիրի» վեպի ստեղծման 100-ամյակին նվիրված միջոցառում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ միջոցառման մեկնարկը կտրվի ցուցահանդեսի բացմամբ, որի շրջանակում կներկայացվեն Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում պահվող «Երկիր Նաիրի» վեպի նկարազարդումներից (Յուրի Բաղդասարովի աշխատանքները): Ցուցահանդեսին զուգահեռ՝ կընթանա գիտական…
Վահրամ Դումանյանն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան: Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ Վահրամ Դումանյանը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող ցուցանմուշներին: Այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր…
Չարենցի տուն-թանգարանը պատրաստվում է գրողի ծննդյան 124-ամյակին
Մարտի 13-ին նշվելու է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը, ինչի առթիվ բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Գրողի ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին՝ ժամը 14։00-ին, տուն-թանգարանն առաջին անգամ կկազմակերպի առցանց էքսկուրսիա, ինչը Չարենցի գրականության սիրահարներին, նրա կյանքով ու արվեստով հետաքրքրված անձանց ու թանգարանի ընկեր-բարեկամներին հնարավորություն կընձեռի, չայցելելով…
«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ցուցադրությունը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում
Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը։ Տուն-թանգարանի այցելուները կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Այդ քայլով նա փրկեց և սերունդներին հանձնեց համաշխարհային…
Անիմացիոն ֆիլմ՝ Օրբելի եղբայրների մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԿԳՄՍՆ-ն Facebook-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որին կից գրված է․ «20-րդ դարի հայրենական և համաշխարհային գիտության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում Ռուբեն, Լևոն, Հովսեփ Օրբելի եղբայրների գիտական գործունեությունը: Անգնահատելի է նրանց ավանդը գիտության, մշակույթի և համամարդկային առաջընթացի մեջ: Օրբելի եղբայրների ազդեցությամբ ձևավորվել են ոչ միայն գիտական ուղղություններ, այլև կրթվել և դաստիարակվել են գիտական…
Բարեգործական համերգ՝ ի զորակցություն զինծառայողի և նրա ընտանիքի
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի Facebook-ի էջում գրված է․ «Բարեգործական համերգ – դրամահավաք` ի զորակցություն արցախում ծանր վիրավորում ստացած զինծառայողի և նրա ընտանիքի։ Երիտասարդ կատարողների համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանում, դեկտեմբերի 25֊ին, ժամը` 17.00֊ին։ Յուրաքանչյուրիս օգնությունը` մեծ, թե փոքր, կարևոր է վիրավոր զինվորի բժշկական ծախսերը հոգալու համար»։ https://www.facebook.com/museum78/posts/3937819026250103?__cft__%5B0%5D=AZWcrwRgN8CMgCCcrLlvOzdSfYR26v0tMV8NQ_9h8xfyWqYJzdsemld4Xx549CYC6P_Ph0tDHW-dIWXaY1423R7cfnkvpXOW4Fu65pqxGR5uJjrNNQQL4SpPGmrbf2EGNxIXiXYhFS775aIKSQfwteX2&__tn__=%2CO%2CP-R
Ջիգարխանյանի տունը կվերածվի տուն-թանգարանի
Ռուս գործարար Յուրի Ռաստեգինը, որին կիսով չափ պատկանում է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի բնակարանը, հայտնել է անշարժ գույքի հետագա ճակատագրի մասին: Ռաստեգինը նշել է, որ ցանկանում է բնակարանը թանգարանի վերածել: «Նա համաձայնություն է տվել, որ այնտեղ իր թանգարանը լինի, թույլ է տվել իր լուսանկարներն օգտագործել: Դա շնորհակալություն էր…
Գյումրիում ընթանում է HAY-AT JAZZ փառատոնը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Գյումրիում ընթանում է «HAY-AT JAZZ» փառատոնը Այսօրվա ջազային հանդիպումը Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում է՝ «Վահագն Հայրապետյան տրիոյի» մասնակցությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Մանուկյան ընկերությունը» «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ: «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․ 4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով ծրագիրն իրականացվում է…
Երևանում հետաձգվել են մի շարք մշակութային միջոցառումներ
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանում չեղարկվել են մի շարք մշակութային միջոցառումներ։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր նախատեսված բալետային ներկայացումները տեղի չեն ունենալու։ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հետաձգվել են այսօր ու առաջիկա օրերին տեղի ունեցող ներկայացումները։ Հետաձգվել են նաև Ե․ Չարենցի տուն-թանգարանի բոլոր միջոցառումները։ Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք…
«Հիշողություն» կրթական ծրագիրը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
Ղազարոս Աղայանի 180-ամյակի առթիվ Մ. Սարյանի տուն-թանգարանը մշակել է նոր կրթական ծրագիր` «Հիշողություն» բանաստեղծության թեմայով: Ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ծանոթանալ Աղայանի կենսագրությանը և ստեղծագործությանը, վերլուծել «Հիշողություն» բանաստեղծությունը՝ հարց ու պատասխանի և ընթերցանության միջոցով: Այնուհետև, երեխաները կազմում են «Հիշողություն» բանաստեղծության իրենց գիրքը՝ համապատասխանեցնելով հատվածը նկարին և…
«Թմկաբերդի առումը» կոմիքսը՝ Թումանյանի ժառանգության աննախադեպ ցուցիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 25-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ամենայն հայոց բանաստեղծի «Թմկաբերդի առումը» պոեմի հիմքով ստեղծված կոմիքսի շնորհանդեսը: Նախաձեռնության հեղինակը 1Dram թիմն է, իսկ պատկերապատումն իրականացրել է Քրիստինա Ավանյանը: Քրիստինա Ավանյանը Azat TV-ի հետ զրույցում խոսել է կոմիքսի ստեղծման, ինչպես նաև 1Dram թիմի հետ համագործակցության մասին։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Օհան Դուրյանի տուն-թանգարան այցը հրաշալի հնարավորություն էր կրկին հաղորդակից դառնալ հայ մեծանուն դիրիժորի արվեստին.Աննա Հակոբյան
Այսօր` նոյեմբերի 27-ին, ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանն, այց է կատարել Օհան Դուրյանի տուն-թանգարան: Այցի ընթացքում, Աննա Հակոբյանը հանդիպել է մեծանուն մաեստրոյի տիկնոջը՝ Ալիս Դուրյանին, և մաեստրոյի հոգեզավակ բժիշկ Վահան Վարդապետյանին: Վարդապետյանը մանրամասն ներկայացրել է տուն-թանգարանը և հետաքրքրաշարժ պատմություններ պատմել մաեստրոյի կյանքից: Հանդիպումից հետո Աննա Հակոբյանն իր ֆեսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Օհան Դուրյանի…
Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա դասական կիթառի համերգ
Ս. թ. oգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա դասական կիթառի համերգ: Այն մեկտեղել է 4 հայ երիտասարդ արտիստների` Բարդի Մինասյանին (Սիրիա), Նի Նոյին (Իրան), Թաթուլ Հաճյանին (Լիբանան) և Ջոն Գյումիշյանին (Հայաստան): Համերգը կազմակերպվում է «Տուն-թանգարանի հետ…» նախագծի շրջանակում: Նպատակը՝ հասարակության տարբեր սոցիալական և տարիքային խմբերին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի բազմակողմանի գործունեությանը տարբեր սերնդի…















