ցույց
Կասկածելի հավաքը մեզ հետ կապել փորձող մարդկանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը վարդագույն ակնոցների հետևից․ ՔՊ խոսնակ
«Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի` սովորություն չունենք ուրիշի ձեռքով որևէ ակցիա իրականացնել։ Եթե կա մեր քաղաքական օրակարգը զանազան ակցիաների միջոցով առաջ մղելու անհրաժեշտությունը, դրա մասին հրապարակայնորեն հայտարարում և իրականացնում ենք ինքներս։ Այսօր տեղի ունեցած կասկածելի հավաքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապել փորձող և ուրախացող անձանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը իրենց վարդագույն ակնոցների հետևից»,- այս…
Վրաստանում 3 հազար հանքափոր 10 օրից ավելի է՝ գործադուլ է հայտարարել
Վրաստանի Իմերեթիի շրջանի Ճիաթուրա քաղաքում Georgian Manganese ընկերության բոլոր հանքերը փակվել են: Հանքափորներն իրենց աջակիցների հետ արդեն 10 օրից ավելի է՝ գործադուլ են հայտարարել, ակցիաներ ու երթեր են անցկացնում: Նրանք պահանջում են աշխատավարձի 50 տոկոս բարձրացում: Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ երթեր են անցկացվելու ողջ Ճիաթուրայի տարածքով, բնակիչներին ներկայացնելու են հանքերում ստեղծված իրավիճակը, որը լուրջ խնդիրներ է…
Եկատերինբուրգում ցուցարարները բողոքում են զբոսայգու տեղում եկեղեցու կառուցման դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի Ուրալի տարածաշրջանի Եկատերինբուրգ քաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Դրանք ուղեկցվում են ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով: Առնվազն 10 մարդ բերման է ենթարկվել: Հարյուրավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել` թույլ չտալու համար սիրված զբոսայգու տեղում ռուսական ուղղափառ եկեղեցու շինարարությունը։
Սուդանում ցույցերի ժամանակ հրաձգություն է եղել․ կան զոհեր
Սուդանում ցույցերի ժամանակ տեղի ունեցած հրաձգության պատճառով 6 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է AFP-ն: Նշվում է, որ գնդակահարվել է 5 ցուցարար և մեկ սպա: Սակայն միջադեպի պատասխանատուն հայտնի չէ: Նշվում է, որ հարձակումն իրականացվել է, երբ բանակի ու ընդդիմության միջև մի շարք պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:
Գերագույն Ռադայի մոտ ցուցարարները պահանջում են սահմանել Զելենսկու երդմնակալության օրը
Կիևում Գերագույն Ռադայի շենքի մոտ տասնյակ ցուցարարներ են հավաքվել, որոնք պահանջում են ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության օր սահմանել մայիսի 19-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Մենք ոչ մի տեղ չենք գնա, մինչև ժողովրդական ընտրյալները երդմնակալության օր չնշանակեն մայիսի 19-ը»,-նշել է ակտիվիստներից մեկը:
Սաակաշվիլիի տիկնոջ ընտրական շտաբի մոտ բողոքի ակցիա է անցկացվել
Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու Սանդրա Ռուլովսի ընտրական շտաբի մոտ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են կազմակերպել: Ցույցի մասնակիցները Ռուլովսից պահանջել են պատասխանել իրենց հարցերին: Ցույցի կազմակերպիչ Թեոնա Քարդավան ասել է. «Մենք բողոքում ենք նաև այն բանի դեմ, որ Սաակաշվիլին և Ռուլովսը նախընտրական կարգախոս են վերցրել իբրև փախստականներն աջակցում են նրանց: Աբխազները չեն ընտրում «Միացյալ ազգային շարժման» թեկնածուին,…
Ալժիրում կալանավորվել է նախկին նախագահի եղբայրը
Ալժիրի ոստիկանությունը շաբաթ օրը կալանավորել է երկրի նախկին նախագահի կրտսեր եղբորը՝ Սաիդ Բուտեֆլիկին, որը զբաղեցնում էր երկրի ղեկավարի խորհրդականի պաշտոնը: Այս մասին հայտնում է An Nahar-ը։ Նրա տվյալներով` նաև կալանավորվել են երկրի հետախուզական ծառայությունների երկու ղեկավարները։ Նրանք դատարանի առջև կկանգնեն մայիսի 5-ին։ Ինչպես նշում է գործակալությունը, նրանց կմեղադրեն փետրվարի 22-ին սկսված ցույցերը ուժի գործադրմամբ ճնշելու…
Սուդանի ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել ցույցերը անցումային կառավարության ստեղծումից հետո
Սուդանի ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել նստացույցը միայն անցումային կառավարության ստեղծումից հետո: Այդ մասին ուրբաթ հայտարարել են «Ազատության և փոփոխությունների համար» միության ներկայացուցիչները Խարթումում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը: «Մենք կլքենք բարիկադները, երբ Գերագույն խորհուրդը կատարի մեր պահանջները, այսինքն` ձևավորվի անցումային կառավարությունը,-ասել են նրանք: Ընդդիմադիրների խոսքերով՝ նրանք հույս ունեն ստանալ դրական պատասխան Գերագույն…
Բնապահպան ակտիվիստները շրջափակել են Լոնդոնի ֆոնդային բորսայի մուտքը
Extinction Rebellion բնապահպանական կազմակերպության ակտիվիստներն ապրիլի 25-ին շրջափակել են Լոնդոնի ֆոնդային սակարանի մուտքը՝ իշխանություններից պահանջելով մոլորակի կլիմայի փոփոխման դեմ պայքարին միտված ակտիվ գործողություններ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Սև կոստյումներով և կարմիր փողկապներով ցուցարարները շրջափակել են շենքի մուտքը՝ ձեռք ձեռքի տված։ Extinction Rebellion-ի անդամները, ավելի վաղ տարածված հայտարարության համաձայն՝ պլանավորում են մի քանի ժամ…
Զարթոնքի ղեկավարը հրաժարական տվեց
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել: Այս մասին հայտնեցին գյուղի բնակիչները: Գյուղացիների խոսքերով՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ացելել է իրենց գյուղ, իսկ մեկ ժամ անց գյուղապետը ներկայացրել է իր հրաժարականը: Գյուղացիներն այժմ տոնում են իրենց հաղթանակը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում բնակիչները ցույց են արել և…
Սուդանում ցույցերի պատճառով զոհերի թիվը հասել է 16-ի
Սուդանում չդադարող ցույցերի հետևանքով վերջին երկու օրվա ընթացքում մահացել է առնվազն 16 մարդ: Սուդանում 2018 թվականի դեկտեմբերից մինչ օրս շարունակվում են բողոքի ակցիաները: Անկարգություններ սկսվել են այն բանից հետո, երբ երկրում բարձրացել են հացի ու մյուս ապրանքների գները: Երկրի մի շարք քաղաքներում հայտարարված է արտակարգ դրության ռեժիմ:
Զարթոնքում ցուցարարներից մեկը որսորդական հրացան է գործադրել. ոստիկանություն
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկություններ են փոխանցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կատարվածի վերաբերյալ: «Ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր…
Հազարավոր ավստրալացիներ Ազգային տոնի օրը բողոքի երթ են կազմակերպել
Հազարավոր ավստրալացիներ ողջ երկրում ցույցի են դուրս եկել՝ ի նշան «Ներխուժման օրվա» դեմ բողոքի. նրանք այդպես են անվանում Ավստրալիայի օրը և համարում են, որ այդ օրն անհարգալից վերաբերմունք է դրսևորվել բնիկների դեմ, տեղեկացնում է AFP-ն։ Շատ ավստրալացիների համար Ավստրալիայի օրը, որը նշվում է հունվարի 26-ին, Մեծ Բրիտանիայի կողմից 1788թ. երկրի գաղութացման օրն է և զուգորդվում…
Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է ցույցի
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուի խոսնակ Աննա Մելքաձեն հրապարակել է նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները. հայտնում է Спутник- Грузия-ն: Այսպես` «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%-ը: «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Վաշաձեի օգտին է քվեարկել ընտրողների 40,48%-ը: Վաշաձեն չի ընդունում ընտրությունների արդյունքները և…














